I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ, գործընկերներ և համախոհներ,
Արդեն 14-րդ անգամ սիրով Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված է կառույցի 2014 թվականի գործունեությունը, իրականացրած և ընթացիկ ծրագրերը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Խիստ կարևորելով կառույցի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականնությունն իր շահառուների, անդամների, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների առջև` մենք տպագրում ենք ՀԵԻԱ-ի յուրաքանչյուր տարվա հաշվետվությունը՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել կառույցի աշխատանքները բոլոր հետաքրքրված անձանց շրջանում: ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունն արդեն երկար տարիներ է, ինչ համարվում է կազմակերպության թափանցիկ գործունեության հիմնասյուներից մեկը:
2014 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ն իրականացրել է 4 ծրագիր, որոնց շրջանակներում կառույցը հիմնել է
70 ՀԿ-ներից բաղկացած Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) հակակոռուպցիոն կոալիցիան, հզորացրել է ՔՀԿ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները, նպաստել է Հայաստանի և Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը, ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ քաղաքացիների` հանրային վերահսկողություն իրականացնելու կարողությունների զարգացմանը` կիրառելով այդ ոլորտում ԵՄ կողմից ներդրված առաջավոր փորձը:
Անցող տարվա ընթացքում ՀԵԻԱ-ն հասարակական հիմունքներով գործարկել է հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը: Ցանցի և ՀԵԻԱ-ի մասնաճյուղերի միջոցով տրամադրվել է անվճար իրավաբանական ծառայություններ ՀՀ բնակչությանը: Անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցվել նաև առցանց տարբերակով՝ Իրավաբան.net կայքին դիմելու միջոցով:
Անցող տարում կառույցը շարունակել է իրականացնել հանրային իրազեկման քարոզարշավներ բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման եղանակով: Կազմակերպվել և անցկացվել են համայնքային հանդիպումներ Հայաստանի բոլոր մարզերի մոտիկ և հեռավոր գյուղական համայնքներում, տարբեր քաղաքներում:
Կարևորելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը՝ ՀԵԻԱ-ն արդյունավետորեն աշխատել է հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ՀԵԻԱ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ 2014-2018թթ.-ների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծերի կազմման աշխատանքներում՝ ներկայացնելով ոլորտային վերլուծություններ և առաջարկություններ: Կատարված վերլուծությունները և առաջարկությունները հիմնականում վերաբերում էին Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, տեղեկատվություն հայտնող անձանց իրավունքների պաշտպանության և խրախուսման մասին օրենքի ընդունման, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում սոցիալական ոլորտը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի թիրախային ոլորտ ընդգրկելու հարցերին:
ՀԵԻԱ-ի աշխատանքների շնորհիվ հասարակության և իրավական հանրության շրջանակներում իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀԵԻԱ-ի կողմից հիմնված Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը, որը հասարակության և մասնագիտական լսարանում դարձել է պահանջված հարթակ՝ հանրային հնչեղություն ունեցող գործերի և իրավական թեմաների քննարկման համար:
Անցնող տարի ևս ՀԵԻԱ-ն և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը համատեղ կազմակերպեցին Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցը: Այդ ժամանակահատվածի կարևոր իրադարձություններից եմ համարում նաև Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցի հիմադրումը՝ ՀԵԻԱ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ: Այն առաջինն է իր տեսակի մեջ, որտեղ համախմբվեցին հակակոռուպցիոն ընկալում և
բարեխղճության սկզբունքները ընդունող երիտասարդ իրավաբաններ, ովքեր հետաքրքրված են
Հայաստանում կառուպցիայի դեմ պայքարով, բարեխղճության արժեքների տարածմամբ:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2014 թվականին ՀԵԻԱ-ն անդամագրվել է երկու կարևորագույն մարմինների. ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիային և ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդին: Վերջինիս դեպւքոմ ՀԵԻԱ-ն ունի հատուկ խորհրդակցական անդամի կարգավիճակ:
Ակներև է, որ ՀԵԻԱ-ի վերը նշված ձեռքբերումներն ու գաղափարների կյանքի կոչումը հնարավոր է դառնում միայն ՀԵԻԱ-ի ամուր թիմի՝ անդամների ու աշխատակազմի, կամավորների ու շահառուների, գործընկերների ու դոնորների անմիջական մասնակցության շնորհիվ, որոնց հայտնում ենք մեր երախտագիտությունը: Հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր բոլորի աշխատանքը գնահատվում է և բերում ցանկալի արդյունք, ինչը և հնարավորություն է տալիս մեզ շարունակել աշխատել մեծ եռանդով և նույն նվիրումով:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր հստակ քայլերն է կատարում մեր հանրապետությունում ժողովրդավարության զարգացման, իրավական պետության հզորացման և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու ճանապարհին: Կառույցը շարունակելու է իր նվիրական աշխատանքների շնորհիվ իրականացնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների և շահերի պաշտպանությունը, կատարելագործել նոր սերնդի երիտասարդ իրավաբանների մասնագիտական հմտությունները և կարողությունները:
Հարգանքներով և լավագույն բարեմաղթանքներով, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյան
II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին, Երևանում: Գործունեության 19 տարիների ընթացքում իր նվիրական աշխատանքների շնորհիվ վայելում է շահառուների, գործընկերների և համակիրների բարձր գնահատանքն ու վստահությունը և իր անգնահատելի տեղն է զբաղեցնում ՀՀ իրավական դաշտում:
Հիմնադրման պահից սկսած՝ կերտելով իր ապագայի պատկերը և որդեգրելով առաքելություն, իր գործունեության միջոցով լուծում է իր առջև դրված խնդիրներն ու իրագործում է հիմնական նպատակները՝ նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երիտասարդ իրավաբանների զարգացմանը և ժողովրդավարության կայացմանը:
ՀԵԻԱ-ն արագ քայլերով հաստատեց գործնական կապեր մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ, և իրականացրեց բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված կառույցի հիմնական ուղղությունների իրագործմանը: Հատկանշական էր, որ ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող գրասենյակների: Ներկայումս ՀԵԻԱ-ն ունի 5 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: 2010 թվականից ՀԵԻԱ-ն գործարկում է նաև հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը: 2013 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ը որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, ինչի արդյունքում 2014 թվականի փետրվարի 1-ից Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցը համախմբվեց և հասարակական հիմունքներով գործարկվեցին հակակոռուպցիոն կենտրոններ, որոնք ներկայումս տեղակայված են Երևանում և ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
2013թ.-ի ընթացքում իրենց գործունեությունը արդյունավետորեն շարունակել են իրականացնել ՀԵԻԱ-ի Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության, Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության, Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովները, Իրավաբան ուսանողների բաժանմունքն ու ժամանցային ակումբը:
ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am, իսկ Հայաստանում գործող Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է Ցանցի երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.aac.am:
2014թ.-ին արդյունավետորեն և օգտակարության բարձր գործակցով շարունակել է գործարկվել ՀԵԻԱ-ի կողմից հիմնադրված www.iravaban.net լրատվական կայքը: Այն մասնագիտական անկախ կայք է, որը ստեղծվել է նպաստելու հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակելու իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայելու որպես հարթակ՝ իրավական ոլորտում գիտական աշխատանքների հրապարակման համար և լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:
ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են մարդու իրավունքների, այդ թվում բնակչության սոցիալապես խոցելի խավերի և կանանց իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, այդ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը, կրթմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:
III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԱՊԱԳԱՅԻ ՊԱՏԿԵՐԸ
Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:
Կազմակերպության արժեքներն են.
ա) Համամարդկային և հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
գ) Մարդու պաշտպանված իրավունքներ.
դ) Մասնագիտական բարձր գիտելիքներ և բարոյական արժեքներ կրող իրավաբաններ.
ե) Հզոր քաղաքացիական հասարակություն:
Ապագայի պատկեր
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրավունքի ոլորտում գործող ամենազդեցիկ,
հայտնի, հզոր և օգտակար կազմակերպություններից է:
IV. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության ընթացքում նվաճվող բոլոր հաջողությունները հիմնականում պայմանավորված են նրա թիմը կազմող արհեսատավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով, որոնք, անշեղորեն հետևելով կառույցի որդեգրած արժեքներին և առաքելությանը, մշտապես իրենց անշահախնդիր ներդրումն են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ: ՀԵԻԱ-ի թիմը խիստ կարևորում է կառույցի գաղափարախոսության և արժեքների իրական նշանակությունը, ուստի և իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:
V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԵԻԱ-ն շարունակում է իր համագործակցությունը հասարակական, պետական, միջազգային ու արտասահմանյան կազմակերպությունների հետ, տարեցտարի մեծացնելով իր գործընկերական շրջանակները:
Ընթացիկ տարում կազմակերպությունը իրականացնելով մասնագիտական միջոցառումներ,
գործընկերային կապեր է հաստատել տարբեր հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների, այդ թվում նաև` ՀՀ Կառավարության, մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների, ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գլխավոր դատախազության, դատաիրավական համակարգի ինստիտուտների և այլ կառույցների հետ:
Եվրոպական միություն. Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է:
Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորվում են ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության (ՀԳԳ) համաձայնագրով, որը ստորագրվել է 1996 թվականին, ուժի մեջ մտել՝ 1999
թվականին: Հայաստանում Եվրոպական միությանը պաշտոնապես ներկայացնում է Եվրոպական միության պատվիրակությունը, որը տեղակայված է Երևանում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID). ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինքնուրույն դաշնային կառավարման գործակալություն է, որը ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ ցուցումներ է ստանում ԱՄՆ պետքարտուղարից, և տնտեսական, սոցիալական, զարգացման և մարդասիրական օժանդակություն է տրամադրում ամբողջ աշխարհում նպաստելով ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին։ Մեկ տասնամյակից ավելի է, ինչ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` ղեկավարելով ԱՄՆ կառավարության օժանդակության ծրագրերի մոտ երկու երրորդը: Այս ժամանակահատվածում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը Հայաստանում զարգացում են ապրել զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվելով երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության և ժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը աշխատում է Հայաստանի ժողովրդի, ՀՀ կառավարության,
հասարակական կազմակերպությունների ու գործարարների, ինչպես նաև այլ դոնորների հետ:
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակը պաշտոնապես գործում է 2000 թվականի փետրվարի 9-ից։ ԵԱՀԿ-ն մարմին է, որ զբաղվում է անվտանգության հարցերով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային չափորոշիչների առումով։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը օժանդակում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, քաղաքացիական հասարակության հզորացմանը և ԵԱՀԿ չափորոշիչների և սկզբունքների խթանմանը (ներմուծմանը):
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է Չեխիայի Հանրապետության
արտաքին հարաբերությունների համակարգումն ու ղեկավարումը: Չեխիայի Հանրապետությունը աջակցում է զարգացման ծրագրերի իրականացմանը, տրամադրում է մարդասիրական օգնություն, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ գործունեություններ է ծավալում: Չեխիայի Հանրապետությունը իր ուշադրությունը հատկապես կենտրոնացնում է այն ծրագրերի շուրջ, որտեղ կարող է գործարկել իր մրցակցային առավելությունը, այն է՝ իր փորձը ժողովրդավարական քաղաքական համակարգին անցման և կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի անցման անցումային գործընթացներում: Չեխիայի Հանրապետությունը արդյունավետ համագործակցություններ է հաստատել նաև Արևելյան Գործընկերության շրջանակներում՝ Գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այս համագործակցության հիմնական առաջնահերթությունների թվին են պատկանում ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների խթանումը, սոցիալական երկխոսության և միջանձնային հարաբերությունների զարգացումը: Չեխիա-Հայաստան համագործակցությունն արդեն ունի շուրջ 23 տարվա պատմություն՝ 1992թ. պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ Հիմնադրամը) հիմնադրվել և գրանցվել է 1992 թվականի մայիսին, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարության նախաձեռնությամբ։ Նախքան Հիմնադրամի ստեղծումը, Գերմանիայի Դաշնային արդարադատության նախարարությանը հարցումներ անցկացրեց Կենտրոնական, Արևելյան ինչպես նաև Հարավ Արևելյան Եվրոպայի անցումային այն պետություններում, որոնք դիմել էին Նախարարությանը իրենց երկրներում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում օգնություն տրամադրելու խնդրանքով։
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բոննում։ Գրասենյակի ավելի քան 45 հոգուց կազմված անձնակազմը ծրագրեր է իրականացնում մոտ 30 երկրներում։ 2009 թվականից գործում է նաև հիմնադրամի բեռլինյան գրասենյակը:
Հիմնադրամը գործընկեր երկրներին օժանդակում է անկախ և արդյունավետ գործող դատական մարմինների, այդ թվում նաև դատավարական իրավունքի հաստատությունների, ստեղծման գործում, ինչպես նաև այդ երկրների ներքին օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրության հետ համապատասխանեցման գործում։
«Ինթեգրիթի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին` հակակոռուպցիոն շարժմանը խանգարող խոչնդոտներին դիմակայելու համար, ինչպես նաև այն հավատով, որ բարեխղճությունը՝ անդար և կայուն զարգացման բարելավման խոշորագույն հնարավորություններից մեկն է։ «Ինթեգրիտի էքշն»-ը ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգում բարեխղճություն հասկացությունը ներմուծելու գործում հիմնական նախաձեռնողն է եղել, իսկ ներկայումս այս աճող բնագավառի հիմնական և կայացած դերակատարն է։
Կազմակերպության հոգաբարձուները և ավագ ղեկավարությունը ընդունում են, որ կաշառակերությունը
և կոռուպցիան հակասում են բարեխղճության, թափանցիկության և հաշվետվողականության հիմնարար արժեքներին և վտանգում են կազմակերպական արդյունավետությունը։ Կազմակերպությունը նաև բացահայտում է բարեխղճության դրսևորումները, ինչպես նաև այն անձանց որոնց նկատմամբ քրեական պատժամիջոցներ են կիրառվել և այդ տեղեկատվությունը տարածում Միացյալ Թագավորությունում և այլուր։
Ամբողջ աշխարհում իրականացվող գործողություններում կազմակերպության ընդունած
քաղաքականությունն է. բացարձակ անհանդուրժողականություն կաշառակերության ցանկացած ձևի դրսևորման դեմ։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակ. Ազատությունը, արդարությունն ու համերաշխությունը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) աշխատանքի հիմնական սկզբունքներն են: ԿԱՀ-ը քաղաքական հիմնադրամ է, որն հարում է Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միությանը: Որպես ՔԴՄ-ի հիմնադիր և Գերմանիայի առաջին կանցլեր` Կոնրադ Ադենաուերը (1876-1967) միավորեց քրիստոնեասոցիալական, պահպանողական և լիբերալ ավանդույթներ: ԿԱՀ-ը՝ իր եվրոպական և միջազգային համագործակցությամբ ձգտում է հասնել այն բանին, որ մարդիկ կարողանան ինքնորոշված ապրել խաղաղության ու արժանապատվության մեջ: Նրանք նպատակաուղղված կերպով օժանդակում են այն բանին, որպեսզի Գերմանիան արդարացնի աշխարհում գնալով մեծացող իր պատասխանատվությունը:
ԿԱՀ-ը համագործակցում է պետական հիմնարկությունների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ինչպես նաև ընտրյալ էլիտայի հետ: Հիմնադրամի նպատակների ու արժեքային պատկերացումների միջոցով ԿԱՀ-ը ցանկանում է հատկապես զարգացման քաղաքականության մեջ քաղաքական համագործակցությունը ապագայում ևս խորացնել տարածաշրջանային և գլոբալ մասշտաբներով: Կառույցը գործընկերների հետ միասին օժանդակում է միջազգային կարգուկանոնին, որը յուրաքանչյուր երկրի համար հնարավոր է դարձնում զարգացումը ազատության և սեփական պատասխանատվության մեջ:
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիա
Արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ ջանքեր է պահանջում ոչ միայն կառավարությունից, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Սրան է վերաբերում նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որտեղ սահմանվում է հասարակության մասնակցության կարևորությունհը կոռուպցիայի դեմ պայքարում:
Կոնվենցիայի իրականացումն ապահովելու համար ստեղծվում են մի շարք մարմիններ, որոնց թվում է նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան:
Կոալիցիան գլոբալ ցանց է, որը ներառում է ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնց գործունեությունը ուղղված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դրույթների և դրանց իրականացման մոնիթորինգին: Հիմնադրման օրվանից՝ 2006 թվականից, այն մոբիլիզացնում է կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված քաղաքացիական հասարակության գործունեությունը՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում: Նշենք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային 2007 թվականի ապրիլի 7-ին:
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհուրդ
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդը (այսուհետ՝ ՏՍԽ) ՄԱԿ-ի վեց կարևորագույն մարմիններից մեկն է, որը հիմնադրվել է 1946 թվականին ընդունված ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես այդ ոլորտի համակարգումն իրականացնող, քաղաքականությունը վերանայող, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հիմնահարցերին վերաբերող քաղաքական երկխոսության և առաջարկությունների ներկայացման հիմնական մարմին: ՏՍԽ-ն իրականացնում է նաև միջազգայնորեն համաձայնվեցած այդ ոլորտների զարգացման ուղղված նպատակներ:
ՄԱԿ-ի ՏՍԽ-ը ծառայում է որպես կենտրոնական մեխանիզմ՝ ՄԱԿ-ի համակարգի և նրա մասնագիտացված մարմինների գործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև վերահսկում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներում լրացուցիչ և փորձագիտական մարմինների աշխատանքը:
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կոորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:
Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանը: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:
Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որ ստեղծվել է 1993 թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց՝ խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը, և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998 թ.-ից ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ շարունակելով գործնական նոր կապեր հաստատել տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ: Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից է: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների շրջանում, որը գործուն երաշխիք է այդ կապերի ամրապնդման ու նոր հարաբերությունների հաստատման համար:
ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ այն համոզմունքով, որ վերջիններս աջակցում են կառույցին` գործունեության հաշվետվողականության, թափանցիկության ու հասարակության իրազեկման կարևորագույն հարցում:
L,wplj t a2lq, np L,t;J>U-}1 ljmzil]lg ljwqliwljlipuJI!mz pnznp li]lpngwnmli!Jlipfl opjliljm]lzjnpli!J znwwpw!Jzjmli li!J
hWJWUWWiiJWII hw!JpWUJGWWljw!J ll mli!zwqw!J qw!JqzjwiYWj}l!J fPWWzjwli}lpng!Jlip}l qmzli}lg:
VI. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2012 թվականի օգոստոս ամսից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական օժանդակության շրջանակներում: Ծրագիրը, ըստ էության, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շարունակականությունն էր: Ծրագրի շրջանակներում Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնները վերանվանվեցին հակակոռուպցիոն կենտրոնների և սկսեցին գործունեությունը ծավալել բացառապես հակակոռուպցիոն ուղղվածությամբ: Ծրագրային գործողությունները իրականացվել են 3 ուղղություններով.
• անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայությունների տրամադրում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերով.
• համակարգային և ընթացակարգային բարեփոխումների հատկորոշում և իրականացում.
• հասարակության հակակոռուպցիոն կրթության և իրազեկման իրականացում:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2014 թվականի փետրվարի 1-ից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, հզորացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կազմակերպվել են հակակոռուպցիոն դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
«Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում. Եվրոմիության փորձը» ծրագիրը ֆինանսավորվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից: Ծրագիրը իրականացվել է ՀԵԻԱ-ի կողմից` գործընկերներ` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացումը սկսվել է 2014 թվականի մայիսի 1-ից և կավարտվի 2014 թվականի օգոստոսի 31- ին: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը, ինչպես նաև ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Եվրոպական Միության անդամ Չեխիայի Հանրապետության առաջավոր փորձը՝ Հայաստանում ներդնելու նպատակով: Բարձրացվեցին Հայաստանի և Վրաստանի ՏԻՄ-երի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության մակարդակը, ինչպես նաև զարգացավ ՏԻՄ-երի գործունեության նկատմամբ քաղաքացիների` հանրային վերահսկողություն իրականացնելու կարողությունները` կիրառելով այդ ոլորտում ԵՄ կողմից ներդրված առաջավոր փորձը:
«2014 թվականի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ.
2014 թվականի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի
իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հայաստանյան մրցափուլում հաղթող է ճանաչվել Հայ- ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող ուսանողների թիմը: Թիմը 2014 թվականի ապրիլ ամսին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին, որին մասնակցում էիր աշխարհի շուրջ 90 երկրներ ներկայացնող թիմեր:
Մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը, իսկ մրցույթի կազմակերպմանն այս տարի դարձյալ աջակցել էր ՀՀ դատական դեպարտամենտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի զարգացումն ապահովելու և
իրավաբան ուսանողների հետ կապերն ամրապնդնելու նպատակով ընթացիկ տարում Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողները և անդամները հանդիպումներ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի մի շարք բուհերի իրավաբան ուսանողների հետ:
«Եվրոպական իրավունքի ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կազմակերպեցին թվով երկրորդ եվրոպական իրավունքի ամառային դպրոցը: Դպրոցում մասնակիցների թիվը 29-ն է: Ամառային դպրոցի հիմնական նպատակն էր 5 օրերի ընթացքում հնարավորություն ընձեռել մասնակիցներին ավելի խորությամբ ուսումնասիրել եվրոպական իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը: Ամառային դպրոցը անցկացվեց Աղվերանում՝ հուլիսի 14-18-ը ներառյալ: Դպրոցում դասախոսություններով հանդես եկան հայաստանյան և գերմանական լավագույն մասնագետները: Ամառային դպրոցի ինֆորմացիոն գործընկերն էր Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
«Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցի հիմնադրում» ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ ՀԵԻԱ-ի, ՀԵԻԱ-ի Իրավաբան ուսանողների բաժանմունքի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ: Աշնանային դպրոցում սովորելու հնարավորություն ունեցան
20 երիտասարդ իրավաբաններ և իրավաբան ուսանողներ, ովքեր հետաքրքրված են կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման հիմնախնդիրներով և կարողացան համախմբվել մեկ գաղափարի շուրջ:
Աշնանային դպրոցի կազմակերպմանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց ԵԱՀԿ երևանյան
գրասենյակը, տեղեկատվական գործընկերը՝ Իրավաբան.net-ն էր:
ՀԵԻԱ-ն ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է
ՀԵԻԱ-ն հանդիսանալով Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում գործող օգտակար և հեղինակավոր
մասնագիտական կառույցներից մեկը, հետայսու իր ներդրումը կունենա ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի նպատակներն իրականացնելու պատասխանատու գործում:
ՀԵԻԱ-ն դարձել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ և հնարավորություն է ստացել մասնակցել կոլալիցիայի աշխատանքներին, համաժողովներին, հոդվածներ տեղադրել կոալիցայի պաշտոնական կայքում, համագործակցել կոալիցիայի այլ անդամ կազմակերպություների հետ, ինչպես նաև մասնակցել կոալիցիայի համակարգող կոմիտեյի ընտրություններին:
ՀԵԻԱ-ն դարձել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամ
2014 թվականի հուլիսի 21-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դարձավ ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամ:
Այս կարգավիճակում ՀԵԻԱ-ն ձեռք է բերել մի շարք իրավունքներ և առավելություններ: Մասնավորապես, կարգավիճակը թույլ է տալիս տեղեկացվել ՄԱԿ-ի ՏՍԽ-ի նիստերի նախնական օրակարգերին, դիմելու Գլխավոր Քարտուղարին՝ ներկայացնելով առաջարկներ ՏՆԽ-ի նախնական օրակարգերում այլ հարցեր ներառելու վերաբերյալ: ՀԵԻԱ-ն, ի թիվս այլ առավելությունների, իրավունք է ստացել նաև մասնակցելու ՄԱԿ-ի հանդիպումներին՝ նշանակելով իր պաշտոնական ներկայացուցիչներին ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննային և Ժնևի գրասենյակներում:
Քաղհասարակությանը ներկայացվեց «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը
2014 թվականի ապրիլի 29-ին ՀԵԻԱ-ն և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեցին ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպում՝ «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի ներկայացում» թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, պետական և իրավապահ մարմիններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ԶԼՄ-ներից: ՀԵԻԱ-ի գնահատմամբ, հայեցակարգն ընդհանուր առմամբ լավ է մշակված, սակայն 3 անկյունաքարային դրույթներ պետք է արտացոլում գտնեն դրա հիման վրա մշակվելիք ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ. պետք է պաշտպանել տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքները և խրախուսել նրանց, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտական հանձնաժողով, ներդնել ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը:
Հայաստանում հիմնադրվեց ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիա
2014 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»
ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն կազմակերպեց հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում Հայաստանում հիմնադրվեց 70 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից (ՔՀԿ-ներ) բաղկացած Հակակոռուպցիոն կոալիցիան: Հակակոռուպցիոն կոալիցայի հիմնադրումը միտված է օժանդակել Հայաստանում կոռուպցիայի դեպ պայքարի արդյունավետությանը: ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն են.
• բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների
նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը.
• նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը.
• նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը.
• ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Հիմնադրման արարողությունից հետո Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները անդրադարձան նաև ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին: ՔՀԿ ներկայացուցիչները միաձայն ընդունեցին ուղերձ, որով դիմեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ռազմավարության նախագծում ընդգրկել սոցիալական ապահովության ոլորտը, քրեականացնել ապօրինի հարստացումը, ռազմավարությունը հաստատող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդլայնել ՀԿ-ների կազմը` երկու տեղից այն դարձնել հինգ, բացի այդ ստեղծել կռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով:
«Կոտրիր կոռուպցիայի շղթան». Հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն Երևանում
Կոտրիր կոռուպցիայի շղթան: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի հակակոռուպցիոն արշավի կարգախոսով այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը Երևանում տեղի ունեցան հակակոռուպցիոն միջոցառումներ: ՀԵԻԱ-ն՝ ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն Կոալիցիայի հետ համատեղ իրականացրեց ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մեկնարկը տրվեց հակակոռուպցիոն ֆլեշ մոբով. մի խումբ երիտասարդներ կոռուպցիայի դեմ պայքարի կոչ արեցին ներկաներին, ամփոփելով ֆլեշ մոբը՝ օրվա կարգախոսով:
Մրցանակաբաշխությունը սկսվեց ֆիլմերի դիտումով: Հակակոռուպցիոն մրցանակները սահմանված էին
3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության
կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը: Հաջորդ մրցանակակիրները «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» հումորային ծրագրի
«Ռևիզոր» նախագծի լրագրողներն էին` երգիծանքով կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Տարվա
«Քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ
ՀՀ Փաստաբանների պալատը` փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:
Միջոցառումից հետո մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ իրազեկության ակցիա` «Կոտրիր կոռուպցիայի շղթան» կարգախոսով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի ուսանողները և կամավորները քաղաքացիներին իրազեկեցին արշավի և կարգախոսների մասին` իրականցնելով հարցում: Ընդհանուր առմամբ` հարցմանը մասնակցել է 100 քաղաքացի:
VII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
2014 թվականի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
2014 թվականի ընթացքում ՀԵԻԱ-ի բոլոր մարզային գրասենյակների և Հակակոռուպցիոն կենտրոնների կողմից բնակչությանը մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական (այդ թվում նաև` գրավոր փաստաթղթերի կազմում, ներկայացուցչություն տարբեր պետական և տեղական մարմիններում) և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 1373 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական և փաստաբանական ծառայություններից օգտված անձանցից 1365-ը կամ ընդհանուրի 99.42%-ը ֆիզիկական անձինք են, իսկ 8-ը կամ ընդհանուրի 0.58%-ը` իրավաբանական անձինք:
Ծառայություններից օգտված անձանցից 570-ը կամ ընդհանուրի 41.52%-ը իգական սեռի են, 795-ը կամ ընդհանուրի 57.9%-ը արական սեռի են, 8-ը կամ ընդհանուրի 0.58%-ը իրավաբանական անձինք են:
Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների
Տեսակ Քանակ %
Ֆիզիկական անձ 1365 99.42
Իրավաբանական անձ 8 0.58
Ընդամենը 1373 100
Սեռ Քանակ %
Իգական 570 41.52
Արական 795 57.9
Իրավաբանական անձ 8 0.58
Ընդամենը 1373 100
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ
Աշխատանքային իրավունք 94 6.85
Ընտանեկան իրավունք 119 8.67
Սոցիալական ապահովություն 97 7.06
Քաղաքացիական իրավունք 362 26.37
Քաղաքացիական դատավարություն 80 5.83
Վարչաիրավական 66 4.81
Քրեական իրավունք 47 3.42
Հողային իրավունք 24 1.75
Առողաջապահություն 33 2.40
Կրթություն և գիտություն 21 1.53
Cwhwnmuhpp pwuwln’ um ntnpmuhpp
Cwhwnmuhpp pwuwq’ um mnqnuuhpp (%)
.Pphwqwu qwmwtjmpm Jmu 62 4.52
‘InnmU]_gpnu npuqhp U]_wpmuwqnq qnphhp 232 16.90 l’pwtjmqwu WJthwpghp 136 9.91 1373 100
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2014
ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Գործառնական այլ ծախսեր
Հազ. դրամ
2014 2013
Աշխատավարձ 89,787,326.00 149,514,648.00
Արձակուրդային նպաստ 10,705,491.00
Նյութեր 60,000.00 –
Ապրանքներ 5,023,523.00 4,757,981.00
Վառելիք 1,500,300.00 3,873,999.10
Ծառայությունների մատուցում 8,170,736.75 22,186,724.00
Տուրքեր 12,000.00 176,320.00
Գույքահարկ 73,744.00 393,902.00
Վարձավճարներ 2,508,991.49 8,381,267.00
Փոստ, հեռահաղորդակցություն 5,290,064.63 4,721,380.07
Գրասենյակային և այլ կոմունալ ծախսեր 1,410,243.00 2,431,650.00
Բանկային ծառայություններ 161,691.12 89,640.92
Տարեկան մաշվածություն և ամորտիզացիա 7,503,777.89 10,763,424.87
Գործողում 439,032.00 905,550.00
Գործառնական այլ ծախսեր /աուդիտ և խորհրդատվություն/ 2,456,000.00 2,568,000.00
Գործառնական այլ ծախսեր /կոնվերտացիա/
Ֆորս մաժոր
գովազդային
Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր 5,400.00 5,400.00
Ընդամենը 135,102,920.88 212,773,598.12
IX. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի XI-րդ համաժողովը կայացավ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին: Համաժողովի որոշմամբ հաստատվեց կազմակերպության վարչության թվաքանակը, այն 11 անդամներից դարձնելով 7-ը: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.
Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ
պատասխանատու քարտուղար վարչության
Սյուզաննա Սողոմոնյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ
X. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղ,
Երևանի հակակոռուպցիոն կենտրոն
ք. Երևան, Նալբանդյան 7, թիվ 2 գրասենյակ
(մուտքը բակի կողմից)
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Թեժ գիծ՝ 0 8000 11 10
էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղ, Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1
Հեռախոս (374 322) 2 23 17
Հեռապատճե (374 322) 2 23 17
էլ. փոստ lori@ aac.am
ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղ, Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2
Հեռախոս (374 312) 5 82 36
Հեռապատճե (374 312) 5 82 36
էլ. փոստ shirak@ aac.am
ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ, Գեղարքունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Գավառ, Բոշնաղյան 15, բն. 7
Հեռախոս (374 264) 2 55 03
Հեռապատճե (374 264) 2 55 03
էլ. փոստ [email protected]
ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղ, Սյունիքի մարզի հակակոռուպցիոն կենտրոն ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72
Հեռախոս (374 285) 5 25 11
Հեռապատճե (374 285) 5 25 11
էլ. փոստ [email protected]