«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը համատեղ կազմակերպում են «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի տարբեր իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և մինչև 30 տարեկան իրավաբաններ:
Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2020 թվականի հուլիսի 25-ը ներառյալ գրանցվեն այստեղ և մինչև 2020 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ [email protected] էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ՝ ստորև թվարկված ուղղությունների շրջանակներում․
- Կյանքի իրավունք. Պաշտպանության խնդիրները, պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանությունը:
- Խոշտանգումների արգելք. նյութաիրավական և դատաիրավական ասպեկտները:
- Հավաքների ազատություն և կարծիքի ազատ արտահայտում. առաջնահերթությունները, մարտահրավերները:
- Սոցիալական ապահովության և աշխատանքի իրավունք. առաջնահերթություններ և մարտահրավերներ
- Կրթության իրավունք. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ առցանց եղանակով։
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով։
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54-01-99 հեռախոսահամարով կամ գրել նամակ [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին։
Գիտաժողովը կազմակերպվում է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։