«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ Շիրակի մարզային մասնաճյուղի համակարգող, փաստաբան Գայանե Գևորգյանը 2020թ․ հոկտեմբերի 20-ին հյուընկալվել էր «Երկխոսության մեդիա կենտրոնում», որտեղ քննարկվում էր «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները, օրենսդրական փոփոխությունները, ՀՀ կառավարության որոշումները»։
Քննարկման ընթացքում խոսվեց ՀՀ-ում վերջին յոթ ամսիների ընթացքում COVID-19 համավարակի ցուցանիշների, ձեռնարկված քայլերի մասին։ Այնուհետև անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության, ինչպես նաև ընդունված իրավական ակտերին։
Գնահատվեց, որ ՀՀ գործող օրենքները պարզապես պատրաստ չէին ունենալու արտակարգ դրության իրավիճակ, ամբողջապես կարգավորելու դրանից բխող խնդիրները։
Հարցին, թե ինչպես կգնահատվի ներկա իրավիճակը, Գ․ Գևորգյանը պատասխանեց․ «Պատերազմական վիճակից ելնելով, համավարակը երկրորդ պլան մղվեց», ինչն էլ հիմք հանդիսացավ կորոնավիրուսով վարակված անձանց քանակի մի քանի անգամ աճին մի քանի օրերի ընթացքում։