«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակակական կազմակերպությունը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություններ։ Հիշեցնենք, որ իրավաբանական բնույթի հարցերի առնչությամբ հասարակության լայն շերտերին համակարգված առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը սկսվել է 2020 թվականի մարտ ամսից։
Մինչ օրս առցանց կարգով խորհրդատվություն է մատուցվել թվով շուրջ 1750 անձի։
2020 թ-ին կորոնավիրուսով պայմանավորված աարտակարգ դրության ավարտից հետո՝ սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ընթացքում, հարցերի գերակշիռ մեծամասնությունը ռազմական ու զինվորածական ծառայության հետ կապված էին։
Այնուհետ, շարունակվեց խորհրադատվությունները, որոնք կրում էին արդեն հետպատերազմյան բնույթի հարցեր՝ կապված զոհված, վիրավոր, գերեվարված ու անհայտ կորած քաղաքացիական անձանց, զինծառայողների հետո։
Խորհրդատվություններ տրվել են ԻՀԱ երևանյան, ինչպես նաև մարզային՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի գրասենյակների կողմից։
Կառույցը քաղաքացիներից ստացել է ոչ միայն հարցեր՝ իրավաբանական և տեղեկատվական բնույթի, այլև դժգոհություններ ու առաջարկություններ՝ Հայաստանում կատարվող օրենսդրական և այլ փոփոխությունների վերաբերյալ։
Եվս մեկ անգամ նշենք, որ անվճար խորհրդատվությունները կշարունակվեն։