«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020թ դեկտեմբերի 21-ին, իսկ պետական գրանցում ստացել է 2021թ-ի հունվարի 22-ին: Կազմակերպության հիմնադրվել է 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից բռնի արտագաղթած մի խումբ անձանց կողմից` Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
Ներկայումս «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը ներառական եղանակով մշակել է կազմակերպության ռազմավարական պլանը, կազմակերպության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը մասնակցել և հաջողությամբ ավարտել են ՔՀԿ-ների կարողությունների զաւգացման առցանց դասընթացը:
Կազմակերպության ռազմավարական նպատակներն են.
ա/ նպաստել 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Քաշաթաղի շրջանի համայնքներից բռնի տեղահանված բնակիչների Արցախի Քաշաթաղի շրջան վերադարձի հիմնախնդրի լուծմանը,
բ/ հատկորոշել Արցախի Քաշաթաղի շրջանի համայնքների բռնի տեղահանված բնակիչների իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, զբաղվածության, կրթական (ոչ ֆորմալ կրթություն), այլ ընթացիկ խնդիրները և նպաստել դրանց լուծմանը,
գ/ նպաստել Արցախի Քաշաթաղի շրջանի պատմամշակութային ժառանգության միջազգային-իրավական պաշտպանությանը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան հետևողական կերպով շարունակում է իրականացնել «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության կարողությունների զարգացումը նոր սերնդի հասարակական կազմակերպության մոդելի շրջանակներում, որի կարևորագույն բաղադրիչներից է ինքնիշխանությունը, առաքելության իրականացման ռազմավարական մոտեցումը, նորարարությունը, հանրության և շահառուների համար ավելացված արժեքի ստեղծումը, ինքնաբավությունը: Այս շարքի հերթական աշխատանքային քննարկումը անցկացնում էր ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, որին մասնակցում էին «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը, խորհրդի նախագահն ու անդամները:
Աշխատանքային քննարկման թեման ՔՀԿ-ների ինքնիշխանությունն էր: Քննարկման մասնակիցներին նաև ներկայացվեց Հայաստանում ՔՀԿ-ների զարգացման պատմությունը, ՀԿ-ների ինքնիշխան և ոչ ինքնիշխան տեսակների դասակարգումը, դրանց առանձնահատկությունները: Այնուհետև քննարկվեց «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության կազմակերպական ենթահամակարգերը, ռազմավարական պլանն ու դրանից բխող ծրագրերի իրականացումը:
«Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, հետագա անելիքները և հանձնառությունը` ստեղծել նոր սերնդի ինքնիշխան հասարակական կազմակերպություն:
Նպանատիպ ուսուցումներն ու աշխատանքային քննարկումները հետայսու լինելու են շարունակական և պարբերաբար: