Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում՝ նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված, կառավարության որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն և դրանից ելնելով փակվել են ուսումնական հաստատությունները, Իրավաբանների հայկական ասոցիացիան իր Լոռու և Սյունիքի մարզային մասնաճյուղերի միջոցով հերթական աջակցությունն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ դպրոցականների հեռավար կրթությանը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան իր Լոռու մարզային մասնաճյուղի միջոցով Լոռու մարզպետարանին այդ նպատակով նվիրաբերվել է 3 համակարգիչ, իսկ Սյունիքի մասնաճյուղի միջոցով Սյունիքի մարզպետարանին նվիրաբերվել է 4 համակարգիչ, 3 մեծ և 2 փոքր գրասեղաններ։
Այսպիսով, Լոռու և Սյունիքի մարզերի հեռավար կրթության կազմակերպման և անհրաժեշտ համակարգիչների կարիք ունեցող 7 աշակերտներ հնարավորություն կստանան ստանալ իրենց կրթությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու և Սյունիքի մասնաճյուղերի միջոցով նվիրաբերած 7 համակարգիչների միջոցով:
Հաշվի առնելով, որ Հայաստանում՝ նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված, կառավարության որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն և դրանից ելնելով փակվել են ուսումնական հաստատությունները, Իրավաբանների հայկական ասոցիացիան իր պատրաստակամությունն է հայտնում, շարունակել աջակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ դպրոցականների հեռավար կրթությանը` այդ նպատակի համար նվիրաբերելով անհրաժեշտ սարքավորումներ և գույք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրավաբանների հայկական ասոցիացիան 5 համակրգիչ էր տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։