ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը ուղղված է Արևելյան գործընկերության 6 երկրներում մեծ ներուժ և հեռանկարային մտածելակերպ ունեցող քաղաքացիական հասարակության երիտասարդ ակտիվիստների բացահայտմանը և նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը։ 2017 թվականից սկսած՝ ծրագրի յուրաքանչյուր փուլում ընտրվում են 20 լավագույն ծրագրեր, որոնք ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից և դրանց հեղինակներին տրամադրվում են կրթաթոշակներ։ Կրթաթոշակային ծրագրերը հնարավորություն են տալիս կյանքի կոչելու երիտասարդ առաջնորդների գաղափարները, որոնք հանգեցնում են իրենց երկրում, համայնքում դրական փոփոխությունների և նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը։ 2020 թվականին նախապատվությունը տրվել է այն դիմորդներին, որոնք նպատակ ունեն իրականացնել մշտադիտարկման գործողություններ՝ նպաստելով Կառավարության, այլ պետական և համայնքային կառույցների հաշվետվողականության բարձրացմանը, ազգային և միջազգային պարտավորությունների կատարման ընթացքի բացահայտմանը, պետական բյուջեների և (կամ) ծախսերի պլանավորման, բյուջետային գերակայությունների սահմանման գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցության խթանմանը, մարդու իրավունքների խախտումների վեր հանման, հանրային ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության իրականացմանը։
Այս տարի, 2020 թվականի կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 6 երկրներից ներկայացվել է 140 հայտ, որից 47-ը՝ Ուկրաինայից, 24-ը՝ Հայաստանից, 23-ը՝ Վրաստանից, 14-ը՝ Բելառուսից, 14-ը՝ Ադրբեջանից, և 13-ը՝ Մոլդովայից։ Վերջնական ընտրության արդյունքում թվով 20 քաղաքացիական հասարակության առաջնորդների տրամադրվել է 20 կրթաթոշակ: Կրթաթոշակային ծրագրերից 5-ը իրականացվելու է շահերի պաշտպանության, 4-ը՝ հանրային իրազեկման, 4-ը՝ ծառայությունների մատուցման, և 7-ը՝ տարբեր հանրային քաղաքականությունների մշտադիտարկման ոլորտներում։ Կրթաթոշակակիրների ցանցը ներկայումս միավորում է 80 երիտասարդների 6 ԱԼԳ երկրներից, ովքեր ունեն հնարավորություններ մասնակցել վերապատրաստումների և կարողությունների զարգացման այլ ծրագրերի, ինչպես նաև իրականցվել իրենց անհատական ծրագրերը։ Ի լրումն, կրթաթոշակակիրները դառնում եմ միջազգային ցանցի անդամ, որի հնարավորություն ունեն մասնակցել տարբեր բարձրաստիճան հանդիպումների և քննարկումներ ունենալ որոշում կայացնողների հետ ինչպես իրենց երկրներում, այնպես էլ ԵՄ ինստիտուտներում։
Հայաստանին այս տարի հատկացվել է 1 կրթաթոշակ, որը շնորհվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, ծրագրերի համակարգող և փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանին։
Վերջինս իրականացնելու է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը, որի շրջանակներում մշտադիտարկման է ենթարկելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի առաջին ութ ամիսները։
Կիրականացվի ռազմավարության կատարման քանակական և որակական մշտադիտարկում, որի շրջանակներում փորձագիտական խորացված հարցազրույցներ կանցկացվեն միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պատասխանատու հանդիսացող առանցքային հետ: Կկատարվի յուրաքանչյուր հարցվող տեղեկատուների խմբի համար առանձին փորձագիտական խորացված հարցազրույցների հարցաշարերի մշակում, որոնցով էլ կիրականացվեն հարցազրույցները: Կկազմակերպվեն ֆոկուս խմբային քննարկումներ: Առանցքային տեղեկատուների հետ խորին հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների քանակները կսահմանվեն դաշտային աշխատանքների ընթացքում։
Մշտադիտարկման արդյունքում մշակվելու է զեկույց, կազմակերպվելու է Կառավարություն-ՔՀԿ համագործակցության ձևաչափով համաժողով, որի արդյունքների ամփոփման և մշտադիտարկման զեկույցի հիման վրա մշակվելու է հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ։
Ծրագրի շրջանակներում բարձրացվելու է նաև հանրության իրազեկությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև՝ ռազմավարության կատարման ընթացքի մասին։ Բացի այդ, զարգացվելու են երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները՝ մարդու իրավունքների ոլորտում։ Նրանց համար կկազմակերպվի մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան կատարել հետազոտական աշխատանքներ, զարգացնելով՝ սեփական վերլուծական իրավական միտքը և հռետորական հմտությունները։
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։