Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը 2020 թվականի հունիսի 29-ին առցանց սեմինար իրականացրեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ:
Իրազեկման սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց աշակերտների հարցերին:
Աշակերտները կարևորեցին կոռուպցիայի դեմ պայքարում իրենց իրազեկության բարձրացումն ու մասնակցությունը, ինչպես նաև իրենց շրջապատում հակակոռուպցիոն տեղեկատվության և արժեքների տարածումը:
Իրազեկման սեմինարին մասնակցեցին ավելի քան 15 աշակերտներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: