Իրավաբանների հայկական ասոցիացիան կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն

Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից 27.09.2020թ. հայտարարվեց Ռազմական դրություն ամբողջ Հայաստանի տարածքում եւ ընդհանուր զորահավաք: Զորահավաքային զորակոչի են ենթակա պահետսազորում գտնվող մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավաբան.նետ մասնագիտական առցանց լրատվամիջոցի հետ համագործակցությամբ, կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀՀ հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող այն քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր այս ընթացքում կունենա հարցադրումներ զորահավաքի, ինչպես նաև վարկային պարտավորությունների, աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաև վերոնշյալի հետ առնչվող այլ իրավահարաբերությունների վերաբերյալ:
Ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ ֆեյսբուքյան էջերին՝ https://www.facebook.com/armla.am/, https://www.facebook.com/Iravabannet:
Հնարավորինս սեղմ ժամկետներում, պատասխան կտրվեն միայն հայատառ գրված և ձևակերպված հարցերին: