COVID-19 և կայունություն Հայաստանում. Մեղմացնելով սոցիալ-տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա, #00122446

Ծրագիր։ «COVID-19 և կայունություն Հայաստանում. Մեղմացնելով սոցիալ-տնտեսական ազդեցությունը խոցելի մարդկանց և համայնքների վրա, #00122446»
Ֆինանսական աջակցություն։ ՄԱԿ զարգացման ծրագիր
Տևողություն։ 2020թ. հոկտեմբեր 22 – 2021թ. փետրվար 21:
Բյուջե։ 14,595,000 ՀՀ դրամ

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են`
ա/ Ստեղծել նորարական տեղեկատվական EmployeeProtect.am առցանց հարթակ` աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման և քննման համար,
բ/ Տեղայնացնել EmployeeProtect.am առցանց հարթակը ՀՀ առողջապահական և
աշխատանքի տեսչական մարմնում ու գործարկել այն,

գ/ Իրականացնել EmployeeProtect.am առցանց հարթակի իրազեկման և տեսանելիության բարձրացման աշխատանքները: