Հուլիսի 14-ին առցանց եղանակով կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետև` Կոալիցիա) կառավարման խորհրդի նիստը: Նիստը վարում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյանը:
Նիստի ընթացքում Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, կառավարման խորհրդի անդամներ Արկադի Սահակյանն ու Մովսես Արստակեսյանը ներկայացրեցին Կոալիցիայի նախորդող ամիսների գործունեության հաշվետվությունը, որից հետո Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի քարտուղարության կողմից Շվեդայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:
Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց, որ ներկայումս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը սկսել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի 2-րդ ու 5-րդ գլուխների ՀՀ-ում իրականացման մասին այլընտրանքային զեկույցի պատրաստման աշխատանքները և տեղեկատվություն հաղորդեց այդ աշխատանքների ընթացքի մասին:
Նիստի ընթացքում կառավարման խորհրդի մի քանի անդամներ հանդես եկան առաջարկներով, որոնց հիման վրա նախագծվեց Կոալիցիայի կողմից առաջիկայում իրականացվելիք գործողությունների ցանկը:
Նիստի մասնակիցները կարևորեցին համավարակի պայմաններում Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից առցանց եղանակով աշխատանքների իրականացման և կառավարման խորհրդի նիստերի կազմակերպման հաճախականության մեծածման հարցերը:
Կոալիցայի կառվարման խորհրդի նիստին մասնակցեցին կառավարման խորհրդի 7 անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` Արփինե Հակոբյանը, Արկադի Սահակյանը, Մովսես Արիստակեսյանը, Գևորգ Գևորգյանը, Մարիամ Չախոյանը և Կարեն Զադոյանը: