2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

3. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

4. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

7. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2011 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

10. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

11. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,

Պատվի ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնելու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2011 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Դրանում ամփոփված են կազմակերպության, նրա իրականացրած և ընթացիկ գործունեության, ծրագրերի և Ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկատվություն: Տարեկան հաշվետվության տպագրմանը և շահագրգիռ անձանց ու կառույցների շրջանում դրա տարածմանը մեծ կարևորություն վերապահելով՝ մենք փորձում ենք ստեղծել հնարավորություն կազմակերպության գործունեությունը բոլոր հետաքրքրված անձանց համար է°լ ավելի թափանցիկ ու հասանելի դարձնելու համար, որը կապահովի նաև կառույցի հաշվետվողականությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների համար, ինչը, կազմակերպության արդյունավետ գործունեության հիմնասյուներից մեկն է:
2011 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ն իրականացրել է 6 բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կառույցն իր գրասենյակների և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակության շնորհիվ բացված Շահերի պաշտանության և աջակցության կենտրոնների և ընդունարանների միջոցով շարունակել է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ բնակչությանը` մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին: Այս տարի ևս ՀԵԻԱ-ն բացի անվճար իրավաբանական ծառայություններից, քաղաքացիներին տրամադրել է նաև անվճար փաստաբանական ծառայություններ, ինչը, անխոս, անգնահատելի է հասարակության կարիքավոր անդամների համար: Հատկանշանական էր նաև ՀԵԻԱ-ի շահառու խմբերի ավելացումը անցնող տարում, երբ իրականացվել են փախստականների շահերի պաշտպանություն, տրամադրվել են անվճար փաստաբանական ծառայություններ: Միաժամանակ բավականին մեծ աշխատանք է կատարվել բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետորեն աշխատել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշման և իրականացման ուղղությամբ: Մեծ աշխատանքներ են տարվել նաև բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական դասընթացներ, կազմակերպվել և անցկացվել են թվով 2 ուսանողական հանրապետական գիտաժողովներ, որի շրջանակներում տպագրվել և տարածվել են լավագույն հեղինակների զեկույցների ժողովածուն, ինչը, անշուշտ, մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այնուհետև, անցնող տարում արդեն 11-րդ անգամ կազմակերպվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ» դատախաղը:
2011թ.-ը բարեբեր էր ՀԵԻԱ-ի համար նաև համագործակցության տեսանկյունից: Գործնական կապեր են հաստատվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը ստացել է իրավական ամրագրում` համագործակցության համաձայնագրեր ստորագրելու միջոցով:
ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներում իրենց ուրույն ներդնումն են շարունակում ունենալ ՀԵԻԱ-ի անդամներն ու աշխատակազմը, կամավորներն ու շահակիցները, գործընկերներն ու շահառուները, դոնորներն ու աջակիցները, որոնց հայտնում եմ մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունքներ, ինչը և թույլ է տալիս մեզ մեծ նվիրումով աշխատել: Այսօր, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր հստակ քայլերն է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման և իրավական պետության հզորացման ճանապարհին: Կառույցը, այսուհետ ևս, իր նվիրական աշխատանքների շնորհիվ կփորձի իրականացնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի

նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995թ.-ին, Երևանում: Գործունեության 17 տարիների ընթացքում, իր նվիրական աշխատքների շնորհիվ արժանանում է շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքին ու վստահությանը, և իր անգնահատելի տեղ է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:
Հիմնադրման օրվանից ի վեր կառույցը, որդեգրելով լուրջ առաքելություն և կրելով բարձր արժեքներ, իր նպատակամղված աշխատանքների միջոցով սկսեց կատարելագործել իր առջև դրված խնդիրների իրագործումն ու հիմնական նպատակները՝ նպաստելով հասարակության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման և ժողովրդավարության կայացման:
Նվիրական աշխատանքների միջոցով ՀԵԻԱ-ն արագ քայլերով սկսեց սերտորեն համագործակցել մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, և իրականացնեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված իր նպատակների իրագործմանը: Ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների, իսկ վերջին տարիներին այդ տարածքների թիվն ավելի է ընդլայնվել: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 6 մարզային մասնաճյուղեր՝ մասնավորապես ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզային մասնաճյուղեր և Երևանյան մասնաճյուղ: 2011 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի կողմից շարունակվեցին գործարկվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ բացված Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները Երևանի, ՀՀ Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Թալին և Ապարան քաղաքներում), Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
2011 թ.-ի մարտի 19-ին ՀԵԻԱ-ի վարչության նիստի ընթացքում վարչության որոշմամբ լուծարվեցին ՀԵԻԱ-ի Մասնագիտական, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Գենդերային և խոցելի խմբերի հարցերով հանձնաժողովները, և դրանց փոխարեն ստեղծվեցին հետևյալ երեք հանձնաժողովները. Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովներ: Լուծարվեցին նաև ՀԵԻԱ մշակութային և մարզական ակումբները, որոնց փոխարեն ստեղծվեց մեկ ընդհանուր ժամանցային ակումբ: ՀԵԻԱ-ի նշված մարմինները 2011 թ.-ի ընթացքում իրենց կանոնակարգերին համապատասխան իրականացրել են մի շարք գործունեություն, որոնք ամփոփված են սույն հաշվետվության շրջանակներում:
ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության որակի բարձրացման, իրավաբան ուսանողների կողմից իրավագիտության ոլորտում հետազոտությունների իրականացման և իրավագիտության զարգացման միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003թ.-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am, իսկ Հայաստանում գործող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների հակակոռուպցիոն գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է ՇՊԱԿ-ների երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.aac.am:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում բարձր իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Կազմակերպության արժեքներն են.
– համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
– իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
– մարդու պաշտպանված իրավունքներ.
– մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ.
– հզոր քաղաքացիական հասարակություն:

IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում նվաճվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես անշահախնդրորեն իրենց ներդրումն են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջացոռումներ: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստիև իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ՀԵԻԱ-ն համագործակցում է հարյուրից ավել հասարակական, տասնյակ պետական, միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կառույցը պարբերաբար իրականացնելով մասնագիտական բնույթի տարբեր միջոցառումներ՝ գործընկերային կապեր է հաստատել տարբեր պետական մարմինների, այդ թվում նաև ՀՀ Կառավարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գլծավոր դատախազության, դատաիրավական համակարգի ինստիտուտների և այլ կառույցների հետ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992 թ.-ին: Դեսպանատան աջակցման ծրագրերը նպաստում են Հայաստանում երկարաժամկետ տնտեսական զարգացմանը, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատասխանատու է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև առօրյա շփումների ու հարաբերությունների ապահովման համար, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինքնուրույն դաշնային կառավարման գործակալություն է, որը ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ցուցումներ է ստանում ԱՄՆ պետքարտուղարից, և տնտեսական, սոցիալական, զարգացման և մարդասիրական օժանդակություն է տրամադրում ամբողջ աշխարհում նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին։ Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:

«Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը օժանդակում է կառավարություններին, գործարար շրջաններին, քաղաքացիական հասարակության խմբերին ու համայնքներին սոցիալական, ինստիտուցիոնալ և քաղաքական մարտահրավերների նկատմամբ ժամանակակից լուծումներ մշակելու և իրականացնելու գործում:
Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), ԱՄՆ միջազգային զարգացման ծրագիր էր Հայաստանի համար, որն իրականացնում էր «Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության ընկերությունը: Ծրագրի նպատակը Հայաստանում առկա կոռուպցիայի նվազեցումն է հետևյալ միջոցներով՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել պայքարել իրենց հանդիպած կոռուպցիոն դրսևորումների դեմ, փոփոխել երիտասարդների և տարեց մարդկանց սոցիալական դիրքորոշումը և վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ՝ նպաստելով այդ երևույթի նկատմամբ նրանց առավել անհանդուրժողական լինելուն և դրանով իսկ խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխություններ իրականացնելու միջոցով կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիան:

ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը ստեղծվել է 1956 թվականի մարտի 23-ին։ Ի սկզբանե այն միտված էր դառնալ կազմակերպություն, որում ներգրավվելու էր Հոլանդիայի ամբողջ բնակչությունը, և այդ ժամանակ Հոլանդիայում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին հրավիրեցին անդամակցել ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ին։ 1994 թվականին, նպատակ ունենալով ընդլայնել իր աշխատանքի արդյունավետությունը, ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը միացավ Oxfam International-ին (Միջազգային ՕՔՍՖԱՄ), որը 12 անկախ կազմակերպությունների միություն է, որոնք միասին աշխատում են այն համոզմունքով, որ աղքատությունն ու մերժված լինելը անարդար է և անհանդուրժելի։ Որպես Oxfam International-ի անդամ՝ ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ը պայքարում է արդար և աղքատությունից զերծ աշխարհի համար՝ համագործակցելով մարդկանց, կազմակերպությունների, գործարար աշխարհի և կառավարությունների հետ, և իրականացնում է ծրագրեր և լոբբիստական գործունեություն։ Աշխատելով տեղում և միջազգային մակարդակով, համագործակցելով զարգացող երկրներում իր տեղական գործընկերների և նրանց ցանցերի հետ, այն նպատակ ունի ապահովել բոլորի հիմնարար իրավունքները և հնարավորություն ընձեռել մարդկանց՝ պահանջելու իրենց հիմնարար իրավունքների՝ հիմնական սոցիալական ծառայությունների իրավունքի, կյանքի և անձեռնմխելիության իրավունքի, սոցիալական և քաղաքական մասնակցության իրավունքի և առանց խտրականության բոլորի հետ հավասար իրավունք ունենալու իրականացում:

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1950թ.-ի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ Կազմակերպության մանդատն է փախստականների պաշտպանությունը, նրանց իրավունքների և բարեկեցության ապահովումը։ ՄԱԿ ՓԳՀ-ի առաջնային նպատակն է պաշտպանել փախստականների իրավունքները, ապահովել նրանց բարեկեցությունը, նախ և առաջ ձգտելով իրականացնել հետապնդման դեպքում վերջիններիս այլ երկրում ապաստան հայցելու իրավունքը, ապահովելով նրանց կամավոր վերադարձը իրենց հայրենիք, եթե պայմանները թույլ են տալիս, նպաստելով` նրանց ինտեգրմանը ապաստան տրամադրած երկրում, կամ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ նաև վերաբնակեցումը երրորդ երկրում: Կազմակերպության մանդատն է նաև քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությունը։
Ավելի քան վեց տասնամյակների ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն սատարել է տասնյակ միլիոնավոր մարդկանց, նրանց օգնելով վերսկսել կյանքը։ Այսօր կազմակերպության մոտ 7.685 աշխատակիցներ ավելի քան 125 երկրներում շարունակում են օգնություն և օժանդակություն ցուցաբերել մոտ 33.9 միլիոն մարդու։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային Արդարադատության Նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային Արդարադատության Նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:
Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների, ստեղծման գործում, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ համապատասխանեցման գործում։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993 թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998 թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանօրինակ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Այդ է պատճառը, որ ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:
ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններիս նշանակությունը չի կարելի գերագնահատել, քանզի ԶԼՄ-ները աջակցում են կառույցին` գործունեության արդյունավետության, թափանցիկության ու քաղաքացիների իրազեկման հարցում: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2011 թ.-ի օգոստոս ամսից: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն համարվում է ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհառու կազմակերպությունը, իսկ ՀԵԻԱ-ի գործընկեր երկու կառույցները` Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, համարվում են ՀԵԻԱ-ի ենթադրամաշնորհառու կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն շարունակում է գործարկել Հայաստանում գործող և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի մեջ մտնող 11 հակակոռուպցիոն կենտրոններից 9-ը: Դրանք են` Երևանի, ՀՀ Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Թալին և Ապարան քաղաքներում), Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի ՇՊԱԿ-ները:
Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին ընձեռվել է հնարավորություն՝ արձանագրելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը և բողոքներ ներկայացնելու Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, տրամադրվել է անվճար իրավաբանական աջակցություն և փաստաբանական ծառայություն՝ պետական և տեղական ինքնակառավարման, դատական և իրավապահ մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացվել է այն, թե Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում նախաքննություն իրականացնող մարմինները և դատարանները ինչպես են քննում կոռուպցիայի վերաբերյալ գործերը: Բացահայտվել են Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեության տեսակները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Գործընկերության հիմքի վրա համագործակցություն է հաստատվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում արդարադատություն իրականացնող և արդարադատության իրականացմանը օժանդակող մարմինների, կազմակերպությունների հետ, որի նպատակն է կիրառել ուղղիչ միջոցառումներ և համակարգային բարեփոխումներ` ուղղված կոռուպցիայի նվազեցմանը: Օգտագործվել են թիրախ մարզերում ծրագրի շրջանակներում շահագործվող և ստեղծված հակակոռուպցիոն կենտրոնների կողմից հավաքագրված հիմքային տեղեկատվությունն ու տվյալները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում երիտասարդների և մեծահասակների մասնակցությունը խթանելու նպատակով:

«Երևան, Վանաձոր, Կապան, Հրազդան և Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալինի, Ապարան, Գյումրի, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2010 թ.-ի օգոստոսի ամսից մինչև 2011թ.-ի հուլիս ամիսը ներառյալ: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորված Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի կողմից: Ծրագրի շրջանակներում շարունակվել էր Իջևան, Հրազդան, Աշտարակ, Եղեգնաձոր, Արարատ, Թալին և Ապարան քաղաքներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնների և ընդունարանների շահագործումը, իսկ Երևան, Կապան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում ստեղծվել և գործարկվել են հակակոռուպցիոն կենտրոններ և ընդունարան: Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին ընձեռվել է հնարավորություն՝ արձանագրելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը և բողոքներ ներկայացնելու Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, տրամադրվել է անվճար իրավաբանական աջակցություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացվել է այն, թե Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում նախաքննություն իրականացնող մարմինները և դատարանները ինչպես են քննում կոռուպցիայի վերաբերյալ գործերը: Բացահայտվել են Երևանի, ՀՀ Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեության տեսակները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Գործընկերության հիմքի վրա համագործակցություն է հաստատվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում արդարադատություն իրականացնող և արդարադատության իրականացմանը օժանդակող մարմինների, կազմակերպությունների հետ, որի նպատակն է կիրառել ուղղիչ միջոցառումներ և համակարգային բարեփոխումներ` ուղղված կոռուպցիայի նվազեցմանը: Օգտագործվել են թիրախ մարզերում ծրագրի շրջանակներում շահագործվող և ստեղծված հակակոռուպցիոն կենտրոնների և ընդունարանների կողմից հավաքագրված հիմքային տեղեկատվությունն ու տվյալները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում երիտասարդների և մեծահասակների մասնակցությունը խթանելու նպատակով:

«Լսված լինելու իմ իրավունքը» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2009թ.-ի ապրիլ ամսվանից մինչև 2011 թ.-ի մարտ ամիսը ներառյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է հոլանդական ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվել է անվճար իրավաբանական օգնություն և իրականացվել է անվճար դատական ներկայացուցչություն: Անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվել իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: 2011 թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակի և մարզային մասնաճյուղերի կողմից կազմակերպվել և անցկացվել են հանրային իրազեկման սեմինարներ, նվիրված` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմներին:

«Ապաստան հայցողներին իրավաբանական ներկայացուցչություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացրել է 2011 թ.-ի հուլիսի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվել է իրավաբանական աջակցություն, իրականացվել է փաստաբանական ներկայացուցչություն պետական և հասարակական մարմիններում, ձեռնարկություններում, իրավապահ մարմիններում և դատարաններում: Իրավաբան ուսանողների համար կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

«ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի առաջին փուլը ՀԵԻԱ-ն իրականացնել 2009 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև 2009 թ.-ի նոյեմբեր ամիսը ներառյալ: Ծրագրի երկրորդ փուլը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2011 թ.-ին, որի շրջանակներում հասարակական մոնիթորինգ անցկացվեց ՀՀ Նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ տարածքային բաժիններում: Ծրագիրը ֆինանսավորվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակներն էին ուժեղացնել հանրային հետաքրքրվածությունը նոտարական ծառայության և ՔԿԱԳ համակարգի և գործընթացների նկատմամբ` անկախ և անկողմնակալ մոնիթորինգի իրականացման և մոնիթորինգի արդյունքների հրապարակման միջոցով, բարելավել նոտարական ծառայության և ՔԿԱԳ համակարգի ներկա վիճակը` կոռուպցիոն ռիսկերը և այլ բացասական երևույթները նվազեցնելու համար, բարելավել քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպությունների ունակությունները` կոռուպցիոն երևույթների մոնիթորինգի և դրանց վերացման առումներով: Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետազոտություն և դրա շրջանակներում նոտարական և ՔԿԱԳ բաժինների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ՀՀ բնակչության շրջանում ուսումնասիրման ենթակա կոնկրետ խնդիրների հստակեցում, այնուհետև ծրագրին ներգրավված դիտորդները իրականացրեցին դիտորդություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ տարածքային բաժիններում: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին:

«ՀՀ բուժհիմնարկների տնտեսական գործունեության հասարակական մոնիթորինգ» ծրագիրը ՀԵԻԱ-ն իրականացնել է 2011 թվականին, ՀՀ կառավարության կողմից տրված նվիրաբերության շրջանակներում: Ելնելով ՀՀ Առողջապահության նախարարության բուժհիմնարկների կողմից ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման գործում հասարակական կազմակերպությունների դերի մեծացման նպատակից և կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման անհրաժեշտությունից` թվով 26 երևանյան բուժհիմնարկներում 2011 թ.-ի մարտի 28-ից մինչև ապրիլի 9-ը ծրագրում ներգրավված դիտրոդների կողմից իրականացվել է դիտորդական առաքելություն: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են համապատասխան իրավասու մարմիններին:

«2011 թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ.
2011 թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը 2011 թ.-ի մարտ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին:
Մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը 2011 թ.-ին հանդիպումներ է ունեցել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութեր, վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան ուսանողներին մասնակցելու մրցույթին, իսկ կազմակերպիչները հնարավորության սահմաններում փորձել են լուծել բարձրացված խնդիրները:

Միջազգային Կոնֆերանս Թբիլիսիում.
2011 թ.-ի ապրիլի 4-5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Անկախություն, անաչառություն, արդյունավետություն, թափանցիկություն, կոմպետենտություն. Հարավային Կովկասում դատական բարեփոխումների արդի մարտահրավերները» միջազգային կոնֆերանսը` կազմակերպված GIZ կազմակերպության կողմից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին դատավորներ ՀՀ դատական ատյաններից, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, Դատավորների միությունից և հասարակական կազմակերպություններից: Որպես ՀՀ իրավական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն, հրավիրված էր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Կոնֆերանսի ժամանակ քննարկվում էին դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով` նվիրված դատավորների գործունեությանը և վարքագծի սկզբունքներ:

Ուսումնական այց Չեխիայի Հանրապետություն.
2011 թ.-ի հուլիսի 10-16-ը ՀԵԻԱ-ի ներկայացուցները ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ ուսումնական այց ունեցան Չեխիայի Հանրապետություն: Այցելությունը կազմակերպվել էր «Ագորա Սենթրալ Յուրըփ» (“Agora Central Europa”) կազմակերպության կողմից: Ուսումնական այցի հիմնական նպատակն էր երկու կողմերի լավագույն փորձի ներկայացումը և փոխանակումը: Այցի ընթացքում ներկայացվեցին ՀԿ-ների փորձը պետական և տեղական, իրավապահ մարմինների հետ համագործակցության գործառական մեխանիզմների ստեղծման գործում` համատեղ հակակոռուպցիոն գործողությունների իրականացման և կոռուպցիայից տուժած անձանց իրավաբանական ծառայությունների մատուցման համար: Այցի ընթացքում ՀԵԻԱ ներկայացուցիչները հանդիպել են ՉՀ Օմբուդսմենի գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Գլոցմանի, Պրահայի դատախազ Մարտին Սթանեկի, Չեխիայիում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:
Այցի հաջորդ կարևորագույն մասը վերաբերվում էր հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման մեխանիզմներին. պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մասնավոր հատված) հետ համատեղ հակակոռուպցիոն բարեփոխումների մշակման և խթանման արդյունավետ ռազմավարություններին:

Համագործակցության համաձայնագրի կնքում Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության և Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի միջև.
Գնահատելով իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնավորապես` Հայաստանում գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (այսուհետ` ՇՊԱԿ) ցանցի կողմից համատեղ գործունեությունը ՀՀ-ում կոռուպցիայի հաղթահարման գործում, ինչպես նաև ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, 2011 թ.-ի հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում ՇՊԱԿ-ների ցանցը և ՀՀ Գլխավոր դատախազությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր: ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հանդես էր գալիս ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, իսկ Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի անունից` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողով.
2011 թ.-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը: Գիտաժողովը կազմակերպվել էր «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, ինչպես նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ծրագրի իրականացման ընթացքում մեծ տեղ է հատկացվում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 38 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 24 իրավաբան ուսանողներ, որոնցից 6 լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին:
«Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Այվազյանը, ով նաև արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրասիա միջազգային համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիոնորա Կարապետյանը: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Աբրահամյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Երևանի պետական համալսարանի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Վիրաբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից:

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում»խորագրով իրավաբան ուսանողների հանրապետական երկրորդ գիտաժողով.
Իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը բարձրացնելու, վերջիններիս ինքնուրույն հետազոտություններ կատարելու հնարավորություն ընձեռելու, օրենսդրական դաշռում առկա խնդիրները բարձրացնելու և դրանց լուծման ուրույն տարբերակներ ներկայացնելու նպատակով Երևանի ՇՊԱԿ-ը հակակռուպցիոն միջազգային օրվան` դեկտեմբերի 9-ին ընդառաջ, կազմակերպել էր «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 2-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 11 իրավաբան ուսանողներ, որոնցից հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի բանավոր փուլին, որտեղ ներկայացրեցին իրենց աշխատանքները, անդրադառնալով` կոռուպցիայի բնորոշմանը և դրսևորուներին, դրա դեմ պայքարին վերաբերող միջազգային և ներպետական իրավական ակտերին, ներկայացնելով իրենց տեսակետները կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ: Գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ներսեսյանը, ով նաև ճանաչվեց գիտաժողովի հաղթող: Բանավոր փուլի հաղթող ճանաչվեց Հրազդանի հումանիտար ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Այվազյանը, ով դարձավ գիտաժողովի 2-րդ մրցանակակիր: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրասիա միջազգային համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռիմա Մարտիրոսյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի: Գիտաժողովը լուսաբանվել է ԶԼՄ-ների կողմից:

Հակակոռուպցիոն միջոցառում ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ` նվիրված միջազգային հակակոռուպցիոն օրվան.
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՇՊԱԿ-ների ազգային ցանցը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ 2011թ.-ի դեկտեմբերի 9-ին և 10-ին Գրողների Ծաղկաձորի Ստեղծագործական տանը կազմակերպել էին արտագնա միջոցառում` նվիրված միջազգային հակակոռուպցիոն օրվան: Օրվա խորհրդին ընդառաջ այս տարվանից սկսված ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել է «Տարվա քաղաքացի» մրցանակը, որը տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ` իր խախտված իրավունքների վերականգնման համար և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմի մեջ մտնող Կոտայքի ՇՊԱԿ-ի իրավական օգնության շնորհիվ 2011թ.-ին կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները : Այնուհետև, ՀՀ Գլխավոր դատախազի շնորհակալագրերով պարգևատրվեցին Երևանի ՇՊԱԿ-ի համակարգող Մարատ Ատովմյանը, Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նարիա Առաքելյանը և Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի համակարգող Արփինե Բաղդոյանը`ՀՀ դատախազության հետ համագործակցելու և կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած նշանակալի ավանդի համար: Շնորհակալագրերը հանձնվեցին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի կողմից:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կողմից նույնպես շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին և ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանին` ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և ՀՀ գլխավոր դատախազության հետ համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ: Ցանցի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման բաժնի ղեկավար Սթիվեն Բրագերին և նույն բաժնի ներկայացուցիչ Արև Մովսիսյանին` ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կայացման և զարգացման գործում ցուցաբերած անշահախնդիր օժանդակության համար, հակակոռուպցիոն միջազգային օրվա` դեկտեմբերի 9-ի առթիվ:
Միջոցառման շրջանակներում ընդգրկված էր նաև հակակոռուպցիոն բնույթի տարբեր ուսուցումներ, ինչպես նաև հատուկ տեղ է հատկացված ՇՊԱԿ-ների և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների միջև առկա աշխատանքային խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների համատեղ մշակմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից, ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներից, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից, ՇՊԱԿ-ների ազգային ցանցից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԶԼՄ-ներից:

2011թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի Ժամանցային ակումբի գործունեությունը.
ՀԵԻԱ Ժամանցային ակումբը 2011 թ.-ին ևս շարունակել է իրենց ակտիվ գործունեությունը: Պարբերաբար իրականացվող տարաբնույթ միջոցառումները էլ ավելի են ընդգրկուն դարձրել ակումբի անդամների շրջանակները: Այս տարի նույնպես միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել կառույցի աշխատակիցներ, անդամներ, կամավորներ և գործընկերներ:
2011 թ.-ին Ժամանցային ակումբը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնցում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել պատմաճանաչողական արտագնա միջոցառումները: Մասնավորապես, մայիս ամսին ՀԵԻԱ Կենտրոնական և Երևանյան գրասենյակների աշխատակիցների համար կազմակերպվել է ոչ ֆորմալ միջոցառում Ծաղկաձոր քաղաքում, իսկ օգոստոս ամիսին ՀԵԻԱ կամավորների համար` պատմաճանաչողական այցեր դեպի ՀՀ Լոռու մարզի Հաղպատի, Սանահինի վանական համալիրներ և Քոբայրի գողտրիկ վանք` իր հարակից քարանձավներով, իսկ սեպտեմբեր ամիսին` Տավուշի մարզի Ջուխտակ վանք, Գոշավանքի, Հաղարծինի վանական համալիրներ և քայլարշավ` դեպի Գոշ լիճ:

VII. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵԻԱ-ն 2011 թ.-ին իրականացնելով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում», «Երևան, Վանաձոր, Կապան, Հրազդան և Աշտարակ քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների, իսկ Արարատ, Թալինի, Ապարան, Գյումրի, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարանների (տեղեկատվական կենտրոններ) ստեղծում և գործարկում», ինչպես նաև ՕՔՍՖԱՄ ՆՈՎԻԲ հոլանդական կազմակերպության կողմից ֆինասավորված «Լսված լինելու իմ իրավունքը» ծրագրերը՝ ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հաջողված բազմաթիվ օրինակներ: Ստորև Ձեր ուշադրությանն են ներկայացվում հաջողված պատմություններ` հանգուցալուծված վերը նշված ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող կենտրոնների և մասնաճյուղերի նվիրական աշխատանքի շնորհիվ:

1. Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
Դեռևս 2010 թվականի օգոստոս ամսվանից սկսած Երևանի ՇՊԱԿ-ը զբաղվում էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոսների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցերով, որոնց հետ Համալսարանը լուծել էր աշխատանքային պայմանագրերը և ազատել նրանց զբաղեցրած պաշտոններից: Երևանի ՇՊԱԿ-ը ի հանձն առնելով դասախոսների իրավունքների պաշտպօանությունը` հայց է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ընդդեմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի: 2011թ. մայիսի 11-ին հրապարակված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի թվով 12 ազատված դասախոսների հայցը` նրանք վերականգնվել են զբաղեցրած նախկին պաշտոններում, հօգուտ իրենց համալսարանից բռնագանձվել է միջին աշխատավարձ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև դասախոսներին վճարվել է 2004-2009թթ. աշխատած ժամանակաշրջանի համար պակաս վճարված արձակուրդային գումարը 4.154.058 ՀՀ դրամի չափով: Վճարելով այս գումարը համալսարանը պետք է զուգահեռաբար պետության առջև կատարի նաև իր հարկային պարտավորությունները: Համալսարանից հօգուտ հայցվորների պետք է բռնագանձվի նաև 82.440 ՀՀ դրամ` որպես դատական ծախս: Կարևոր է նշել նաև այն, որ ըստ դատարանի համոզման աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ համալսարանի վարչա-ֆինանսական տնօրենի և գլխավոր քարտուղարի կողմից արձակած հրամանները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ նրանք այդպիսի հրաման արձակելու լիազորություններ չեն ունեցել: Դատարանը գտել է նաև, որ «…աշխատանքային պայմանագրերը լուծվել են առանց օրինական հիմքերի..»: Փաստորեն դատարանը գտավ, որ ազատված դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր են:

2. ՀՀ Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
Սյունիքի ՇՊԱԿ է դիմել քաղաքացի Բ. Մ.-ը` իր խախտված իրավունքները վերականգնելու և հետագայում հնարավոր խախտումները կանխելու նպատակով:
Քաղաքացին Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցում գտնվող շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող ոչ բնակելի տարածքի համասեփականատեր է: Նույն թաղամասի բնակչուհի Գ. Ա.-ի կողմից իրականացվում է խանութ-սրահի շինարարություն: Քաղաքացին հայտնեց, որ Կապանի քաղաքապետարանը Գ. Ա.-ին շինարարության թույլտվություն է տվել, առանց հաշվի առնելու շենքի բնակիչների անհամաձայնությունը և գազատարի առկայության հանգամանքը շինությանը մոտ գտնվող տարածքում: Ընդ որում, կիսակառույց խանութ-սրահը չի համապատասխանում շինարարական նորմերի պահանջներին, լրացուցիչ բարդություններ է ստեղծում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար` փակելով ավտովարորդների տեսադաշտը:
Սյունիքի ՇՊԱԿ-ի իրավական միջամտության և կատարված աշխատանքների շնորհիվ Կապանի քաղաքային համայնքի ղեկավարի 07.02.2011թ. թիվ 62 որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Գ. Ա.-ին տրված 30.10.2009թ. թիվ 82 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 29.12.2009թ. թիվ 71 շինարարության թույլտվությունը: Նույն որոշման 2-րդ կետով քաղաքաշինության բաժնի պետին հանձնարարվել է տրամադրել նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք` հաշվի առնելով Կապանի քաղաքապետի 02.11.2007թ. թիվ 554 որոշմամբ առաջադրված պայմանները: 18.07.2011թ. սկսվել են կիսակառույց խանութ-սրահի քանդման աշխատանքները:
Ի պատասխան Սյունիքի ՇՊԱԿ-ի գրություններին, Կապանի քաղաքապետի 19.07.2011թ. թիվ 1118 և 19.07.2011թ. թիվ 1119 գրություններով տեղեկացրել է, որ 17.09.2011թ. դրությամբ կառուցապատողը քանդել է իր կողմից կառուցված շինությունը, վերացրել հետևանքները և ներկա պահին ավարտվում է կառուցապատման իրավունքով տրամադրված տարածքը նախկին տեսքին բերելու աշխատանքները:

3. Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
Տավուշի ՇՊԱԿ էր դիմել Արտակ Ոսկանյանը, ծնված 1975թ.-ին, և հայտնել, որ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը, ի դեմս Ոստիկանության Իջևանի բաժնի անձնագրային բաժանմունքի, իր Խորհրդային նմուշի անձնագիրը չի փոխարինում ՀՀ քաղաքացու անձնագրով, պատճառաբանելով, որ զինվորական հաշվառում չունի:
Ա. Ոսկանյանը հաշվառված է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: Նրա անձնագրավորման գործընթացի` փակուղու մեջ լինելու պատճառ էր հանդիսանում այն, որ ժամանակին ինչ-ինչ պատճառներով դուրս մնալով զինվորական հաշվառումից, չի հանդիսացել զինապարտ, չի անցել զինվորական ծառայություն և չուներ համապատասխան զինվորական փաստաթղթեր: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ 19 տարեկան հասակում Ա. Ոսկանյանը կամավոր ներկայացել է Իջևանի զինկոմիսարիատ իրեն հաշվառման վերցնելու նպատակով, սակայն պատասխանել են, թե իր անունը բացակայում է ցուցակներից և իրեն «կկանչեն» հետագայում: Ա. Ոսկանյանը իր զինվորական հաշվառման խնդրանքով պարբերաբար դիմել է Իջևանի զինկոմիսարիատ, սակայն ստացել է պատասխան, թե իր զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում` օրենքով սահմանված 1մլն. 800 հազար (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու դեպքում, այն պարագայում, երբ Արտակ Ոսկանյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից:
Իր անձնագրավորման խնդրի լուծման ակնկալիքով Ա. Ոսկանյանը դիմել է գրեթե բոլոր քիչ թե շատ իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապարդյուն. բոլորը միաբերան պատասխանել են, որ Ա. Ոսկանյանի զինվորական հաշվառման հարցը կարող է լուծվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, որից հետո նրան կտրամադրվի անձնագիր:
20.05.2010թ. Տավուշի ՇՊԱԿ-ը դիմել է Իջևանի անձնագրային բաժանմունք` խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմքերով է մերժվել Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը:
24.05.2010թ. ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքը պատասխանել է, որ Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը մերժվում է զինվորական հաշվառում չունենալու պատճառով:
Տավուշի ՇՊԱԿ-ի փաստաբան Արփինե Եղիկյանի կողմից կազմվեց և 03.09.2010թ. ՀՀ Վարչական դատարանին ներկայացվեց հայց ընդդեմ ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի Անձնագրային բաժանմունքի` Ա. Ոսկանյանին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանի 10.11.2010թ. վճռով հայցը բավարարվեց` պարտավորեցվեց ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքին Արտակ Ոսկանյանին տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագիր: 26.11.2010թ. ՀՀ Ոստիկանության ԱՎՎ կողմից վճռի դեմ բերվեց բողոք:
29.03.2011թ. բողոքը քննվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում և որոշման հրապարակման օր է հայտարարվել 10.05.2011թ.:
Սակայն մինչ դատարանի կողմից որոշման հրապարակումը Իջևանի զինկոմիսարիատի կողմից Ա. Ոսկանյանը վերցվեց զինվորական հաշվառման` առանց որևէ գումարի վճարման, իսկ 11.04.2011թ. գործով պատասխանող ՀՀ Ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքի կողմից Արտակ Ոսկանյանին տրամադրվեց ՀՀ քաղաքացու անձնագիր:
Ա. Ոսկանյանը ուներ նաև լուրջ առողջական խնդիրներ, որոնք պահանջում էին անհապաղ լուծում վիրահատական ճանապարհով, սակայն հիվանդանոցները հրաժարվում էին իրականացնել վիրահատություն առանց անձը հաստատող փաստաթղթի, իսկ Կառավարության լիազոր մարմինը հրաժարվում էր տրամադրել անձը (ինքնությունը) հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Տավուշի ՇՊԱԿ-ի օգնությամբ Ա. Ոսկանյանին մինչ անձնագրի տրամադրումը տրամադրվեց անձը (ինքնությունը) հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, և նա կարողացավ ժամանակին ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը:
Ներկայումս Արտակ Ոսկանյանն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կստանա նաև զինվորական գրքույկ:

4. Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն.
2011թ.-ի փետրվարի 21-ին Կոտայքի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանը: Շահառուն ներկայացրել է տեսանյութ, որում արձանագրված է Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների կողմից իր անձի նկատմամբ դրսևորված ոչ օրինական գործելակերպը, երբ վերջիններս վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր են ստեղծել, ինչի արդյունքում Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից կազմվել է ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով տույժ` հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտածածին հիմքով: ՇՊԱԿ-ը նույն օրն անհապաղ շահառուի դիմումը հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը գործի ուսումնասիրությունից հետո ընթացք է տվել գործին և այն ուղարկել ՀՀ Ոստիկանության Հրազդանի բաժին: Դրան զուգահեռ, ներկայացված դիմումի հիման վրա 2011թ.-ի մարտի 23-ին ՀՀ ՊԵԿ-ի նախագահի 10.03.2011թ.-ի 2/220 հրամանով հարկային մարմնի աշխատակիցների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ 2011թ.ի ապրիլի 12-ին ՇՊԱԿ-ը ստացել է պատասխան, համաձայն որի 2011թ.ի ապրիլի 1-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի թիվ 20/6 որոշմամբ չեղյալ է համարվել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, որն անհիմն կայացվել էր հարկային մարմնի Հրազդանի տեղամասի աշխատակիցների կողմից, այսինքն վերացվել է 150.000 ՀՀ դրամի տույժը:
2011թ.ի մայիսի 10-ին ՀՀ ՊԵԿ-ից ստացված պատասխանի համաձայն վերոնշված աշխատակիցները ենթարկվել են տարբեր տեսակի կարգապահական պատասխանատվության: Ի պատասխան փաստաբանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությանը, ՀՀ Կառավարությանն պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի կողմից ստացվել է պատասխանը, համաձայն որի ծառայողական քննության արդյունքում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵ կոմիտեի նախագահի համապատասխան հրամանների համաձայն թվով 6 հարկային ծառայողներ ազատվել են հարկային ծառայությունից, իսկ թվով 1 հարկային ծառայողի նկատմամբ հայտարարվել է գրավոր նկատողություն, սակայն հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 261 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը վերջինս իջեցվել է զբաղեցրած պաշտոնից:
Արդյունքում, շահառուի` կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք հադիսացած ստուգման ակտը, այսինքն վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև օրինախախտումներ դրսևորած հարկային ծառայողները ենթարկվեցին պատասխանատվության:

5. Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
2011թ.-ի մարտի 23-ին Արարատի ՇՊԱԿ է դիմել Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Ֆ. Հ.-ը և հայտնել, որ նույն թվականի հունվար ամսին Վեդու ԳԳՄ աշխատակիցները այցելել են իրենց տուն և դուրս կանչելով նրան` ցույց տվել գազի հաշվիչի վնասված կնիքը և նրանից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջել մոտ 300.000 ՀՀ դրամ` սպառնալով կամավոր չվճարելու դեպքում գումարը գանձել դատական կարգով, ինչպես էլ և արվեց ընկերության կողմից: Չիմանալով իր հետագա անելիքները` Ֆ. Հ.-ը իր խախտված իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմում է ՀՀ Արարատի մարզի ՇՊԱԿ: ՇՊԱԿ-ում շահառուի անունից դիմում գրվեց «Հայ-Ռուսգազարդ» ընկերության տնօրենին և պահանջվեց տրամադրել օրենքով սահմանված կարգով համաձայն կազմված արձանագրությունը: Դիմումից հետո, ընկերության կողմից որպես պատճառված վնասի փոխհատուցում պահանջած 300.000 գումարը դարձավ արդեն 100.000 ՀՀ դրամ, սակայն արձանագրությունը չտրամադրվեց: Լիարժեք պատասխան ստանալու ակնկալիքով, Արարատի ՇՊԱԿ-ը 10.05.2011թ. գրություն հղեց «Հայ-Ռուսգազարդ» ընկերությանը: Ի պատասխան ՇՊԱԿ-ի գրությանը` 18.05.2011թ-ին ուղարկված գրությանը կից ուղարկվել էր նաև N 166 ակտը, որում շահառուի պնդմամբ իր ստորագրությունը կեղծված է: Վերնշյալի հիման վրա, ՇՊԱԿ-ը միջնորդություն ներկայացրեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով կասեցնել գործի քննությունը, քանի որ նշված ստորագրությունը կեղծելու փաստի վերաբերյալ 14.06.2011թ-ին ՇՊԱԿ-ի կողմից հաղորդում է ուղարկվել Արարատի մարզի դատախազություն:
Շահառուի պնդմամբ վնասված է եղել միայն հաշվիչի կնիքը, որի համար էլ քաղաքացուց պահանջել էր վճարել տուգանք: Հետևպես հարց է ծագում, թե ինչպե՞ս կարելի էր առանց տուփի դռան կնիքը վնասելու` վնասել տուփի ներսում գտնվող հաշվիչի կնիքը:
Արարատի մարզի դատախազության կողմից գործ ուղարկվեց Ոստիկանության Արարատի բաժին, որտեղ անհրաժեշտություն առաջացավ բացատրություն վերցնել քաղաքացուց: Այս կապակցությամբ, գործի լուծման համար ներգրավվեց փաստաբան, ով ներկայացրեց քաղաքացու շահերը ինչպես քաղաքացիական գործի քննության շրջանականում, այնպես էլ քրեական գործով` մինչդատական վարույթում: «Հայ-Ռուսգազարդ» ընկերության տեսուչի նկատմամբ կարճվեց քրեական գործի վարույթը` ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված համաներման ակտի ուժով, ինչի հիման վրա էլ 19.10.2011-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ, որով ամբողջությամբ մերժեց «Հայ-Ռուսգազարդ» ընկերության հայցն ընդդեմ Ֆ. Հ.-ի` 105.573 դրամ գումարի բռնագանձման պահանջով:
Նշենք, որ 19.11.2011-ին նշված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո շահառուն լի վստահությամբ և վճռականությամբ ներկայացավ ՇՊԱԿ` հայտնելով իր երախտիքի խոսքը, և հավելեց, որ ՇՊԱԿ-ի անշահախնդիր օգնության և հոգատարության մասին կտեղեկացնի բոլորին:

6. Լոռու մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն

2011թ.-ի դեկտեմբերի 23-ին Լոռու ՇՊԱԿ է դիմել Ա. Ե.-ը, ով 1976 թվականին մասնակցելով վարորդական իրավունք ստանալու համար պետական քննություններին` ստացել է վարորդական իրավունքի B և C կարգ: Մինչև ՀՀ Կառավարության կողմից նոր կարգի հաստատումը ավտոմեքենան վարել է հին վարորդական վկայականով:
Արդեն իսկ տեղեկանալով ՀՀ Կառավարության կողմից հաստատած նոր կարգի մասին, շահառուն դիմում է Վանաձորի Ճանապարհային ոստիկանություն, նոր կարգին համապատասխան անվճար հիմունքներով վարորդական իրավունքի վկայականը պլաստիկ քարտի տեսքով ստանալու նպատակով: Ճանապարհային ոստիկանությունում B և C կարգի փոխարեն Ա. Ե.-ին տրվում է միային C կարգի իրավունք, պատճառաբանությամբ, որ արխիվային փաստաթղթերում պահպանված չէ B կարգի վերաբերյալ որևէ տեղեկություն:
Քաղաքացու իրավունքների վերականգնման նպատակով ՇՊԱԿ-ի կողմից ձեռնարկվեցին համապատասխան միջոցներ, այդ թվում նաև գրություն ուղղվեց Վանաձորի Ճանապարհային ոստիկանությանը, ինչի արդյունքում 24.02.2012թ.-ին Ա. Ե.-ն վերականգնեց իր վարորդական իրավունքի նաև B կարգը:

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2011թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում
ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում,
բ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի, ծառայությունների տրամադրում
գ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2011թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 5619 հոգի, որից 4411 հոգի կամ ընդհանուրի 79%-ը՝ իրավաբանական գրականությունից, 1208 հոգի կամ ընդհանուրի 21%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ‎ֆաքս):

Տեսակ Քանակ %
Իրավաբանական գրականություն 4411 79
Էլեկտրոնային համակարգեր 1208 21
Ընդամենը 5619 100

Օգտվողներից 3596 հոգի կամ ընդհանուրի 64%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 1706 հոգի կամ ընդհանուրի 30.4%-ը՝ արական, 317-ը կամ ընդհանուրի 5.6%-ը՝ իրավաբանական անձ:

Սեռ Քանակ %
Իգական 3596 64
Արական 1706 30.4
Իրավաբանական անձ 317 5.6
Ընդամենը 5619 100

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
2011թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և ՇՊԱԿ-ների կողմից բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական (այդ թվում նաև` գրավոր փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն տարբեր պետական և տեղական մարմիններում) և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 12017 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական և փաստաբանական ծառայություններից օգտված անձանցից 11286-ը կամ ընդհանուրի 93.9%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 731-ը կամ ընդհանուրի 6.1%-ը` իրավաբանական անձինք: Ծառայություններից օգտված անձանցից 6555-ը կամ ընդհանուրի 54.6%-ը իգական սեռի են, 5195-ը կամ ընդհանուրի 43.2%-ը արական սեռի են, 267-ը կամ ընդհանուրի 2.2%-ը իրավաբանական անձիք են:

Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

Անվճար իրավաբանական օգնության ոլորտները Շահառուների քանակը`
ըստ ոլորտների Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք 1041 8.66
Բնակարանային իրավունք 162 1.35
Ամուսնա-ընտանեկան իրավունք 978 8.14
Սոցիալական ապահովություն 1556 12.95
Քաղաքացիական իրավունք 3136 26.1
Քաղաքացիական դատավարություն 843 7.02
Վարչաիրավական 649 5.4
Քրեական իրավունք 329 2.74
Հողային իրավունք 341 2.84
Առողաջապահություն 167 1.39
Կրթություն և գիտություն 161 1.34
Քրեական դատավարություն 277 2.31
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր 510 4.24
Միջազգային իրավունք 26 0.21
Թրաֆիքինգ 3 0.02
Գենդերային խտրականության հարցեր (ընտանեկան բռնություն) 17 0.14
Իրավական այլ հարցեր 1821 15.15
ԸՆԴԱՄԵՆԸ 12017 100

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
Ֆիզիկական անձ 11286 93.9
Իրավաբանական անձ 731 6.1
Ընդամենը 12017 100

Վիճակագրությունը ըստ շահառուների սեռի

Սեռ Քանակ %
Իգական 6555 54.6
Արական 5195 43.2
Իրավաբանական անձ 267 2.2
Ընդամենը 12017 100

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2011 Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Գործառնական այլ ծախսեր
Հազ. դրամ

2011 2010

Աշխատավարձ 115,423 91,158
Նյութեր 0 210
Ապրանքներ 9,042 3,201
Վառելիք 2,445 4,844
Ծառայությունների մատուցում 9,441 27,373
Տուրքեր 353 358
Գույքահարկ 166 113
Վարձավճարներ 9,033 8,911
Փոստ, հեռահաղորդակցություն 3,854 3,997
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր 1,919 1,855
Բանկային ծառայություններ 205 206
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա 11,551 10,625
Գործողում 220 112
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ – –
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ – –
Ֆորս մաժոր 96

Ընդամենը 163.749 152,9633

X. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի IX համաժողովը կայացավ 2010թ.-ի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
Սյուզաննա Սողոմոնյան ՀԵԻԱ վարչության անդամ
Կարեն Քոչարյան ՀԵԻԱ վարչության անդամ

XI. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղ,
Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Թեժ գիծ՝ 0 8000 11 10
էլ. փոստ [email protected]
Արագածոտնի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյան 51/2
Հեռախոս (374 232) 26757
Թեժ գիծ՝ 0 8000 11 22
Էլ. փոստ [email protected] Ապարանի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան
Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 22/13,
Հեռախոս (374 252) 2-53-59
Էլ. փոստ [email protected]
Թալինի Շահերի պաշտպանության և աջակցության ընդունարան
Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1, քաղաքապետարանի շենք, 1-ին հարկ, 5-րդ սենյակ,
Հեռախոս (374 249) 2-21-23
Էլ. փոստ [email protected] ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղ,
Շիրակի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս (374 312) 5 82 36
Հեռապատճե (374 312) 5 82 36
Թեժ գիծ՝ 0 8000 11 21
էլ. փոստ shirak@ aac.am
Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Օգոստոսի 23/60 շենք,
Հեռախոս (374 223) 2 28 84
Թեժ գիծ՝ 0 8000 11 19
Էլ. փոստ kotayk@ aac.am ՀԵԻԱ Տավուշի մարզային մասնաճյուղ,
Տավուշի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 4/14,
Հեռախոս (374 263) 4 08 65
Հեռապատճե (374 263) 4 08 65
Թեժ գիծ՝ 0 8000 11 13
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղ,
Լոռու մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս (374 322) 2 23 17
Հեռապատճե (374 322) 2 23 17
Թեժ գիծ՝ 0 8000 11 12
էլ. փոստ lori@ aac.am Արարատի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Արարատի մարզ, ք. Արարատ, Չարենցի 2/4,
Հեռախոս (374 234) 60477
Թեժ գիծ՝ 0 8000 11 17
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղ,
Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս (374 285) 5 25 11
Հեռապատճե (374 285) 5 25 11
Թեժ գիծ՝ 0 8000 11 14
էլ. փոստ [email protected] Վայոց Ձորի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն
Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացու 18ա
Հեռախոս (374 281) 2 20 96
Թեժ գիծ՝ 0 8000 11 20
Էլ. փոստ [email protected]