2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

3. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

4. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

5. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

7. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

10. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

11. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,

Հերթական անգամ սիրով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության տարեկան հաշվետվությունը, որն այս անգամ ընդգրկում է 2012 թվականը: Դրանում ամփոփել ենք կազմակերպության, նրա իրականացրած և ընթացիկ գործունեության, ծրագրերի և ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկատվություն: Խիստ կարևորելով կառույցի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականնությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև` մենք տպագրում ենք ՀԵԻԱ-ի յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել կառույցի աշխատանքները բոլոր հետաքրքրված անձանց շրջանում: ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունն արդեն երկար տարիներ է, ինչ համարվում է կազմակերպության արդյունավետ գործունեության հիմնասյուներից մեկը:

2012 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ն իրականացրել է 4 բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կառույցն իր գրասենյակների և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակության միջոցով գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնների և ընդունարանների միջոցով շարունակել է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել ՀՀ բնակչությանը` մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին: Այս տարի ևս ՀԵԻԱ-ն, բացի անվճար իրավաբանական ծառայություններից, քաղաքացիներին տրամադրել է նաև անվճար փաստաբանական ծառայություններ, ինչը, անխոս, անգնահատելի է հասարակության կարիքավոր անդամների համար: Հակակոռուպցիոն կենտրոնների ու ընդունարանների համար այս տարին նշանավորվել է թիրախային ուղղվածությամբ: Մասնավորապես՝ հակակոռուպցիոն կենտրոնները սկսել են իրենց աշխատանքներն իրականացնել բացառապես թիրախավորված` առաջնայնություն տալով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին՝ զուգահեռ նվաճելով լուրջ արդյունքներ:
ՀԵԻԱ-ի այս տարվա շահառուների խմբում կրկին կարող եք հանդիպել փախստականների և ապաստան հայցողների, որոնց տրամադրվել են անվճար փաստաբանական ծառայություններ, իրականացվել ներկայացուցչություններ պետական և իրավապահ մարմիններում, դատական ատյաններում: Միաժամանակ բավականին մեծ աշխատանք է կատարվել բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կազմակերպվել և անցկացվել են հարյուրավոր հանրային իրազեկման համայնքային հանդիպումներ Հայաստանի բոլոր մարզերի մոտիկ և հեռավոր գյուղական համայնքներում, տարբեր քաղաքներում:

Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետորեն աշխատել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշման և իրականացման ուղղությամբ: Ինչպես արդեն նշեցինք, մեծ աշխատանքներ են տարվել նաև բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական դասընթացներ, կազմակերպվել և անցկացվել են թվով 2 ուսանողական հանրապետական գիտաժողովներ, որի շրջանակներում տպագրվել և տարածվել են լավագույն հեղինակների զեկույցների ժողովածուն: Վերջինը, անշուշտ, մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այնուհետև, անցնող տարում արդեն 12-րդ անգամ կազմակերպվել է «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ» դատախաղը: Այս տարին կրկնակի հատկանշական էր երիտասարդ իրավաբանների, փաստաբանների համար, որոնց մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ՀԵԻԱ-ն կազմակերպել էր երկօրյա դասընթացներ Երևանում և Գյումրիում՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

2012 թվականի ձեռքբերումներից պետք է առանձնացնել ՀԵԻԱ-ի սեփական լրատվական կայքի հիմնումը:
2012 թվականի մայիսին ՀԵԻԱ վարչության որոշմամբ հիմնվեց Իրավաբան.net լրատվական կայքը՝ iravaban.net: Այն իր մեջ պարունակում է լուրերի բաժին, որտեղ ներկայացվում են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրավական լուրերը, անցկացվում են հարցազրույցներ ոլորտի հեղինակավոր մասնագետների, իրավաբան գիտականների, փաստաբանների, երիտասարդ իրավաբանների հետ: Կայքն այցելուներին հնարավորություն է ընձեռում տեսանյութերի միջոցով հաղորդակից դառնալ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող անցուդարձին, տեսահարցումների միջոցով ծանոթանալ պետական և տեղական, իրավապահ և հանրային ծառայություններ մատուցող մարմինների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքներին: Բացի այդ, կայքն ունի իր հեղինակային «Իրավունքի ուժը» հաղորդաշարը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ միասին քննարկվում են տարբեր իրավական խնդիրներ:

2012 թվականը բարեբեր էր ՀԵԻԱ-ի համար նաև համագործակցության տեսանկյունից: Գործնական կապեր են հաստատվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը ստացել է իրավական ամրագրում` համագործակցության համաձայնագրեր ստորագրելու միջոցով:

Անհերքելի է, որ ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում միայն ՀԵԻԱ-ի թիմի՝ անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահակիցների, գործընկերների ու շահառուների, դոնորների ու աջակիցների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունք, ինչը և թույլ է տալիս մեզ շարունակել աշխատել մեծ եռանդով և նույն նվիրումով: Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր հստակ քայլերն է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման և իրավական պետության հզորացման ճանապարհին: Կառույցը, այսուհետ ևս, իր նվիրական աշխատանքների շնորհիվ կփորձի իրականացնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով,

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի

նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին Երևանում: Գործունեության 18 տարիների ընթացքում իր նվիրական աշխատանքների շնորհիվ վայելում է շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքն ու վստահությունը և իր անգնահատելի տեղն է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:

Հիմնադրման իսկ պահից, կերտելով իր ապագայի պատկերը և որդեգրելով լուրջ առաքելություն, իր նվիրական աշխատանքների միջոցով իրագործեց իր առջև դրված խնդիրներն ու հիմնական նպատակները՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման և ժողովրդավարության կայացման:

ՀԵԻԱ-ն արագ քայլերով սկսեց հաստատել գործնական կապեր մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, և իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված իր կառույցի հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների, իսկ վերջին տարիներին այդ տարածքների թիվն ավելի է ընդլայնվել: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 6 մասնաճյուղեր՝ մասնավորապես ՀՀ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզային մասնաճյուղեր և երևանյան մասնաճյուղ: 2012 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի կողմից շարունակվեցին գործարկվել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակությամբ գործարկվող Հակակոռուպցիոն կենտրոնները Երևան քաղաքում, ՀՀ Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Թալին և Ապարան քաղաքներում), Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

2011 թվականի մարտի 19-ին ՀԵԻԱ-ի վարչության որոշմամբ լուծարվեցին ՀԵԻԱ-ի Մասնագիտական, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Գենդերային և խոցելի խմբերի հարցերով հանձնաժողովները և դրանց փոխարեն ստեղծվեցին հետևյալ երեք հանձնաժողովները. Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովներ: Լուծարվեցին նաև ՀԵԻԱ մշակութային և մարզական ակումբները, որոնց փոխարեն ստեղծվեց մեկ ընդհանուր Ժամանցային ակումբ: ՀԵԻԱ-ի նշված մարմինները 2012 թվականի ընթացքում իրենց կանոնակարգերին համապատասխան իրականացրել են մի շարք գործունեություն, որոնք ամփոփված են սույն հաշվետվության շրջանակներում:

ՀԵԻԱ-ի իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության որակի բարձրացման, իրավաբան ուսանողների կողմից իրավագիտության ոլորտում հետազոտությունների իրականացման և իրավագիտության զարգացման միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003 թվականին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am, իսկ Հայաստանում գործող Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է Ցանցի երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.aac.am:

Հաշվետու տարում ՀԵԻԱ-ի համար լուրջ ձեռքբերում էր նաև ՀԵԻԱ-ի և Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի պաշտոնական վեբ կայքերի վերակառուցումը, որոնք հագեցած են նորագույն տեխնոլոգիական լուծումներով:

ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում բարձր իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Կազմակերպության արժեքներն են.
– համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
– իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
– մարդու պաշտպանված իրավունքներ.
– մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ.
– հզոր քաղաքացիական հասարակություն:

IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում նվաճվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք, անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես իրենց անշահախնդիր ներդրումն են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստի և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ՀԵԻԱ-ն համագործակցում է հարյուրից ավելի հասարակական, տասնյակ պետական, միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ: Կառույցը, պարբերաբար իրականացնելով մասնագիտական բնույթի տարբեր միջոցառումներ, գործընկերային կապեր է հաստատել տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, այդ թվում նաև` ՀՀ Կառավարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գլխավոր դատախազության, դատաիրավական համակարգի ինստիտուտների և այլ կառույցների հետ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992 թ.-ին: Դեսպանատան աջակցման ծրագրերը նպաստում են Հայաստանում երկարաժամկետ տնտեսական զարգացմանը, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը պատասխանատու է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև առօրյա շփումների ու հարաբերությունների ապահովման համար, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID). ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինքնուրույն դաշնային կառավարման գործակալություն է, որը ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ցուցումներ է ստանում ԱՄՆ պետքարտուղարից, և տնտեսական, սոցիալական, զարգացման և մարդասիրական օժանդակություն է տրամադրում ամբողջ աշխարհում նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին։ Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1950 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ Կազմակերպության մանդատն է փախստականների պաշտպանությունը, նրանց իրավունքների և բարեկեցության ապահովումը։ ՄԱԿ ՓԳՀ-ի առաջնային նպատակն է պաշտպանել փախստականների իրավունքները, ապահովել նրանց բարեկեցությունը, նախ և առաջ ձգտելով իրականացնել հետապնդման դեպքում վերջիններիս այլ երկրում ապաստան հայցելու իրավունքը, ապահովելով նրանց կամավոր վերադարձը իրենց հայրենիք, եթե պայմանները թույլ են տալիս, նպաստելով` նրանց ինտեգրմանը ապաստան տրամադրած երկրում, կամ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ նաև վերաբնակեցումը երրորդ երկրում: Կազմակերպության մանդատն է նաև քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությունը։
Ավելի քան վեց տասնամյակների ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն սատարել է տասնյակ միլիոնավոր մարդկանց, նրանց օգնելով վերսկսել կյանքը։ Այսօր կազմակերպության մոտ 7.685 աշխատակիցներ ավելի քան 125 երկրներում շարունակում են օգնություն և օժանդակություն ցուցաբերել մոտ 33.9 միլիոն մարդու։

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:
Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների, ստեղծման գործում, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ համապատասխանեցման գործում։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):

«Ինթեգրիթի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին` հակակոռուպցիոն շարժմանը խանգարող խոչնդոտներին դիմակայելու համար, ինչպես նաև այն հավատով, որ բարեխղճությունը՝ անդար և կայուն զարգացման բարելավման խոշորագույն հնարավորություններից մեկն է։ «Ինթեգրիտի էքշն»-ը ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգում բարեխղճություն հասկացությունը ներմուծելու գործում հիմնական նախաձեռնողն է եղել, իսկ ներկայումս այս աճող բնագավառի հիմնական և կայացած դերակատարն է։
Կազմակերպության հոգաբարձուները և ավագ ղեկավարությունը ընդունում են, որ կաշառակերությունը և կոռուպցիան հակասում են բարեխղճության, թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար արժեքներին և վտանգում են կազմակերպական արդյունավետությունը։ Կազմակերպությունը նաև բացահայտում է բարեխղճության դրսևորումները, ինչպես նաև այն անձանց որոնց նկատմամբ քրեական պատժամիջոցներ են կիրառվել և այդ տեղեկատվությունը տարածում Միացյալ Թագավորությունում և այլուր։
Ամբողջ աշխարհում իրականացվող գործողություններում կազմակերպության ընդունած քաղաքականությունն է. բացարձակ անհանդուրժողականություն կաշառակերության ցանկացած ձևի դրսևորման դեմ։

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակ. Ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) աշխատանքի հիմնական սկզբունքներն են: ԿԱՀ-ը քաղաքական հիմնադրամ է, որն հարում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միությանը: Որպես ՔԴՄ-ի հիմնադիր և Գերմանիայի առաջին կանցլեր` Կոնրադ Ադենաուերը (1876-1967) միավորեց քրիստոնեասոցիալական, պահպանողական և լիբերալ ավանդույթներ: ԿԱՀ-ը՝ իր եվրոպական և միջազգային համագործակցությամբ ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Նրանք նպատակաուղղված կերպով օժանդակում են այն բանին, որպեսզի Գերմանիան արդարացնի աշխարհում գնալով մեծացող իր պատասխանատվությունը:
ԿԱՀ-ը համագործակցում է պետական հիմնարկությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև ընտրյալ էլիտայի հետ: Հիմնադրամի նպատակների ու արժեքային պատկերացումների միջոցով ԿԱՀ-ը ցանկանում է հատկապես զարգացման քաղաքականության մեջ քաղաքական համագործակցությունը ապագայում ևս խորացնել տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներով: Կառույցը գործընկերների հետ միասին օժանդակում է միջազգային կարգուկանոնին, որը յուրաքանչյուր երկրի համար հնարավոր է դարձնում զարգացումը ազատության և սեփական պատասխանատվության մեջ:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կոորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993 թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998 թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Եվ զուր չէ, որ ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների շրջանում, որը երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նոր հարաբերությունների հաստատման համար:

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններիս նշանակությունը չի կարելի գերագնահատել, քանզի ԶԼՄ-ներն աջակցում են կառույցին` գործունեության արդյունավետության, թափանցիկության ու քաղաքացիների իրազեկման հարցում: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան հանրապետական և տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

6. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2011 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը ներառյալ: Ծրագիրը ֆինասնավորվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն համարվում էր ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհառու կազմակերպությունը, իսկ ՀԵԻԱ-ի գործընկեր երկու կառույցները` Արմավիրի զարգացման կենտրոնը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, համարվում էին ՀԵԻԱ-ի ենթադրամաշնորհառու կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն շարունակում էր գործարկել Հայաստանում գործող և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի մեջ մտնող 11 հակակոռուպցիոն կենտրոններից 9-ը: Դրանք են` Երևանի, ՀՀ Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Թալին և Ապարան քաղաքներում), Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի ՇՊԱԿ-ները:

Ծրագրի շրջանակներում քաղաքացիներին ընձեռվել է հնարավորություն՝ արձանագրելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերը և բողոքներ ներկայացնելու Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, տրամադրվել է անվճար իրավաբանական աջակցություն և փաստաբանական ծառայություն՝ պետական և տեղական ինքնակառավարման, դատական և իրավապահ մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացվել է այն, թե Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում նախաքննություն իրականացնող մարմինները և դատարանները ինչպես են քննում կոռուպցիայի վերաբերյալ գործերը: Բացահայտվել են Երևանի, ՀՀ Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեության տեսակները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված բողոքի հիման վրա: Գործընկերության հիմքի վրա համագործակցություն է հաստատվել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում արդարադատություն իրականացնող և արդարադատության իրականացմանը օժանդակող մարմինների, կազմակերպությունների հետ, որի նպատակն է կիրառել ուղղիչ միջոցառումներ և համակարգային բարեփոխումներ` ուղղված կոռուպցիայի նվազեցմանը: Օգտագործվել են թիրախ մարզերում ծրագրի շրջանակներում շահագործվող և ստեղծված հակակոռուպցիոն կենտրոնների կողմից հավաքագրված հիմքային տեղեկատվությունն ու տվյալները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում երիտասարդների և մեծահասակների մասնակցությունը խթանելու նպատակով:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2012 թվականի օգոստոս ամսից: Ծրագիրը, ըստ էության, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շարունակականությունն էր: Ծրագրի շրջանակներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները վերանվանվեցին հակակոռուպցիոն կենտրոնների և սկսեցին գործունեությունը ծավալել բացառապես հակակոռուպցիոն ուղղվածությամբ: Կենտրոններն իրենց աշխատանքներն իրականացրել են թիրախավորված` առաջնայնություն տալով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին՝ զուգահեռ նվաճելով լուրջ արդյունքներ:

Թերևս, սույն ծրագրի նորամուծություններից է համարվում կառավարական սեկտորի, քաղաքացիական և համայնքային ծառայողների համար հակակոռուպցիոն վերապատրաստումների կազմակերպումն ու անցկացումը Երևանում և ՀՀ մարզերում:

«Ապաստան հայցողներին իրավաբանական ներկայացուցչություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացրել 2011 թվականի հուլիսի 1-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում ու դատարաններում ներկայացվել և պաշտպանվել է փախստականների և ապաստան փնտրող անձանց իրավունքները, նրանց համար ապահովվել է որակյալ իրավաբանական խորհրդատվություն` նրանց իրավունքների ու պարտականությունների մասին Հայաստանում: Ծրագրի գրասենյակում փաստաբանի կողմից կատարվել է փախստականների և ապաստան հայցող անձանց ընդունելություն՝ հարգելով կոնֆիդենցիալության և գաղտնիության սկզբունքը, նրանց մատուցվել է բանավոր խորհրդատվություն և կազմվել գրավոր դիմումներ, բողոքներ կամ այլ փաստաթղթեր, պաշտպանվել նրանց իրավունքները դատական կարգով:
Իրավաբան ուսանողների համար կազմակերպվել և անցկացվել են դասընթացներ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

«ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագիրը ֆինանսավորվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակ էր ուժեղացնել հանրային հետաքրքրվածությունը ՔԿԱԳ համակարգի և գործընթացների նկատմամբ` անկախ և անկողմնակալ մոնիթորինգի իրականացման և մոնիթորինգի արդյունքների հրապարակման միջոցով, բարելավել ՔԿԱԳ համակարգի ներկա վիճակը` կոռուպցիոն ռիսկերը և այլ բացասական երևույթները նվազեցնելու համար, բարելավել քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպությունների ունակությունները` կոռուպցիոն երևույթների մոնիթորինգի և դրանց վերացման առումներով: Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետազոտություն և դրա շրջանակներում ՔԿԱԳ բաժինների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ՀՀ բնակչության շրջանում ուսումնասիրման ենթակա կոնկրետ խնդիրների հստակեցում, այնուհետև ծրագրին ներգրավված դիտորդները իրականացրել են դիտորդություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված ՔԿԱԳ տարածքային բաժիններում: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ երկօրյա սեմինարներ Երևանում և Գյումրիում
2012 թվականի մայիսի 2-3-ը Երևանում, իսկ մայիսի 4-5-ը Գյումրիում անցկացվեց սեմինար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ: Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաստեղծ գործունեությունը, որի արդյունքում ստեղծվում է նախադեպային իրավունք, իսկ որոշումները լայնորեն կիրառություն ունեն նաև ՀՀ դատական պրակտիկայում, այս սեմինարների անցկացումն անհրաժեշտություն էր հայաստանյան իրավաբանների և փաստաբանների համար: Սեմինարին որպես փորձագետներ հրավիրված էր եվրոպական դատարանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխարինող դատավորը և եվրոպական իրավունքի փորձագետը: Երկրօրյա սեմինարները մեծապես նպաստելու են հայ փաստաբանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ավելի ճիշտ և պատշաճ մակարդակով գանգատներ ուղարկելուն:

«2012 թվականի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ.
2012 թվականի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը 2012 թվականի մարտ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Այս տարի առաջին անգամ Ջեսափի մրցույթի Հայաստանյան պատմության մեջ կազմակերպիչների կողմից պատրաստվել էր Ջեսափի Գավաթ, որը հանձնվեց հաղթող թիմին, վրան փորագրելով թիմը ներկայացնող ԲՈՒՀ-ի անվանումը։
Մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերն և կարևորությունն ընդգծելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողները 2012 թվականին հանդիպումներ է ունեցել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների հետ: Հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութեր, վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան ուսանողներին մասնակցելու մրցույթին, իսկ կազմակերպիչները հնարավորության սահմաններում փորձել են լուծել բարձրացված խնդիրները:

ՀՀ Լոռու մարզպետարանի և ՀԵԻԱ-ի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր
Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, անհրաժեշտ համարելով պետական կառավարման (այդ թվում՝ տարածքային կառավարման) մարմինների կողմից պետության անունից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը` 2012 մարտի 15-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՀՀ Լոռու մարզպետարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրագերը:

«Հակակոռուպցիոն» ուրբաթ երեկոն «ՄՈԽԻՏՈ» կոկտեյլի շուրջ
2012 թվականի մարտի 16-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Երևանի ՇՊԱԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անմիջական մասնակցությամբ, երիտասարդության շրջանում Երևանի ամենասիրելի վայր ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ակումբում կազմակերպվել էր միջոցառում` «Հակակոռուպցիոն ուրբաթ երեկո» խորագրով: Միջոցառումը իր տեսակի մեջ յուրաօրինակ էր և նախադեպը չունեցող. մեկ երեկոյի ընթացքում համատեղվել էր աշխատանքային քննարկումը և հետաշխատանքային երեկոն հանգիստը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ դատախազության, ՀԵԻԱ-ի, ՀԱՇԱ-ի, ՇՊԱԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ: Ողջ երեկոյի ընթացքում մասնակիցները վայելեցին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաների հիմնադիր անդամ, ԱՄՆ ՄԶԳ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար, փաստաբան Կարեն Զադոյանի կողմից պատրաստված «ՄՈԽԻՏՈ» կոկտեյլը և միաժամանակ զրուցեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներից և «Հայաստանն առանց կոռուպցիայի» տեսլականից: Ակումբի մյուս մասում Երևանի ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը միջոցառման մասնակիցների հետ «Ոչ թե սկսել բարոյական սկզբունքներից և կոռուպցիան արմատախիլ անելու ամենալավագույն մտադրությունների քարոզից, այլ ապրել նման լավագույն մտադրություններին համապատասխան» կարգախոսով ինտերակտիվ մեթոդներով քննարկեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» նորաստեղծ շարժման հզորացման գաղափարները և խնդիրները: Միջոցառման ընթացքում մասնակիցներն իրենց լուծումներն էին սղագրում «Կոռուպցիան, որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորում», «Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորում, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծում», «Հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորում» նախապես առանձնացված խնդիրների շուրջ, որոնք ամփոփվեցին շարժման հզորացման գաղափարներում:
Երեկոյի վայրը պատահական չէր ընտրված, քանի որ թեև աշխատանքային մթնոլորտին, նման միջավայրում մասնակիցներն առավել անկաշկանդ էին, ազատորեն արտահայտեցին իրենց գաղափարներն ու մտորումները, որոնք էլ ավելի հետաքրքիր դարձրեցին միջոցառումը:

Իրավական մասնագիտական համաժողով՝ «Արդարադատության բարեփոխումներն անցումային շրջանի երկրներում» խորագրով
2012 թվականի հունիսի 14-ին Բոննի երկրամասային դատարանի նիստերի դահլիճում տեղացի և օտարերկրացի բարձրաստիճան իրավաբան փորձագետների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ իրավական մասնագիտական համաժողով՝ «Արդարադատության բարեփոխումները անցումային շրջանի երկրներում» խորագրով՝ նվիրված ՀԵԻԱ գործընկեր՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (ՄԻՀ հիմնադրամ) 20 ամյակին։
Համաժողովի ընթացքում ազգային և միջազգային փորձագետները հնարավորություն ունեցան փոխանակելու ՄԻՀ հիմնադրամ հետ համատեղ իրականացված իրենց միջազգային իրավաբանական խորհրդատվության փորձը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բոննի երկրամասային դատարանի նախագահ Մարգարետե Գրեֆին ֆոն Շվերինը, Բոննի քաղաքապետ Յուրգեն Նիմպչը, ինչպես նաև ՄԻՀ հիմնադրամի տնօրեն Դիրկ Միրովը։ Զեկուցողների թվում էին նաև Գերմանիայի դաշնային հանրապետության արդարադատության նախկին նախարար Դոկտոր Կլաուս Կինկելը և Դաշնային դատական պալատի նախագահ, Պրոֆեսոր Դոկտոր Թոլքսդորֆը։
Միջոցառմանը հրավիրված էր և մասնակցում էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը. քննարկում
2012 թվականի հունիսի 26-ին Երևանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին կոնվենցիաների իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, այլ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, ՀՀ կառավարությունից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ ոստիկանությունից, միջազգային, արտասահմանյան և տեղական կազմակերպություններից, ՀՀ իրավապաշտպան կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ:
ՀԵԻԱ նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր զեկույցում կարևորեց ապօրինի հարստացման քրեականացման դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը:
Քննարկման վերջում իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանն իր զեկույցում հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հոգեբանները պաշտոնատար անձանց խորհուրդ են տալիս իրենց գրասենյակներում ունենալ մեծ հայելիներ: Հոգեբանները համոզված են` այն կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն կոռուպցիայի դեմ պայքարում:
Միջոցառման կազմակերպիչներն էին ՀԵԻԱ-ն, ՀԵԻԱ Մարդու իրավունքների, իրավական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովը, Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը:

Երկօրյա դասընթաց առևտրային արբիտրաժի վերաբերյալ
2012 թվականի հուլիսի 10-11-ին Աղվերանում կայացավ երկօրյա դասընթաց նվիրված Առևտրային արբիտրաժին: Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համատեղ` ՀԵԻԱ-ի իրավաբանների և փաստաբաների համար:
Դասընթացը անցկացրեցին Գերմանիայից հատուկ հրավիրված փորձագետներ, Կոլոգնի Արբիտրի գերմանական ինստիտուտի իրավաբան Ռուտ Մոշչը և Համբուրգի Հանեֆելդի իրավաբանական ընկերության իրավաբան, պրոֆեսոր Ֆրեդերիխ Ռոզենֆելդը: Դասընթացին մասնակցում էին նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի արբիտր և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը: Դասընթացի նպատակն էր նպաստել Հայաստանում առևտրային արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը` իրավաբաններին, փաստաբաններին այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով:

Կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X-րդ համաժողովը
2012 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X-րդ համաժողովը:
Երկու կետից բաղկացած համաժողովի օրակարգային հարցերը վերաբերում էին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 01.12.2010թ.-ից մինչև 01.12.2012թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը, և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար մարմինների ընտրություններին:
Համաժողովի ընթացքում, ՀԵԻԱ-ի նախագահն անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնք որդեգրելու է կառույցը առաջիկայում՝ առանձնացնելով հատկապես անդամության ինստիտուտի և ՀԵԻԱ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հզորացման, կառույցի ներկազմակերպական կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն առնչվող, ինչպես նաև ՀԵԻԱ-ի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ աշխատանքների իրականացման և արտերկրի համապատասխան կազմակերպությունների հետ մասնագիտական կապերի զարգացման հարցերը:
Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց ՀԵԻԱ նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2010թ.-ից մինչև 01.12.2012թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունները: Համաժողովի կողմից ՀԵԻԱ նախագահ վերընտրվեց Կարեն Զադոյանը, վերընտրվեցին նաև ասոցիացիայի վարչության անդամները: Այնուհետև տեղի ունեցավ համաժողովի ոչ ֆորմալ մասը, որի ընթացքում համաժողովի մասնակիցները շնորհավորեցին միմյանց՝ նախորդ երկու տարվա ընթացքում կառույցի ձեռքբերած հաջողությունների և նվաճումների համար:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» իրավաբան ուսանողների հանրապետական 9-րդ գիտաժողով` «Փաստաբանական ինստիտուտի դերը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով
2012 թվականին դեկտեմբերի 10-ին կազմակերպված և ավանդույթ դարձած, 9-րդ տարին անընդմեջ կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» իրավաբան ուսանողների հանրապետական 9-րդ գիտաժողովի խորագիրն էր՝ «Փաստաբանական ինստիտուտի դերը կոռուպցիայի դեմ պայքարում»:
Գիտաժողովը կազմակերպել է ՀԵԻԱ-ն, որի նպատակն էր խրախուսել իրավաբան ուսանողների կողմից ինքնուրույն հետազոտությունների կատարումը, ինչպես նաև լսել վերջիններիս նոր գաղափարները, ուրույն լուծումները, օրենսդրական բացերի վերաբերյալ նրանց կողմից առաջարկվող եղանակները:
Գիտաժողովը բաղկացած է երկու փուլից` գրավոր և բանավոր: Գրավոր փուլի ընթացքում հայտ են ներկայացրել 25 իրավաբան-ուսանողներ Հայաստանի տարբեր իրավաբանական ֆակուլտետներից: Սակայն սահմանված ժամկետներում աշխատանք են ներկայացրել 19 ուսանող: Նրանց գիտական աշխատանքներից 6-ը հաղթահարել են գրավոր փուլն ու անցել բանավոր փուլի:
Ժյուրիի կազմը, բանավոր փուլն անցկացնելուց հետո, ընտրեց երեք մրցանակակիրների: Նորարական գաղափարների համար հատուկ մրցանակ էր սահմանել գիտաժողովի հիմնադիր, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը: Այդ մրցանակին արժանացավ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանող Դավիթ Ասատրյանը:
Գիտաժողովում երրորդ տեղը զբաղեցրեց Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Կլարա Սարգսյանը, երկրորդ տեղը՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Գրիգոր Մկրտումյանը: Գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող Միշա Մովսիսյանը: Հաղթողն իր զեկույցում առաջարկում է միայն պրոֆեսիոնալ իրավաբաններին շնորհել փաստաբանի արտոնագիր` որպես հիմնավորում, եթե մարդը տիրապետում է իրավական դաշտին, ապա հեշտությամբ կարող է գլուխ հանել իրեն վստահված գործից և չդիմել կոռուպցիոն համագործակցությունների:

«Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 3-րդ գիտաժողով
Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, նպաստելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը` 2013 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Կոռուպցիայի դրսևորման ժամանակակից եղանակները և դրա դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով երիտասարդ իրավաբանների 3-րդ գիտաժողովի բանավոր փուլն ու ամփոփումը:
Գիտաժողովին աշխատանքներ են ներկայացրել հանրապետության տարբեր մարզերի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ` թվով 14 աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանքներ գրավոր փուլում ստուգվել են երկու դատավորների կողմից, որոնցից բանավոր փուլ են անցել 5 աշխատանքներ, որտեղ զեկուցումները գնահատվեցին 3 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից:
Գիտաժողովի հաղթող ճանաչվեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողուհի Լուսինե Ղարագյոզյանը, երկրորդ տեղը նվաճեց Տնտեսա- իրավագիտական համալսարանի ուսանող Արմեն Պողոսյանը, իսկ երրորդ տեղը` կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողուհի Շուշանիկ Ավագիմյանը:

Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի շարժման ստեղծում
2012 թվականին ՀԵԻԱ-ն ստեղծեց Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի շարժումը, որի առաքելությունն է՝ ստեղծել կոռուպցիայից զերծ Հայաստան:
Շարժման նպատակներն են.
 Նպաստել հակակոռուպցիոն օրենքների ընդունմանը և կյանքի կոչմանը:
 Հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավավորումը և արմատավարումը.
 Կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը.
 Հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավարումը:
Շարժման կարգախոսն է. «Ոչ թե պետք է սկսել բարոյական սկզբունքներից և կոռուպցիան արմատախիլ անելու լավագույն մտադրությունների քարոզից, այլ ապրել նման լավագույն մտադրություններին համապատասխան»:
Շարժմանը միանալու համար անհրաժեշտ է.
 Ծանոթանալ և ընդունել շարժման առաքելությունը, նպատակներն ու կարգախոսը:
 Լրացնել շարժմանը միանալու հայտը` այցելելով aac.am կայք:

VII. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵԻԱ-ն 2012 թվականին, իրականացնելով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի», «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրերը, ինչպես նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից ֆինանսավորված «Ապաստան հայցողներին իրավաբանական ներկայացուցչություն» ծրագիրը, ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ հաջողված օրինակներ և միայն նշված հսկայածավալ աշխատանքների մի մասն է ներկայացվում սույն հաշվետվությամբ:

Հաջողված պատմությունները կերտվել են վերը նշված ծրագրերի շրջանակներում` ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնների և մասնաճյուղերի նվիրական աշխատանքի շնորհիվ:

1. Քաղաքացին ընդդեմ ԲՍՓ գործակալության անօրինականության

Երևանի հակակոռուպցիոն կենտրոն

2011 թվականի սեպտեմբերի 26-ին անժամկետ հաշմանդամության երկրորդ խումբ ունեցող Արմենուհի Առաքելյանին հրավիրեցին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն (այսուհետև՝ ԲՍՓ) վերափորձաքննության: Նրա և իր ամուսնու միակ որդին անժամկետ հաշմադամության կարգ ունեցող ծնողներին խնամելու համար ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից: Արմենուհի Առաքելյանի ամուսինը` Հրաչյա Ավետիսյանը, ևս 2008 թվականից անժամկետ հաշմանադամության առաջին կարգ էր ստացել:
Հրաչյա Ավետիսյանի խոսքով՝ ԲՍՓ-ն ինչ-որ գրություն է ստանում զինվորական կոմիսարիատից, որ ստուգեն և տեղեկություն տրամադրեն հաշմանդամ մարդկանց ցուցակի մեջ գտնվող անձանց կարգի վերաբերյալ: Այդ ցուցակի մեջ հայտնվում է նաև Հրաչյա Ավետիսյանի կնոջ անունն ու իրեն կանչում են վերափորձաքննություն անցկացնելու: Մինչև անժամկետ հաշմանդամության երկրորդ խումբ ստանալը, 7 տարվա ընթացքում 5 անգամ կնոջ փորձաքննությունն անցկացվել է տանը: Առողջական վիճակը չի բավարարել հիվանդանոց հասնելուն:
«ԲՍՓ գործակալությունն այնտեղ չի պաշտպանում ոչ մի հիվանդի շահ: Նա իրեն իրոք դրել է պատժից օրգանի տեղ, որ պատժի մարդկանց, որի հիման վրա մարդն իրեն ընկճված զգա, որ կախում ունենա, ինչ -որ մի բան առաջարկի իրենց, որ իրենք ինչ-որ մի բան անեն»,-ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի շահառու Հրաչյա Ավետիսյանը:
Ուսումնասիրելով Հրաչյա Ավետիսյանի գործը և ԲՍՓ գործակալության գործողություններում առկա կոռուպցիոն դրսևորումները, խնդրի լուծման համար գործում ներգրավվեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Համաձայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6.2 անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը իրականացվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքերում` առաջինը, եթե անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, երկրորդը` երբ դա տեղի է ունեցել սահմանված կարգի խախտմամբ, երրորդը` երբ համապատասխան դիմում է ներկայացրել անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, չորրորդը` երբ կա դատարանի որոշում:
Հրաչյա Ավետիսյանի խոսքով` կնոջ վերափորձաքննությունը տևել է առնվազն 5 րոպե, այնուհետև հայտնել են, թե արդյունքների մասին կտեղեկացնեն գրավոր, ինչից հետո հիվանդանոցի միջանցքում տիկին Արմենուհու ինքնազգացողություն վատթարացել է: Այդ ընթացքում Հրաչյա Ավետիսյանը, դիմելով բժշկական հանձնաժողովի անդամներին, նշել է, որ կնոջ վիճակը վատացել է, գիտակցության կորստի հերթական նոպան է, և հիմա էլ հնարավոր կլինի պարզել կնոջ իրական վիճակը: Սակայն, հանձնաժողովի որևէ անդամի կողմից միջոցներ չեն ձեռնարակվել, և անգամ տեղից չեն շարժվել:
Ավելի ուշ պարզվեց, որ Արմենուհի Առաքելյանի անժամկետ հաշմանդամության երկրորդ կարգը փոփոխվել է երրորդի: ԲՍՓ գործակալությունից հայտնել էին, որ ամեն ինչ օրինական է կատարվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին 2011 թվականին ուղղված նամակն ու նրա հետ հանդիպումը ևս չօգնեց վերականգնելու կնոջ խախտված իրավունքը: Գործն այդ ժամանակ արդեն Վարչական դատարանում էր:

Հարկ է նշել, որ որպես իրենց կողմից օրենքով սահմանված կարգի խախտում՝ գործակալությունը նշում էր, որ Արմենուհի Առաքելյանի վարչական գործում առկա նյութերը, որոնք առկա են եղել 2006 թվականին բավարար չէին անժամկետ հաշմանդամության երկրորդ կարգ սահմանելու համար: Այդ կապակցությամբ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից վիճարկվում էր այն հանգամանքը, որ ըստ էության Արմենուհի Առաքելյանը ներկայացրել էր ամբուլատոր գրքույկն ամբողջությամբ, սակայն գործակալության կողմից պատճենահանվել էր այդ գրքույկի ոչ բոլոր նյութերը, մասնակիորեն պատճենահանվելով` կցվել էր վարչական վարույթ նյութերին:
Արդյունքում, իրականացնելով քաղաքացու իրավունքների դատական պաշտպանություն, ՀՀ վարչական դատարանը բավարարեց ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանի հայցը և քաղաքացու անժամկետ հաշմանդամության 2-րդ խումբը վերականգնվեց՝ վերացնելով անժամկետ 3-րդ խումբ տալու մասին ԲՍՓ գործակալության որոշումը: ԲՍՓ գործակալությունը վճիռը բողոքարկեց: Վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ թողեց վճիռը, իսկ ԲՍՓ գործակալության վճռաբեկ բողոքը դատարանը հետ վերադարձրեց:

2. Հարուցվել է քրեական գործ Ծավի փոքր ՀԷԿ-ի կառուցման գործով

ՀՀ Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Սյունիքի մարզի Ծավ համայնքում համասեփականության իրավունքով Անդրանիկ Գալայանին, Սիլվա Զաքարյանին, Սաթենիկ Գալոյանին և Լուսինե Գալոյանին է պատկանում 0,557 հա գյուղատնտեսական վարելահող: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել հողային բարեփոխումների և սեփականաշնորհման Ծավի հանձնաժողովի 1991 թվականի մարտի 1-ի թիվ 4 որոշումը:
Նշված հողամասի մի հատվածում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից իրականացվել են շինարարական աշխատանքներ. կառուցված փոքր հիդրոէլեկտրոկայանի (այսուհետև՝ ՓՀԷԿ) գլխամասային կառուցվածքի (հանգույցի) մի հատվածը, առանց հողամասի սեփականատերերի համաձայնության, հայտնվել է նրանց պատկանող հողամասում:
ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև՝ կադաստրի պետական կոմիտե) Կապանի տարածքային ստորաբաժանումում «Ծավ» ՓՀԷԿ-ի գլխամասային կառուցվածքը (հանգույցը) գրանցված չէ, քանի որ զբաղեցրած հողամասի որոշակի մասը սեփականության իրավունքով գրանցված է Անդրանիկ Գալայանի, Սաթենիկ, Լուսինե Գալոյանների և Սիլվա Զաքարյանի անվամբ:
Անդրանիկ Գալայանի ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, պարզվել է, որ այս գործում առկա են կոռուպցիոն ռիսկեր, պաշտոնատար անձանց կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ կանխելու ստեղծված քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, առևտրային կազմակերպություն հանդիսացող «Էներգացանցշին» ԲԲԸ-ն չարաշահել է իր լիազորությունները: «Ծավ» ՓՀԷԿ-ի շինարարության իրականացման ժամանակահատվածում՝ 2007 թվականի մարտի 20-ից մինչև 2010 թվականի հունիսի 30-ը, Ծավի գյուղապետարանի և Քաղաքաշինության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, որի արդյունքում խախտվել է Անդրանիկ Գալայանին, Սիլվա Զաքարյանի, Սաթենիկ Գալոյանի և Լուսինե Գալոյանի սեփականության իրավունքը, քաղաքացիները կրել և շարունակում էին կրել վնասներ:
2012 թվականի նոյեմբերի 11-ին փաստի առթիվ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հաղորդում է ներկայացվել Սյունիքի մարզի դատախազություն: Հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել է Սյունիքի մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու:
Նշենք նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) և 241-րդ (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածներով նախատեսված արարքները համարվում եմ կոռուպցիոն հանցագործություններ:

3. Գյուղական համայնքին վերադարձվեց անասնապահական համալիրի նկատմամբ սեփականության իրավունքը

ՀՀ Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Դեռևս 2011 թվականի նոյեմբեր ամսին Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը: Նա հայտնել էր, որ նույն համայնքի բնակիչ Ռ.Ա.-ն դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի նոյեմբերի 8-ին կայացված վճռով որոշել է հայցը բավարարել` ճանաչել Ռ.Ա.-ի սեփականության իրավունքը ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող անասնապահական համալիրի նկատմամբ:
Սույն գործով Ռ.Ա.-ն, որպես պահանջը հիմնավորող ապացույց վկայակոչել, իսկ առաջին ատյանի դատարանն էլ վճռի հիմքում դրել է 1992 թվականի Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի արձանագրությունը, որի համաձայն վիճելի գույքը սեփականաշնորհվել է Ռ.Ա.-ին, այն պարագայում, երբ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Լուսաձորի տնտեսությանը պատկանած հիմնական ֆոնդ հանդիսացող անասնապահական համալիրը Ռ.Ա.-ին սեփականաշնորհվելու փաստը կարող էր հաստատվել միայն համապատասխան լուծարքային հանձնաժողովի որոշմամբ, այլ ոչ թե Լուսաձոր համայնքի հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ, որին օրենքով հիմնական ֆոնդերը սեփականաշնորհելու լիազորություն տրված չի եղել:
Իսկ հողի սեփականաշնորհման և բարեփոխումների հանձնաժողովի` հիմնական ֆոնդերը սեփականաշնորհելու որոշումը, սույն գործով վերաբերելի ապացույց չէ:
Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գործում ներգրավված փաստաբանը վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք բերեց, որը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ընդունվեց վարույթ և քննության առնվեց:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2012 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ որոշեց բավարարել վերաքննիչ բողոքը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը բեկանել և փոփոխել. «Ռ.Ա.-ի հայցն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին` մերժել»:

4. Քաղաքացին ստացավ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայագիր

ՀՀ Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

2012 թվականի դեկտեմբեր ամսին Լոռու հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Լոռու մարզի Բազում գյուղի բնակիչ Տաթևիկ Հովհաննիսյանը: Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 2 հողի սեփականության իրավունքի պետական ակտի հիման վրա Բազում համայնքում Արթուր Հովհաննիսյանին սեփականության իրավունքով հատկացվել է 1,07 հա հողատարածք: Արթուր Հովհաննիսյանը Տաթևիկ Հովհաննիսյանի ամուսինն է:
Նշենք, պետական ակտը համաձայնեցված էր նաև Լոռու մարզի Բազումի համայնքի ղեկավարի հետ:
Տաթևիկ Հովհաննիսյանը հիշյալ տարածքը սեփականաշնորհելու նպատակով դիմում էր ներկայացրել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որին ի պատասխան ստացել էր գրություն: Գրությունում ասվում էր, որ Բազում համայնքում գտնվող անշարժ գույք հանդիսանցող հողատարածքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքերով: Այս հոդվածը սահմանում է iրավունքի պետական գրանցման վարույթի կասեցման հիմքերը:
Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կատարած ուսումնասիրությունների և ձեռնարկված աշխատանքների շնորհիվ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը կատարեց Տաթևիկ Հովհաննիսյանի ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2012 թվականի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում,
բ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի, ծառայությունների տրամադրում
գ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2012 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 1068 հոգի, որից 794 հոգի կամ ընդհանուրի 74.3%-ը՝ իրավաբանական գրականությունից, 274 հոգի կամ ընդհանուրի 25.7%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ‎ֆաքս):

Վիճակագրությունը ըստ տրամադրված իրավաբանական ռեսուրսների

Տեսակ Քանակ %
Իրավաբանական գրականություն 794 74.3
Էլեկտրոնային համակարգեր 274 25.7
Ընդամենը 1068 100

Օգտվողներից 685 հոգի կամ ընդհանուրի 64.1%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, 343 հոգի կամ ընդհանուրի 32.8%-ը՝ արական, 40-ը կամ ընդհանուրի 3.7%-ը՝ իրավաբանական անձ:

Սեռ Քանակ %
Իգական 685 64.1
Արական 343 32.1
Իրավաբանական անձ 40 3.8
Ընդամենը 1068 100

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2012 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական (այդ թվում նաև` գրավոր փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն տարբեր պետական և տեղական մարմիններում) և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 5691 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական և փաստաբանական ծառայություններից օգտված անձանցից 5618-ը կամ ընդհանուրի 98.7%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 73-ը կամ ընդհանուրի 1.3%-ը` իրավաբանական անձինք:

Ծառայություններից օգտված անձանցից 3086-ը կամ ընդհանուրի 54.2%-ը իգական սեռի են, 2535-ը կամ ընդհանուրի 44.5%-ը արական սեռի են, 70-ը կամ ընդհանուրի 1.2%-ը իրավաբանական անձիք են:

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
Ֆիզիկական անձ 5618 98.7
Իրավաբանական անձ 73 1.3
Ընդամենը 5691 100

Սեռ Քանակ %
Իգական 3086 54.2
Արական 2535 44.6
Իրավաբանական անձ 70 1.2
Ընդամենը 5691 100

Ինչպես նշեցինք վերևում անցնող տարին նշանավորվել էր Հակակոռուպցիոն կենտրոնների ու ընդունարանների համար թիրախային ուղղվածությամբ: Մասնավորապես՝ հակակոռուպցիոն կենտրոններն իրենց աշխատանքներն իրականացրել են բացառապես թիրախավորված` առաջնայնություն տալով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին՝ զուգահեռ նվաճելով լուրջ արդյունքներ: Ուստի, ամեևին պատահական չէ, ՀԵԻԱ-ի գրասենյակային ցանցի կողմից մատուցված անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայությունների թվի նվազեցումը:
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

Անվճար իրավաբանական օգնության ոլորտները Շահառուների քանակը`
ըստ ոլորտների Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք 499 8.8
Ընտանեկան իրավունք 296 5.2
Սոցիալական ապահովություն 633 11.1
Քաղաքացիական իրավունք 1668 29.3
Քաղաքացիական դատավարություն 358 6.3
Վարչաիրավական 218 3.8
Քրեական իրավունք 109 1.9
Հողային իրավունք 172 3
Առողաջապահություն 69 1.2
Կրթություն և գիտություն 52 1
Քրեական դատավարություն 79 1.4
Կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր 819 14.4
Իրավական այլ հարցեր 719 12.6
ԸՆԴԱՄԵՆԸ 5691 100

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Գործառնական այլ ծախսեր
Հազ. դրամ

2012 2011

Աշխատավարձ 138,068.50 115,423
Նյութեր – 0
Ապրանքներ 5,701.25 9,042
Վառելիք 3,420.80 2,445
Ծառայությունների մատուցում 26,441.86 9,441
Տուրքեր 4.00 353
Գույքահարկ 147.79 166
Վարձավճարներ 8,228.00 9,033
Փոստ, հեռահաղորդակցություն 6,614.57 3,854
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր 1,955.99 1,919
Բանկային ծառայություններ 31.77 205
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա 11,769.66 11,551
Գործողում 858.70 220
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ – –
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ 1.00 –
Ֆորս մաժոր 96
գովազդային 424.91 –
դատական ծախսեր 58.71 –

Ընդամենը 203,727,552 163.749

X. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X համաժողովը կայացավ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
Սյուզաննա Սողոմոնյան ՀԵԻԱ վարչության անդամ
Կարեն Քոչարյան ՀԵԻԱ վարչության անդամ

XI. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղ,
Երևանի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ (մուտքը բակի կողմից)
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Թեժ գիծ՝ 0 8000 11 10
էլ. փոստ [email protected]
Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
Արագածոտնի մարզ, ք.Աշտարակ, Վ.Պետրոսյան 51/2
Հեռախոս (374 232) 26757
Թեժ գիծ՝ 0 8000 11 22
Էլ. փոստ [email protected] Կոտայքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Օգոստոսի 23/60 շենք
Հեռախոս (374 223) 2 28 84
Թեժ գիծ՝ 0 8000 11 19
Էլ. փոստ kotayk@ aac.am
ՀԵԻԱ Տավուշի մարզային մասնաճյուղ,
Տավուշի մարզի հակակոռուպցիոն կենտրոն Տավուշի մարզ, ք. Իջևան, Անկախության 4/14
Հեռախոս (374 263) 4 08 65
Հեռապատճե (374 263) 4 08 65
Թեժ գիծ՝ 0 8000 11 13
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղ,
Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս (374 312) 5 82 36
Հեռապատճե (374 312) 5 82 36
Թեժ գիծ՝ 0 8000 11 21
էլ. փոստ shirak@ aac.am
ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղ,
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս (374 322) 2 23 17
Հեռապատճե (374 322) 2 23 17
Թեժ գիծ՝ 0 8000 11 12
էլ. փոստ lori@ aac.am Արարատի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
Արարատի մարզ, ք. Արարատ, Չարենցի 2/4,
Հեռախոս (374 234) 4 17 47
Թեժ գիծ՝ 0 8000 11 17
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղ,
Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս (374 285) 5 25 11
Հեռապատճե (374 285) 5 25 11
Թեժ գիծ՝ 0 8000 11 14
էլ. փոստ [email protected] Վայոց Ձորի մարզի հակակոռուպցիոն կենտրոն
Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացու 18ա
Հեռախոս (374 281) 2 20 96
Թեժ գիծ՝ 0 8000 11 20
Էլ. փոստ [email protected]