ԻՀԱ-ն սեպտեմբերին անվճար խորհրդատվություն է տրամադրել շուրջ 114 անձի․ քաղաքացիներին խորհրդատվական օգնությունը շարունակվում է

Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է հասարակության լայն շերտերին առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործընթացը։ Խորհրդատվություններ տրվել են ԻՀԱ երևանյան գրասենյակի, Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզի գրասենյակների համակարգողների ուժերով:

Ամփոփելով 2020 թվականի սեպտեմբեր ամիսը ստացվում է հետևյալը․ սեպտեմբերի 1-ից 30-ը ներառյալ ԻՀԱ իրավաբանների կողմից մատուցվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն շուրջ 114 իրավաբանական և ֆիզիկական անձանց, իսկա հարցերի թիվը գերազանցում է անձանց թվին։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 27.09.2020թ. հայտարարվեց Ռազմական դրություն ամբողջ Հայաստանի տարածքում և ընդհանուր զորահավաք, Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբանները կտրամադրեն անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀՀ հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող այն քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր այս ընթացքում կունենան հարցադրումներ զորահավաքի, ինչպես նաև վարկային պարտավորությունների, աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաև վերոնշյալի հետ առնչվող այլ իրավահարաբերությունների վերաբերյալ: