Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմված հինգ աշխատանքային խմբերից մեկի ծրագիրը ակտիվների վերադարձի թեմայով էր:
Խմբի կազմում աշխատում էին իրավաբաններ, տնտեսագետներ, ովքեր նոյեմբեր ամսից մինչ այժմ համապարփակ կերպով ուսումնասիրում էին ակտիվների վերադարձման վերաբերյալ տեսական, իրավական, գործնական գրականությունն ու փորձը:
«Ծրագրի հեշտ իրականացման համար մշակել ենք քայլերի հաջորդականություն։ Առաջինը ներպետական և միջազգային իրավական ակտերի ուսումնասիրությունն էր։ Հարցում է ուղարկվել Արտաքին գործերի նախարարությանը։ Հարցումն ուղարկվել էր՝ պարզելու, թե այս պահի դրությամբ, որ պետությունների հետ ունենք ակտիվների վերադարձման հետ կապված փոխօգնության պայմանագրեր։ Հաջորդ քայլով ուսումնասիրել ենք միջազգային փորձը:
Վերջում Facebook սոցիալական հարթակում խումբ ենք ձևավորել և ներգրավել հետաքրքրված օգտատերերի: Ոլորտին վերաբերող ներպետական և միջազգային իրավական ակտերի ուսումնասիրության արդյունքում վեր ենք հանել խնդիրները, կազմել համապատասխան համառոտագրեր և դրանք տեղադրել վերոնշյալ հարթակում: Դրան էլ հաջորդել են քննարկումներն ու առաջարկությունների հավաքագրումը»,-նշում է խմբի համակարգող Ռուզաննա Առաքելյանը:
Խմբակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել, որ ծրագիրն իրենց տվել է ինքնուրույն գործելու, դրսևորվելու հնարավորություն: Խմբի մասնակիցների Աշոտ Ղուկասյանը հավելում է, որ ձեռք բերված գիտելիքներն օգտակար կլինեն հետագա մասնագիտական կյանքում և կոռուպցիայի դեմ պայքարում:
Reply allReplyForward
|