Դատական վեթինգի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի տաղավարում քննարկել են «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանը, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը:
Կարեն Զադոյանը նշեց, որ երբ վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ հայտարարեց անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտության մասին, դրանից հետո «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում անցումային արդարադատության գործիքների հնարավոր կիրառության մասին. «Փորձագիտական եզրակացության մեջ նշել ենք, որ Հայաստանում հնարավոր է վեթինգ իրականացնել՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններում և դատարաններում… Վեթինգի իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել 6 գործոն…»:
Մանրամասները՝ տեսանյութում։