2013

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,

Հերթական անգամ սիրով Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության տարեկան հաշվետվությունը, որն այս անգամ համապարփակ տեղեկատվություն է պարունակում կառույցի 2013 թվականի գործունեության վերաբերյալ: Դրանում, մասնավորապես՝ ամփոփել ենք կազմակերպության, նրա իրականացրած և ընթացիկ գործունեության, ծրագրերի և ֆինանսական հաշվետվությունների մասին տեղեկատվությունը: Խիստ կարևորելով կառույցի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականնությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև` մենք տպագրում ենք ՀԵԻԱ-ի յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել կառույցի աշխատանքները բոլոր հետաքրքրված անձանց շրջանում: ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունն արդեն երկար տարիներ է, ինչ համարվում է կազմակերպության թափանցիկ գործունեության հիմնասյուներից մեկը:

2013 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ն իրականացրել է 5 բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կառույցն իր մասնաճյուղերի և Հակակոռուպցիոն կենտրոնների միջոցով մատուցել է անվճար իրավաբանական ծառայություններ ՀՀ բնակչությանը` ուշադրություն դարձնելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերին: Պետք է նշեմ, որ անվճար իրավաբանական ծառայություններից զատ, ՀԵԻԱ-ն քաղաքացիներին տրամադրել է նաև անվճար փաստաբանական ծառայություններ, ինչը, անխոս, անգնահատելի է հասարակության կարիքավոր անդամների համար:

ՀԵԻԱ-ի այս տարվա շահառուների խմբում կրկին կարող եք հանդիպել փախստականների և ապաստան հայցողների, որոնց տրամադրվել են անվճար փաստաբանական ծառայություններ, իրականացվել ներկայացուցչություններ պետական և իրավապահ մարմիններում, դատական ատյաններում:

Միաժամանակ բավականին մեծ աշխատանք է կատարվել բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով: Կազմակերպվել և անցկացվել են հարյուրավոր հանրային իրազեկման համայնքային հանդիպումներ Հայաստանի բոլոր մարզերի մոտիկ և հեռավոր գյուղական համայնքներում, տարբեր քաղաքներում:

Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետորեն աշխատել է համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշման և իրականացման ուղղությամբ: Ինչպես արդեն նշեցինք, մեծ աշխատանքներ են տարվել նաև բնակչության իրավական իրազեկման ուղղությամբ, երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվել են մի շարք ուսուցողական դասընթացներ, հանրապետական գիտաժողովներ, որի շրջանակներում տպագրվել և տարածվել են լավագույն հեղինակների զեկույցների ժողովածուն: Վերջինը, անշուշտ, մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Անցնող տարում արդեն 13-րդ անգամ կազմակերպվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ» դատախաղը:

ՀԵԻԱ-ի աշխատանքների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հասարակության և իրավական հանրության շրջանակներում հասցրեց սիրված դառնալ ՀԵԻԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Անցնող տարվա կարևորագույն ձեռքբերումներից է նաև Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի հիմնադրումը՝ ՀԵԻԱ-ի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում: Այն առաջինն է իր տեսակի մեջ, որտեղ համախմբվեցին եվրոպական իրավունքով հետաքրքրված և եվրոպական արժեքները կրող երիտասարդ իրավաբանները, ՀՀ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:

2013 թվականը բարեբեր էր ՀԵԻԱ-ի համար նաև համագործակցության տեսանկյունից: Գործնական կապեր են հաստատվել պետական և միջազգային տարբեր կառույցների և կրթական հաստատությունների հետ, որոնց հետ համագործակցությունը ստացել է իրավական ամրագրում` համագործակցության համաձայնագրեր ստորագրելու միջոցով:

Անհերքելի է, որ ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում միայն ՀԵԻԱ-ի թիմի՝ անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունք, ինչը և հնարավորություն է տալիս մեզ շարունակել աշխատել մեծ եռանդով և նույն նվիրումով:

Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր հստակ քայլերն է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման և իրավական պետության հզորացման ճանապարհին: Կառույցը, այսուհետ ևս, իր նվիրական աշխատանքների շնորհիվ կփորձի իրականացնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:

Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Գործունեության 18 տարիների ընթացքում իր նվիրական աշխատանքների շնորհիվ վայելում է շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքն ու վստահությունը և իր անգնահատելի տեղն է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:

Հիմնադրման պահից սկսած՝ կերտելով իր ապագայի պատկերը և որդեգրելով առաքելություն, իր գործունեության միջոցով լուծում է իր առջև դրված խնդիրներն ու իրագործում է հիմնական նպատակները՝ նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երիտասարդ իրավաբանների զարգացմանը և ժողովրդավարության կայացմանը:

ՀԵԻԱ-ն արագ քայլերով հաստատեց գործնական կապեր մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, և իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կառույցի հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: 2010 թվականից ՀԵԻԱ-ն գործարկում է նաև հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը, որոնք տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

2013թ.-ի ընթացքում իրենց գործունեությունը արդյունավետորեն իրականացրել են ՀԵԻԱ-ի Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովները, Իրավաբան ուսանողների բաժանմունքն ու ժամանցային ակումբը:

ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am, իսկ Հայաստանում գործող Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է Ցանցի երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.aac.am:

Իր գործունեության ընթացքում ՀԵԻԱ-ի թիմը կարևորագույն ձեռքբերում է համարում նաև իր սեփական www.iravaban.net լրատվական կայքի հիմնումը: Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների, այդ թվում բնակչության սոցիալապես խոցելի խավերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, այդ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ

Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը,

հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

Կազմակերպության արժեքներն են.

ա) Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
գ) Մարդու պաշտպանված իրավունքներ.
դ) Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ.
ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:

Ապագայի պատկեր

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող ամենազդեցիկ,
հայտնի, հզոր և օգտակար կազմակերպություններից է:

IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում նվաճվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք, անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես իրենց անշահախնդիր ներդրումն են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստի և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵԻԱ-ն շարունակում է իր համագործակցությունը հասարակական, պետական, միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ, տարեցտարի մեծացնելով իր գործընկերական շրջանակները:
Ընթացիկ տարում կազմակերպությունը իրականացնելով մասնագիտական միջոցառումներ,
գործընկերային կապեր է հաստատել տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, այդ թվում նաև` ՀՀ Կառավարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գլխավոր դատախազության, դատաիրավական համակարգի ինստիտուտների և այլ կառույցների հետ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID). ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինքնուրույն դաշնային կառավարման գործակալություն է, որը ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ցուցումներ է ստանում ԱՄՆ պետքարտուղարից, և տնտեսական, սոցիալական, զարգացման և մարդասիրական օժանդակություն է տրամադրում ամբողջ աշխարհում նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին։ Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության,
հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ստեղծվել է 1950 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ Կազմակերպության մանդատն է փախստականների պաշտպանությունը, նրանց իրավունքների և բարեկեցության ապահովումը։ ՄԱԿ ՓԳՀ-ի առաջնային նպատակն է պաշտպանել փախստականների իրավունքները, ապահովել նրանց բարեկեցությունը, նախ և առաջ ձգտելով իրականացնել հետապնդման դեպքում վերջիններիս այլ երկրում ապաստան հայցելու իրավունքը, ապահովելով նրանց կամավոր վերադարձը իրենց հայրենիք, եթե պայմանները թույլ են տալիս, նպաստելով` նրանց ինտեգրմանը ապաստան տրամադրած երկրում, կամ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ նաև վերաբնակեցումը երրորդ երկրում: Կազմակերպության մանդատն է նաև քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությունը։
Ավելի քան վեց տասնամյակների ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն սատարել է տասնյակ միլիոնավոր մարդկանց,
նրանց օգնելով վերսկսել կյանքը։ Այսօր կազմակերպության մոտ 7.685 աշխատակիցներ ավելի քան 125
երկրներում շարունակում են օգնություն և օժանդակություն ցուցաբերել մոտ 33.9 միլիոն մարդու։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:
Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական
մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների, ստեղծման գործում, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ համապատասխանեցման գործում։
«Ինթեգրիթի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին` հակակոռուպցիոն շարժմանը խանգարող խոչնդոտներին դիմակայելու համար, ինչպես նաև այն հավատով, որ բարեխղճությունը՝ անդար և կայուն զարգացման բարելավման խոշորագույն հնարավորություններից մեկն է։ «Ինթեգրիտի էքշն»-ը ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգում բարեխղճություն հասկացությունը ներմուծելու գործում հիմնական նախաձեռնողն է եղել, իսկ ներկայումս այս աճող բնագավառի հիմնական և կայացած դերակատարն է։
Կազմակերպության հոգաբարձուները և ավագ ղեկավարությունը ընդունում են, որ կաշառակերությունը
և կոռուպցիան հակասում են բարեխղճության, թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար արժեքներին և վտանգում են կազմակերպական արդյունավետությունը։ Կազմակերպությունը նաև բացահայտում է բարեխղճության դրսևորումները, ինչպես նաև այն անձանց որոնց նկատմամբ քրեական պատժամիջոցներ են կիրառվել և այդ տեղեկատվությունը տարածում Միացյալ Թագավորությունում և այլուր։
Ամբողջ աշխարհում իրականացվող գործողություններում կազմակերպության ընդունած
քաղաքականությունն է. բացարձակ անհանդուրժողականություն կաշառակերության ցանկացած ձևի դրսևորման դեմ։

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակ. Ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) աշխատանքի հիմնական սկզբունքներն են: ԿԱՀ-ը քաղաքական հիմնադրամ է, որն հարում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միությանը: Որպես ՔԴՄ-ի հիմնադիր և Գերմանիայի առաջին կանցլեր` Կոնրադ Ադենաուերը (1876-1967) միավորեց քրիստոնեասոցիալական, պահպանողական և լիբերալ ավանդույթներ: ԿԱՀ-ը՝ իր եվրոպական և միջազգային համագործակցությամբ ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Նրանք նպատակաուղղված կերպով օժանդակում են այն բանին, որպեսզի Գերմանիան արդարացնի աշխարհում գնալով մեծացող իր պատասխանատվությունը:
ԿԱՀ-ը համագործակցում է պետական հիմնարկությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև ընտրյալ էլիտայի հետ: Հիմնադրամի նպատակների ու արժեքային պատկերացումների միջոցով ԿԱՀ-ը ցանկանում է հատկապես զարգացման քաղաքականության մեջ քաղաքական համագործակցությունը ապագայում ևս խորացնել տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներով: Կառույցը գործընկերների հետ միասին օժանդակում է միջազգային կարգուկանոնին, որը յուրաքանչյուր երկրի համար հնարավոր է դարձնում զարգացումը ազատության և սեփական պատասխանատվության մեջ:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կոորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993 թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու

հետաքրքրությունները: 1998 թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ շարունակելով գործնական նոր կապեր հաստատել տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ: Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից է: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների շրջանում, որը գործուն երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նոր հարաբերությունների հաստատման համար:

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններս աջակցում են կառույցին` գործունեության հաշվետվողականության, թափանցիկության ու հասարակության իրազեկման կարևորագույն հարցում: Հարկ է նշել, որ ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան հանրապետական և տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:

VI. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2012 թվականի օգոստոս ամսից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակության շրջանակներում: Ծրագիրը, ըստ էության, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շարունակականությունն էր: Ծրագրի շրջանակներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները վերանվանվեցին հակակոռուպցիոն կենտրոնների և սկսեցին գործունեությունը ծավալել բացառապես հակակոռուպցիոն ուղղվածությամբ: Ծրագրային գործողությունները իրականացվել են 3 ուղղություններով.
• անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայությունների տրամադրում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով.
• համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշում և իրականացում.
• հասարակության հակակոռուպցիոն կրթության և իրազեկման իրականացում:

«Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացրել 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը ֆինանսավորվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների գործերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից: Ծրագրի շրջանակներում ՀՀ պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում ու դատարաններում ներկայացվել և պաշտպանվել է փախստականների և ապաստան փնտրող անձանց իրավունքները, նրանց համար ապահովվել է որակյալ իրավաբանական խորհրդատվություն: Ծրագրի գրասենյակում փաստաբանի կողմից կատարվել է փախստականների և ապաստան հայցող անձանց ընդունելություն՝ խիստ պահպանելով գաղտնիության սկզբունքը, նրանց մատուցվել է բանավոր խորհրդատվություն և կազմվել գրավոր դիմումներ, բողոքներ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, իրականացվել է դատական ներկայացուցչություն:

«Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ՀԵԻԱ-ն իրականացրել է 2013 թվականի ապիրիլի 1-ից մինչև նոյեմբերի 31-ը: Ծրագիրը ֆինանսավորվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն էր ուժեղացնել հանրային հետաքրքրվածությունը ՔԿԱԳ համակարգի և գործընթացների նկատմամբ` անկախ և անկողմնակալ մոնիթորինգի իրականացման և մոնիթորինգի արդյունքների հրապարակման միջոցով, բարելավել ՔԿԱԳ համակարգի ներկա վիճակը` կոռուպցիոն ռիսկերը և այլ բացասական երևույթները նվազեցնելու համար, բարելավել քաղաքացիական հասարակության հասարակական կազմակերպությունների ունակությունները` կոռուպցիոն երևույթների մոնիթորինգի և դրանց վերացման առումներով: Ծրագրի իրականացման ընթացքում կատարվել են հետազոտություն և դրա շրջանակներում ՔԿԱԳ բաժինների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ՀՀ բնակչության շրջանում ուսումնասիրման ենթակա կոնկրետ խնդիրների հստակեցում, այնուհետև ծրագրին ներգրավված դիտորդները իրականացրել են դիտորդություն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված ՔԿԱԳ տարածքային բաժիններում: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա կազմվել են համակարգային և ընթացակարգային բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական առաջարկություններ, որոնք ներկայացվել են իրավասու մարմիններին:

«Փոքր ու միջին ձեռնարկատիրությունների աջակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակը, ՀԵԻԱ-ն և Տնտեսական լրագրողների ակումբը փոքր և միջին ձեռնարկատերերի համար կազմակերպեցին եռօրյա սեմինար: Սեմինարը հնարավորություն ընձեռեց փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին վեր հանել այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև իրազեկվել Հայաստանում ՓՄՁ-ի իրավական պայմանների, այդ թվում օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորությունների մասին: Եռօրյա սեմինարի վերջին օրը փոքր և միջին բիզնեսի ձեռնարկատերերը այցելեցին Աբովյան քաղաքում գտնվող մի ձեռնարկություն և տեղում ծանոթացան բիզնեսի հաջող կառավարման օրինակի:

«Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի հիմնադրում» ծրագրի շրջանակներում 2013 թվականին ՀԵԻԱ-ն և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը առաջին անգամ Հայաստանում հիմնադրեցին Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը: Ամառային առաջին դպրոցը ուներ 26 մասնակից: Նրանք նոր սերնդի այն փաստաբաններն են, իրավաբան-մագիստրոսներն ու հայաստանյան իրավաբանական ֆակուլտետների բարձր կուրսի ուսանողները, որոնք հաղթահարեցին սահմանված մրցութային կարգն ու հնարավորություն ստացան հուլիսի 8-12-ը ներառյալ Աղվերանում

իրենց համար բացահայտելու եվրոպական իրավունքի բոլոր գաղտնիքները: Եվ այդ ամենը մատուցվեց ոչ միայն Հայաստանի լավագույն մասնագետների, այլ նաև գերմանացի մասնագետների կողմից:
Ամառային դպրոցի ինֆորմացիոն գործընկերն էր Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: Նկար 7 arm

«2013 թվականի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ.
2013 թվականի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը 2013 թվականի ապրիլ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին:
Մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի զարգացումն ապահովելու և
իրավաբան ուսանողների հետ կապերն ամրապնդնելու նպատակով ընթացիկ տարում Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողները հանդիպումներ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների հետ:

ԵՊԼՀ-ի ուսանողները պրակտիկա կանցնեն Իրավաբան.net-ում և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնում
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսուհետև հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր կիրականացեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչները: Համագործակցության ուղղությունները նախանշելու համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ու Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միասին կպայքարեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Սա է փաստում ստորագրված համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագիրը կգործի երկու տարի:

Հակակոռուպցիոն միջոցառում Հայաստանի մարզերի մանկավարժների հետ
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ կազմակերպած հանդիպման ժամանակ ՀԵԻԱ-ի նախագահ, «Հայաստանն ընդդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը թվով 200 մանկավարժներին ներկայացրեց Հայաստանի բոլոր մարզերում գործող կենտրոնների գործունեությունը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրդայանը կարևորեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի հետ համագործակցությունը: Այն սկսվել է ավելի վաղ` «Ուսուցչի էթիկայի նորմեր» փաստաթղթի կազմման աշխատանքների ժամանակ:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ մանկավարժներին ներկայացրին աշխատանքային խմբի կողմից մշակված դպրոցների համար տարեվերջյան հաշվետվությունների փաթեթը: Այն դոկմատիկ չէ, դրա կիրառմանը դպրոցները ստեղծագործաբար կմոտենան: Կարևորը` միության կողմից մեթոդական աջակցույթյուն ցուցաբերել է: Կարեն Զադոյանի կարծիքով`կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է լինի քաղաքական կամք, հակակոռուպցիոն բարձր ընկալում, հասարակական անհանդուրժողականություն, արժամապատիվ վարձատրություն ինչպես հասարակական սեկտրում, այնպես էլ պետական:

Համագործակցության համաձայնագիր ՀԵԻԱ-ի և Շիրակի մարզպետարանի միջև

Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով ամրագրված դրույթների ուժով Կողմերը միավորել են ջանքերը նպաստելու ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աջակցելու ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանությանը, նպաստելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը:

Առևտրային արբիտրաժի հիմնախնդիրներին և զարգացմանը նվիրված համաժողով
2014 թվականի հոկտեմբերի 25-ին Միջազգային իրավական համագործակցության գերմանական
հիմնադրամը, ՀԵԻԱ-ն և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը համատեղ կազմակերպեցին առևտրային արբիտրաժի հիմնախնդիրներին և զարգացմանը նվիրված համաժողով: Համաժողովի նպատակն էր նպաստել Հայաստանում առևտրային արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, գործարար միջավայրին հաղորդակից դարձնել վեճերի լուծման այլընտրանքային ձևերին:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը` Հայաստանում
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի բնորոշմամբ` կոռուպցիայի դեմ պայքարի
ունիվերսալ դեղատոմսեր չկա աշխարհում. անգամ այնպիսի երկրները, որոնք հակակոռուպցիոն ոլորտում շատ մեծ ձեռք բերում ունեն, ժամանակ առ ժամանակ այդ երկրներում էլ է նկատվում կոռուպցիոն ռիսկեր:
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Թե ինչ աշխատանքներ են տարվում
Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, ՀԵԻԱ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ բարձրաձայնեցին ոլորտի պատասխանատուները: Միջոցառմանը ներկա էին պետական մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, իրավաբաններ ու փաստաբաններ: ՀԵԻԱ-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման հիմնադիր Կարեն Զադոյանի կարծիքով` Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ իրականացվել, եթե այն չհիմնվի հիմնականում զարգացող երկրներում առկա հակակոռուպցիոն պայքարի և փորձի վրա: Միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հակակոռուպցիոն բարեփոխումների լույսի ներքո:

Պարգևատրվեց 2013 թվականի Տարվա քաղաքացին
Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: ՀԵԻԱ-ի կազմակերպած միջոցառման ժամանակ Հրայր Թովմասյանը Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման կողմից սահմանված «Տարվա քաղաքացի» ամենամյա մրցանակը հանձնեց Արմենուհի Առաքելյանին:
Նա 2013 թվականին Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավական օգնության շնորհիվ կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները` գիտակցելով իր իրավունքների պաշտպանության կարևորությունն ու սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերել: Մրցանակը ստացավ Արմենուհի Առաքելյանի ամուսինը:

Կոռուպցիայի դեմ պայքարում «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժումը նոր թափ է հավաքում
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման հիմնադիր Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը և «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվել են «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդմանը:

Վերջիններս խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպած միջոցառմանը, այս ոլորտում կատարված աշխատաքներին և արձանագրված հաջողություններին, ինչպես նաև անդրադարձել են իրենց հետագա անելիքներին:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնները համախմբվել են և 2014թ.-ի փետրվարի 1-ից կգործեն «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում:

«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը պարգևատրվեց ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն 2013 թվականին լրագրողների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ շնորհակալագիր և դատապարտյալի ձեռքով պատրաստված ջութակ հանձնեց Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիային կողմից գործարկվող
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրին` գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

VII. ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵԻԱ-ն 2013 թվականին իրականացնելով հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության մի շարք ծրագրեր, ունեցել է կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ հաջողված օրինակներ և միայն նշված հսկայածավալ աշխատանքների մի մասն է ներկայացվում սույն հաշվետվությամբ:
Հաջողված պատմությունները կերտվել են ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնների և մասնաճյուղերի նվիրական աշխատանքի շնորհիվ:

1. Կայացվեց արդարացման դատավճիռ. շինությունը ճանաչվեց անօրինական

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Շիրակի հակակոռուպցիոն կենտրոն

2012 թվականին Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետ փողոցի շենքերից թիվ 2 բնակարանի բնակիչ Ռոբերտ Հովհաննիսյանը թիվ 1 նախամուտքի առաջին հարկում իր բնակարանի դիմաց սկսել էր իրականացնել անօրինական շինարարություն` առանց շենքի նույն մուտքի բնակիչների համաձայնության և քաղաքապետարանի համապատասխան որոշման առկայության: Նշենք, որ անօրինական շինարարությունը խախտում էր բնակիչների իրավունքները, մասնավորապես` շենքի մուտքում Ռոբերտ Հովհաննիսյանը կառուցում էր սանհանգույց:

Ապօրինի շինարարությունը դադարեցնելու նպատակով` նույն մուտքի բնակիչներ` Դոնարա Մանուկյանը և Էդուարդ Չախմախչյանը, դիմել էին ոստիկանություն, որի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը տուգանվել էր 60.000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև դիմել էին Գյումրու քաղաքապետարան, որից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը տուգանվել է 200.000 ՀՀ դրամի չափով:

Տեսնելով, որ ապօրինի շինարարությունը շարունակվում է, Դ. Մանուկյանը և Է. Չախմախչյանը, իրենց իրավունքների պաշտպանության նպատակով, դիմել էին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ հայցը մերժվեց: Գործի դատաքննության փուլում Ռոբերտ Հովհաննիսյանի կինը` Կարինե Մարտիրոսյանը, դիմել էր Գյումրու քաղաքապետարան, արդյունքում
2012 թվականի հունիսի 16-ին Գյումրու քաղաքապետի թիվ 1472-Ա որոշմամբ ապօրինի
շինարարությունը օրինականացվել էր և նույն թվականի հունիսի 18-ին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական կադաստրի անշարժ գույքի կոմիտեի (այսուհետև՝ պետական կադաստր) կողմից Գյումրու գրասենյակում այն ստացել էր պետական գրանցում:

2012 թվականի հունիս ամսին Դոնարա Մանուկյանը դիմել էր Շիրակի հակակոռուպցիոն կենտրոն` խնդրելով իրավաբանական աջակցություն ցույց տալ անօրինական շինարարությունը քանդելու և խախտված իրավունքների վերականգնման հարցում:

Գործն ուսումնասիրելուց հետո, դրա լուծման հարցով ներգրավվեց փաստաբան: Կազմվեց հայցադիմում ուղղված ՀՀ Վարչական դատարանին` ըստ Դոնարա Մանուկյանի հայցի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, պետական կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք` Կարինե Մարտիրոսյանի, Ռոբերտ, Գոհար, Մարգարիտա և Հարություն Հովհաննիսյանների` Գյումրու քաղաքապետի 2012 թվականի հունիսի 16-ի թիվ 1472-Ա որոշումը և պետական կադաստրի կողմից 2012 թվականի հունիսի 18-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վարչական գործում փաստաբանի անմիջական ներգրավվածության արդյունքում դատարանը բավարարելով հայցապահանջը՝ ամբողջությամբ անվավեր ճանաչվեց Գյումրու քաղաքապետի 2012 թվականի հունիսի 16-ի թիվ 1472-Ա որոշումը և պետական կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանումում 2012 թվականի հունիսի 18-ի Տ. Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի թիվ 2 բնակարանին կից կառուցված 2,15քմ (արտաքին մակերերսը 3,28 քմ) մակերեսով շինության նկատմամբ կատարված պետական գրանցումը: Բայց այս, որպես անվավերության հետևանք պարտավորեցվելու էր Գյումրու քաղաքապետարանին քանդելու Տ. Ճարտարապետ փողոցի վիճելի շենքի թիվ 2 բնակարանի հասցեում ապօրինի կառուցված 3.28 քմ մակերեսով շինությունը` ապօրինի կառույցն իրականացրած անձի միջոցների հաշվին: Վճիռը օրինական ուժի մեջ է մտել:

Թվում էր, թե հարևանների անհաշտությունը լուծվեց վճռով, բայց գործն ունեցավ շարունակություն: 2012 թվականի սեպտեմբեր ամսին Կարինե Մարտիրոսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ապօրինի շինությունը քանդելու շուրջ շենքի նույն հարթակում հարևանուհի Դոնարա Մանուկյանը վիճաբանել է իր հետ և կիրառել բռնի ուժ` դիտավորությամբ Կ. Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով հարվածել:

Կատարվել էր նախաքննություն և հարուցվել քրեական գործ, որով Դոնարա Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծեծ:

Նախաքննության ընթացքում հաշվի չէին առնվել մի շարք հանգամանքներ, սահմանափակվում էին գործով մեղադրյալ Դոնարա Մանուկյանի քրեադատավարական իրավունքները:

Քրեական գործում Դոնարա Մանուկյանի իրավունքների պաշտպանության նպատակով նույնպես ներգրավվեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբանը:

Գործով պետական մեղադրող հանդես եկող Շիրակի մարզի դատախազության դատախազը դատարանից պահանջել էր Դոնարա Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նշանակել պատիժ`60.000 ՀՀ դրամի չափով տուգանք:

Փաստաբանի ջանքերի արդյունքում, 2013 թվականի մայիսի 22-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց արդարացման դատավճիռ և Դոնարա Մանուկյանին արդարացվեց առաջադրված մեղադրանքում` չհիմնավորված լինելու պատճառով: Դատավճիռը ստացավ օրինական ուժ:

2. Դատարանը մերժեց քաղաքացուն ուղղված ոչ օրինական պահանջը

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն

2013 թվականի հունվարի 30-ին Տավուշի հակակոռուպցիոն կենտրոն էր դիմել Իջևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Խաչինյանը և հայտնել, որ 19.07.2012թ. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղից (այսուհետև՝ Տավուշի ԳԳՄ) ստացել է ծանուցում, որով իրենից պահանջել են վճարել սպառած բնական գազի քանակի վերահաշվարկի արդյունքում ստացված գումարը, որը կազմում է 61.116 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվարկվել են տույժեր և Տավուշի ԳԳՄ-ն Սուսաննա Խաչինյանից ընդհանուր թվով պահանջել էր 123.844 ՀՀ դրամ: Ս. Խաչինյանը հրաժարվելով վճարել, Տավուշի ԳԳՄ-ն գումարի բռնագանձման պահանջով դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հայցվորը նշել էր, որ բաժանորդը գազ է սպառել հաշվառման սարքը շրջանցելու միջոցով, մինչդեռ հաշվառման սարքի պլանային ստուգման ժամանակ որևէ միջամտություն, կամ խախտում չէր հայտնաբերվել, ինչի մասին տեղում կազմվել էր համապատասխան ակտ:

Ուսումնասիրելով Սուսաննա Խաչինյանի գործը` Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը ստանձնեց քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Կենտրոնի կողմից նախապատրաստվեց և դատարան ներկայացվեց հայցադիմումի պատասխան՝ որում հիմնավորվեց Տավուշի ԳԳՄ-ի կողմից ներկայացված ոչ օրինական պահանջը: Հայցադիմումի պատասխանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց Սուսաննայի ամուսինը` Ռոմիկ Մովսիսյանը:

Արդյունքում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործը ըստ հայցի Տավուշի ԳԳՄ-ի, ընդդեմ Սուսաննա Խաչինյանի 123.844 դրամ բռնագանձելու պահանջի մասին, վճռեց հայցը մերժել: Վճիռը մտավ օրինական ուժի մեջ:

2012 թվականի դեկտեմբերին Տավուշի ԳԳՄ-ն կրկին դիմեց դատարան, այս անգամ պահանջելով բռնագանձել Սուսաննա Խաչինյանից 66.028 դրամ: Ըստ էության, Տավուշի ԳԳՄ-ն, կրկին հիմնվելով գազի հաշվիչի պլանային ստուգման արդյունքերը փաստող փաստաթղթերի վրա, փոխել և նախորդի համեմատ նվազեցրել էր հայցապահանջը և չունենալով իր պահանջը հիմնավորող բավարար հիմքեր, կրկին գումարի բռնագանձման պահանջ էր ներկայացրել Սուսաննա Խաչինյանին:

Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գործի վերջնական լուծման նպատակով ներգրավվեց փաստաբան, ում կողմից կազմվեց հայցադիմումի պատասխան, ներկայացվեցին հիմնավոր առարկություններ Տավուշի ԳԳՄ-ի ոչ օրինական գործողությունների վերաբերյալ: Արդյունքում Տավուշի ԳԳՄ հրաժարվեց հայցից:

2013 թվականի մարտի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օրենքով սահմանված կարգով կարճեց գործի վարույթը:

3. Ես հավատում եմ իմ պայքարի հաղթանակին

ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Կոտայքի հակակոռուպցիոն կենտրոն

18.05.2013թ. դիմելով Կենտրոն շահառուն հայտնում էր, որ աշխատավարձի բռնագանձման պահանջով դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը 04.07.2012թ. վճռել էր պատասխանող «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Ալբերտ Վարդանյանի բռնագանձել 425 250 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձի պարտքի գումար: Վճիռն օրինական ուժի մեջ էր մտել
06.08.2012թ.: Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 08.08.2012թ. շահառուի միջնորդությամբ տրվել էր կատարողական թերթ, որը նա ներկայացրել է կատարման ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) Կոտայքի մարզային բաժին: 17.08.2012թ. որոշում էր կայացվել վերսկսելու 14.08.2012թ. ավարտված կատարողական վարույթը: Վերսկսել, քանի որ դեռևս
22.06.2012թ. դատարանը բավարարել էր հայցվոր Ալբերտ Վարդանյանի միջնորդությունը և հայցի ապահովման նպատակով հայցագնի՝ 660.000 ՀՀ դրամի չափով արգելանք էր դրել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա:

Վեց ամիս անց՝ 15.02.2013թ., հարկադիր կատարողը որոշում էր կայացրել ավարտել 17.08.2012թ. վերսկսկված կատարողական վարույթը: Սակայն 22.02.2013թ. որոշում էր կայացրել վերսկսել 15.02.2013թ. ավարտված կատարողական վարույթը:

Շահառուն հայտնում էր, որ չի կատարվում դատարանի վճիռը և մտավախություն ուներ, որ վերոհիշյալ
«Մեղվի քաղաք» ՍՊԸ-ն ԴԱՀԿ-ից թաքցնում է իր գույքն ու դրամական միջոցները:

Հակակոռուպցիոն կենտրոնի կողմից գործն ընդունվեց և միաժամանակ գրություններ ուղարկվեցին ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն:

Արդյունքում 18.07.2013թ. ներկայանալով Կենտրոն՝ շահառուն ներկայացրեց բանկային հաշվի քաղվածքը, որտեղ երևում էր 29.06.2013թ. և 12.07.2013թ. «Մեղվի քաղաք» ՍՊԸ-ից գանձված գումարները՝ համապատասխանաբար 240.000 և 180.000 ՀՀ դրամի չափով:
4. Խախտում թույլ տված կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից
ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Արարատի հակակոռուպցիոն կենտրոն

2013 թվականի մայիսի 6-ին Արարատի հակակոռուպցիոն կենտրոն էին դիմել Արարատ քաղաքի բնակիչները և հայտնել, որ ցանկանում են կնքել անշարժ գույքի առուվաճառքի գործարք, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև՝ կադաստրի պետական կոմիտե) Արարատի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները գործարքի կնքման համար օրենքով նախատեսվածից ավելի գումար են պահանջել: Մասնավորապես, անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու համար 2 անգամ 10.000 ՀՀ դրամի փոխարեն պահանջել են 15.000-ական ՀՀ դրամ, հետագայում` գործարքն ավարտին հասցնելու և սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրամադրելու համար ևս 56.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով խնդրի լուծման հրատապությունը, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի աշխատակցի կողմից կատարվել է

հեռախոսազանգ կադաստրի պետական կոմիտեի թեժ գիծ և կոմիտեի աշխատակիցներին տեղեկացվել կատարվածի մասին: Գործի հանգամանքները տեղում ստուգելու նպատակով կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները ժամանել են Արարատ քաղաք և հանդիպել Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողի և խնդրի կապակցությամբ Կենտրոնին բողոք ներկայացրած շահառուների հետ:

Արդյունքում, Արարատի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ձեռնարկված օպերատիվ աշխատանքների շնորհիվ, քաղաքացիները ստիպված չեղան կատարել ավելորդ վճարումներ և դառնալ կոռուպցիոն դրսևորման զոհ, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի գրությունից հայտնի դարձավ, որ անօրինական գործողություններ թույլ տված «Արարատյան» սպասարկման գրասենյակի առաջին կարգի մասնագետն ազատվել է աշխատանքից, իսկ օպերատորին հայտարարվել է խիստ նկատողություն:

VIII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2013 թվականի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2013 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական (այդ թվում նաև` գրավոր փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն տարբեր պետական և տեղական մարմիններում) և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 6223 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական և փաստաբանական ծառայություններից օգտված անձանցից 6199-ը կամ ընդհանուրի 99.61%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 24-ը կամ ընդհանուրի 0.39%- ը` իրավաբանական անձինք:

Ծառայություններից օգտված անձանցից 2837-ը կամ ընդհանուրի 45.59%-ը իգական սեռի են, 3362-ը կամ ընդհանուրի 54.02%-ը արական սեռի են, 24-ը կամ ընդհանուրի 0.39%-ը իրավաբանական անձինք են:

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
Ֆիզիկական անձ 6199 99.61
Իրավաբանական անձ 24 0.39
Ընդամենը 6223 100
Սեռ Քանակ %
Իգական 2837 45.59
Արական 3362 54.02
Իրավաբանական անձ 24 0.39
Ընդամենը 6223 100
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
Աշխատանքային իրավունք 367 5.90
Ընտանեկան իրավունք 273 4.39
Սոցիալական ապահովություն 484 7.78
Քաղաքացիական իրավունք 1759 28.27
Քաղաքացիական դատավարություն 395 6.35
Վարչաիրավական 312 5.01
Քրեական իրավունք 108 1.74
Հողային իրավունք 170 2.73
Առողաջապահություն 132 2.12
Կրթություն և գիտություն 53 0.85

Cwhwnmuhpp pwuwln’ um ntnpmuhpp

Cwhwnmuhpp pwuwq’ um mnqnuuhpp (%)

.Pphwqwu qwmwtjmpm Jmu 173 2.78

‘InnmU]_gpnu npuqhp U]_wpmuwqnq qnphhp 1069 17.18 l’pwtjmqwu WJthwpghp 928 14.91 6223 100

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2013
ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Գործառնական այլ ծախսեր

Հազ. դրամ

2013 2012

Աշխատավարձ 149,514,648.00 138,068.50
Նյութեր – –
Ապրանքներ 4,757,981.00 5,701.25
Վառելիք 3,873,999.10 3,420.80
Ծառայությունների մատուցում 22,186,724.00 26,441.86
Տուրքեր 176,320.00 4.00
Գույքահարկ 393,902.00 147.79
Վարձավճարներ 8,381,267.00 8,228.00
Փոստ, հեռահաղորդակցություն 4,721,380.07 6,614.57
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր 2,431,650.00 1,955.99
Բանկային ծառայություններ 89,640.92 31.77
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա 10,763,424.87 11,769.66
Գործողում 905,550.00 858.70
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ 2,568,000.00 –
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/ 1.00
Ֆորս մաժոր
գովազդային 424.91
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր 5,400.00 58.71

Ընդամենը 212,773,598.12 203,727,552

X. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X-րդ համաժողովը կայացավ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Կարեն Զադոյան Դավիթ Աբգարյան

Նարինե Կարապետյան Պաշտոն
ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ
վարչության
պատասխանատու քարտուղար
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ
Սյուզաննա Սողոմոնյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Կարեն Քոչարյան ՀԵԻԱ վարչության անդամ

XI. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]

ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղ,
Երևանի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
(մուտքը բակի կողմից)
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Թեժ գիծ՝ 0 8000 11 10
էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս (374 322) 2 23 17
Հեռապատճե (374 322) 2 23 17
էլ. փոստ lori@ aac.am

ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս (374 312) 5 82 36
Հեռապատճե (374 312) 5 82 36
էլ. փոստ shirak@ aac.am
ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7
Հեռախոս (374 264) 2 55 03
Հեռապատճե (374 264) 2 55 03
էլ. փոստ [email protected]

ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս (374 285) 5 25 11
Հեռապատճե (374 285) 5 25 11
էլ. փոստ [email protected]