Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում՝ նոր կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված, կառավարության որոշմամբ, մարտի 16-ից ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն և դրանից ելնելով փակվել են ուսումնական հաստատությունները, Իրավաբանների հայկական ասոցիացիան իր աջակցությունն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ հեռավար կրթությանը:
Հեռավար կրթության կազմակերպման և անհրաժեշտ սարքավորումների կարիք ունեցող 5 աշակերտներ հնարավորություն կստանան ստանալ իրենց կրթությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից նվիրաբերված 5 համակարգիչների միջոցով: