«Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020թ դեկտեմբերի 4-ին: Կազմակերպության հիմնադրվել է 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից բռնի արտագաղթած մի խումբ անձանց կողմից` Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
Ներկայումս «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունը ներառական եղանակով մշակել է կազմակերպության ռազմավարական պլանը, կազմակերպության խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր տնօրենի տեղակալը մասնակցել և հաջողությամբ ավարտել են ՔՀԿ-ների կարողությունների զաւգացման առցանց դասընթացը: «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության ռազմավարական պլանի մշակման ամբողջ գործընթացին խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Գործընկերների հերթական աշխատանքային հանդիպումը նվիրված էր «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության ռազմավարական պլանից բխող առաջնային ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության գործադիր խորհրդի նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր տնօրենի տեղակալը, վարում էր ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպության շահառուների սոցիալ-տնտեսական, առողջապահական և այլ իրավունքների պաշտպանությանը ուղղված հրատապ և առաջնահերթ ծրագրերի մշակման ու իրականացման հարցերը:
Նպանատիպ ուսուցումներն ու աշխատանքային քննարկումները հետայսու կրելու են շարունակական բնույթ: