Անի Սարգսյանը շուրջ 5 ամիս «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում կատարել է կամավորական աշխատանք` «ադմինիստրատիվ օգնականի» կամավոր աշխատանքի մասին պայմանագրի հիման վրա։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կամավորական աշխատանքի ավարտի կապակցությամբ նրան հանձնեց հավաստագիր։
Նշենք, որ Անին «Իրավաբանների հայկական աոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ է, որտեղ որպես ավարտական աշխատանք՝ ներկայացրել է «Հակակոռուպցիոն կրթության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում, կիրառման հնարավոր մեթոդները և դրանց իրականացման ձևերը ՀՀ-ում» վերտառությամբ գիտական հոդվածը։ Կամավորական գործունեություն է ծավալել մի շարք կազմակերպություններում: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուների։