Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 3-ին առցանց սեմինար իրականացրեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսաումնարանի ուսանողների հետ:
Իրազեկման սեմինարին ողջյունի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը, ով ողջունեց ուսանողներին իրենց հետաքրքրվածության համար, մասնակիցներին նաև իր խոսքն ուղղեց Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կարիերիայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լևոն Իգիթյանը։ Նա իր խոսքում կարևորեց նման համագործակցությունը առցանց ուսուցման իրավիճակում, նաև առանձնացրեց թեմայի արդիականությունն ու հատկապես երիտասարդ սերնդի ներգրավվածությունն այդ պայքարում։
Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:
Ուսանողները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը: Վերջիններին հետաքրքրում էր, թե որքան ժամանակ է տևելու հակակոռուպցիոն կրթությունն ու որքան խորը կկարողանան ուսումնասիրել այն։
Իրազեկման սեմինարին մասնակցեց ավելի քան 12 ուսանող։
Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: