Մեծ վշտով ու ափսոսանքով տեղեկացանք, որ 57 տարեկան հասակում մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Կարեն Վարդանյանը մեծ մարդ էր, բարձր պրոֆեսիոնալ, ով իր անուրանալի ներդրումն է ունեցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կայացման գործում: Կարենը իրական գործընկեր էր, ում հետ միասին հնարավոր եղավ կյանքի կոչել հակակոռուպցիոն ոլորտի զարգացման համար կարևորագույն տեղեկատվական ծրագիր:
Իրավաբանների հայկական ասոցիացիան իր ցավակցություններն է հայտնում գործընկեր Կարեն Վարդանյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհուրդ