Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսի առիթով, Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը (DG NEAR) և Գերմանիայի արտաքին գործերի խորհուրդը կազմակերպել են հետազոտական կազմակերպությունների (Think Tank) բարձր մակարդակի միջոցառում: Միջոցառման շրջանակներում մասնակիցները քննարկեցին Արևելյան գործընկերության ապագան:
Միջոցառումն անդրադարձել է 2020-ից հետո եկող ժամանակաշրջանում Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում իրականացվելիք քաղաքականություններին, հիմնական շեշտադրում կատարելով կայունության և քաղաքականության հինգ նպատակների վրա (տնտեսություն և կապ, օրենքի գերակայություն և անվտանգություն, ներառական հասարակություններ՝ ինչպես կանաչ այնպես էլ թվային փոխակերպումներ): Գնահատական տրվեց նաև ԵՄ COVID-19 համաճարակին վերաբերող արձագանքին և անդրադարձ կատարվեց այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում առկա մարտահրավերների ազդեցությանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ԻՀԱ-ի ներկայացուցիչ, ԱԼԳ ՔՀՖ -ի 2020-2021թթ. պատվիրակ Սյուզաննա Սողոմոնյանը և ԻՀԱ-ի անդամ Մարիամ Զադոյանը: Սյուզաննա Սողոմոնյանը հարց ուղղեց կազմակերպիչներին կապված COVID-19-ի լույսի ներքո ԵՄ ուղղությունները փոխելու մտադրության հետ: Մասնավորապես, արդյոք ԵՄ-ն նախատեսում է փոխել արդեն իսկ ընդունված հիմնական գերակա ոլորտները և սահմանել նորերը: Ի պատասխան՝ բանախոսները խոսեցին ԱլԳ երկրներում թվային գործիքներ մշակելու, ինչպես նաև համաճարակի դեմ պայքարում երկրների ճկունության մասին: