Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանները շարունակում են անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։ Միայն մարտ ամսին խորհրդատվություն տրամադրվել է շուրջ 75 անձի:
Հարցերը հիմնականում վերաբերել են կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, պետական նպաստներին։
Հետպատերազմական իրավիճակում մեծ թիվ են կազմում նաև զինվորական ծառայության, դրամական փոխհատուցումների ու ոլորտին առնչվող այլ հարցերը։
Նշենք, որ խորհրդատվություններ տրվել են ԻՀԱ երևանյան, ինչպես նաև մարզային գրասենյակների՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների կողմից։
Հիշեցնենք, որ մեծ ծավալով խորհրդատվություններ կառույցը սկսել է տրամադրել շուրջ 1 տարի առաջ՝ 2020 թվականից, երբ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարվեց։