2020 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 12:00-ին և 15:00-ին երկու խմբով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղիու նեցավ աշակերտների հետ առցանց հարթակի վերջին երեք թեմաների քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 11 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանն աշակերտների հետ հարցուպատասխանի մեթոդով ամփոփեց թեմաները, որից հետո աշակերտները դիտեցին փոքրիկ տեսաֆիլմեր իրական սեփականատերերի, ազդարարման և բիզպաշտպան հարթակների վերաբերյալ:
Հանդիպման վերջում աշակերտները հանձնեցին իրենց «Կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով նկարչական աշխատանքերը ևշարադրությունները:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։