2001-2002

ՀԵԻԱ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի ընթերցողներ.
Սիրով Ձեզ ենք ներկայացնում “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 2001 և 2002 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունները: Այն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հակիրճ ամփոփումն է: Նախորդ երկու տարիները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունների աշխարագրության ընդլայնման, այդ ծառայություններից օգտվող շահառունների քանակի մեծացման և կազմակերպության հասունացման ու ինստիտուցիոնալ զարգացման տարիներ էին: Ասոցիացիան նախորդ երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքների շնորհիվ հասարակության շրջանում էականորեն ամրապնդեց իր հեղինակությունը և զգալի ներդրում ունեցավ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման գործում:
Սույն հաշվետվության հրատարակումը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաջին լուրջ փորձն է համապարփակ ձևով Հայաստանի հասարակության դատին ներկայացնել ասոցիացիայի կողմից նախորդ երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները: Այս քայլը, անշուշտ, հնարավորություն կտա ավելի մեծացնել կազմակերպության թափանցիկությունը և հաշվետվողականությունը հասարակության առաջ, ինչը շատ կարևոր է հասարակական կազմակերպությունների համար: Կազմակերպությունը հետայսու ևս հավատարիմ կմնա այս գործելաոճին:
Ամփոփելով, պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ կազմակերպության գործընկերներին և աջակիցներին, որոնց անշահախնդիր օգնության շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել ասոցիացիայի գործունեությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնց օբյեկտիվ լուսաբանման շնորհիվ հասարակության լայն շերտերը տեղեկացվում են ասոցիացիայի կատարած աշխատանքների մասին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամներին և աշխատակազմին` նվիրվածության և իրենց պարտականությունների գերազանց կատարման համար, ինչպես նաև ասոցիացիայի շահառուներին, որոնք վստահում են կազմակերպությանը և նախընտրում են օգտվել նրա ծառայություններից:
Հավաստիացնում ենք Ձեզ, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կշարունակի անել հնարավոր ամեն ինչ իր նպաստը բերելու Հայաստանի կայացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, որտեղ գերիշխում են իրավունքն ու օրենքները, շարքային բնակիչը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված, իրավական համակարգը, խարսխված ազգային արժեքների և միջազգային ավանդույթների վրա, հանդիսանում է արդի իրավական մշակույթի բաղկացուցիչ մասը:
Հարգանքներով

Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1995թ.-ի մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսին, 1999թ.-ի դեկտեմբերին և 2002թ.-ի դեկտեմբերին վերագրանցվել է: Կազմակերպության հիմնական նպատակներն են կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել և նպատակաուղղել` օժանդակելու Հայաստանի Հանրապետության, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը և հզորացմանը, նպաստել իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը, բնակչության իրավագիտակցության, իրավական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը` բնակչության շրջանում օրենքների և իրավական գիտելիքների քարոզչության միջոցով:

ՀԵԻԱ-ին են անդամակցում իրավաբաններ, փաստաբաններ, իրավաբան-ուսանողներ: Վերջին տվյալներով կազմակերպությունն ունի 150 անդամներ և շուրջ 100 կամավորներ:
ՀԵԻԱ ունի 8 գրասենյակ, որոնք տեղակայված են.

Երևանում (կենտրոնական գրասենյակ և Երևանի մասնաճյուղի գրասենյակ),
Վանաձորում (ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Կապանում (ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գյումրիում (ՀԵԻԱ Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գավառում (ՀԵԻԱ Գեղարքունիք մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Իջևանում (ՀԵԻԱ Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գորիսում (ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակ):

ՀԵԻԱ-ն 1998թ.-ից անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:
Կազմակերպության անդամների վերջին համաժողովը տեղի է ունեցել 2002թ.ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվել է կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.

Անուն
Մասնագիտություն
Պաշտոն
Կարեն Զադոյան փաստաբան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան փաստաբան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան մարդու իրավունքների մասնագետ ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ
Լուսինե Աբգարյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ
Լիանա Հարությունյան փաստաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Արտյոմ Փիլոյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ

2002թ.-ի դեկտեմբերի 5-ին ՀԵԻԱ նախագահի կողմից երկու տարի ժամկետով ՀԵԻԱ գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Սարիբեկյանը, որը ներկայումս ղեկավարում է ՀԵԻԱ-ի 25 հոգուց բաղկացած աշխատակազմը:

Գրանթ Թորնթոն Ամիօ

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
31 դեկտեմբեր 2001թ. և 31 դեկտեմբեր 2002թ. դրությամբ հաշվեփակված` տարվա համար

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.

Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (կազամակերպություն) կից հաշվապահական հաշվեկշիռը առ 31-ը դեկտեմբեր 2001թ.-ի և 31-ը դեկտեմբեր 2002թ©-ի դրությամբ« հաշվետու ժամանակաշրջանների ֆոնդերի աղբյուրների և դրանց օգտագործման մասին, և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններ), ինչպես նաև հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ներկայացված 8-ից 21-րդ էջերում: Նշված հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում արտահայտել կարծիք հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրեցինք Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս ստանդարտներով պահանջվում է« որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք` հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով, հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի` առ 31-ը դեկտեմբերի 2001թ©-ի և 31-ը դեկտեմբերի 2002թ.-ի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանների ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների համաձայն:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
առ 31 դեկտեմբերի

Հազար դրամ

Ծանոթ. 2002
2001
ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 36,509 11,342
Ընթացիկ ակտիվներ
Կանխավճարներ 4 14,205 361
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 5 5 16,286 30,254
30,491 30,615
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 67,000 41,957
ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՊԻՏԱԼ
Լրացուցիչ կապիտալ (*) 12,255
Ֆինանսավորման զուտ արդյունք
12,255
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Ակտիվներին վերաբերող շնորհներ 6 66,960 29,697
66,960 29,697
Ընթացիկ պարտավորություններ
Կրեդիտորական պարտքեր 7 40 5
40 5
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 67,000 41,957

(*) Տես Ֆինանսավորման աղբյուրների և դրանց օգտագործման մասին հաշվետվությունը:

Հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները հաստատվել և ստորագրվել են “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարության կողմից 2003թ. մարտի 20-ին: Կից ծանոթագրությունները այս ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչ մասն են:

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
31 դեկտեմբերի դրությամբ հաշվեփակված տարիների համար

Հազար դրամ

Ծանոթ. 2002
2001
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ
Ստացված դրարմաշնորհներ 6 102,559 46,791
Նյութերի, ապրանքների ձեռքբերում (5,608) (3,373)
Վճարումներ ծառայությունների դիմաց (7,938) (14,825)
Տրված կանխավճարներ (42,816) (360)
Վճարումներ աշխատակիցներին (22,341) (21,943)
Վճարումներ բյուջե (5,866) (2,808)
Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ (4,366) (4,436)
Այլ գործառնական ծախսեր (5) (1,913)
Գործառնական գործունեությունից ստացված զուտ դրամական միջոցներ 13,619 (2,867)
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ
Ներդրումային գործունեություն 46
Հիմնական միջոցների ձեռքբերում 3 (25,717) (8,356)
Այլ ներդրումային գործունեություն (3,052) (1,968)
Ներդրումային գործունեության համար օգտագործված զուտ դրամական միջոցներ (28,769) (10,278)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐ
Ֆինանսական գործունեությունից մուտքեր 665 683
Ֆինանսական գործունեությունից ելքեր (48)
Ֆինանսական գործունեության համար օգտագործված զուտ դրամական միջոցներ 665 (635)
Փոխարժեքային տարբերություն 517 341
Դրամական միջոցների և դրանց համարժեքների զուտ աճ (13,968) (12,169)
Ժամանակաշրջանի սկզբնական մնացորդ 30,254 42,423
Ժամանակաշրջանի վերջնական մնացորդ 5 16,286 30,254

Հատուկ նպատակներով պատրաստված ֆինանսական հաշվետվությունները հաստատվել և ստորագրվել են “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարության կողմից 2003թ.-ի հունվարի 20-ին: Կից ծանոթագրությունները այս ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչ մասն են:

ՀԵԻԱ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Իրականացրած գործունեություն

2001թ.-ին շարունակվեց նախորդ տարիներին սկսված մի շարք ծրագրերի իրականացումը, ինչպես նաև սկսվեցին նոր ծրագրեր.

ա) “Տարածաշրջանային իրավական տեղեկատվական խորհրդատվական կենտրոններ”
Ծրագրի իրականացմամբ տեխնիկական և տեղեկատվական միջոցներով, ինչպես նաև մասնագիտական գրականությամբ համալրվեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային գրասենյակները, մշակվեց և հրատարակվեց ձեռնարկ, որը կոչված էր աջակցելու անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող, ինչպես նաև նման ծառայություններ մատուցելու համար ստեղծվող կազմակերպություններին: Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար կազմակերպվեցին ուսուցման դասընթացներ: Ծրագրի իրականացմանը աջակցել է ամերիկյան “Քեմոնիքս ինթերնեյշնըլ ինք.”-ը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

բ) “Քաղաքացիների խորհրդատվական բյուրոներ”
Ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի կենտրոնական գրասենյակը, ինչպես նաև Վանաձորի և Գավառի տարածաշրջանային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ մատուցեցին բնակչությանը, բնակչության իրավական իրազեկմանն ուղղված “Մենք և մեր իրավունքները” անվանումը կրող հեռուստահաղորդումների շարք կազմակերպվեց Վանաձորի և Գավառի տեղական հեռուստաընկերություններով, բնակչության համար մատչելի լեզվով պատրաստվեցին և հրատարակվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերող 14 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվում են բնակչության շրջանում: Կազմակերպության պատվերով, բնակչության իրավաբանական կարիքները պարզելու նպատակով, անցկացվեց սոցիոլոգիական հարցում, ծրագրի աշխատակիցների կողմից անցկացվեց ուսումնասիրություն` ՀՀ-ում գործող և անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և նրանց ծառայությունների աշխարհագրության վերաբերյալ: Սոցիոլոգիական հարցման և ուսումնասիրության արդյունքները հրատարակվեցին առանձին գրքով` “Անվճար իրավաբանական ծառայությունները Հայաստանում” վերնագրով: Ծրագրի շրջանակներում Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի և Երևանի համայնքների բնակչության համար կազմակերպվեց շրջիկ իրավաբանական խորհրդատվություն: Ծրագրի իրականացմանը աջակցել է Մեծ Բրիտանիայի Անկախ խորհրդատվական կենտրոնների դաշնությունը` Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի կողմից տրամադրված միջոցներով:

գ) “Ապաստանի հիմնադրումը և ազգային ունակությունների ուժեղացումը”
Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցվեցին փախստականներին և ապաստան հայցողներին, իրականացվեց նրանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն: Ծրագրի իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:

դ) “Իրավական տեղեկատվության և օգնության տարածաշրջանային կենտրոններ”
Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցվեցին Կապանի, Գյումրիի և Գորիսի բնակչությանը, տեղական հեռուստաընկերություններով “Մենք և մեր իրավունքները” անվանումը կրող հեռուստահաղորդումների շարք կազմակերպվեց` ուղղված բնակչության իրավական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի իրականացմանը աջակցել է ամերիկյան “Եվրասիա” հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

ե) “2002 թ-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Ծրագրի նպատակն էր երկրորդ անգամ Հայաստանում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների թիմերի միջև կազմակերպել 2002թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի Հայաստանյան փուլը, որի հաղթող թիմը 2002թ.-ի սկզբին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած միջազգային փուլի եզրափակիչ մրցույթին: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

զ) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվական կենտրոն”
ՀԵԻԱ այս հիմնական ծրագրերից մեկը, որը սկսվել էր 2000թ.-ին շարունակվեց նաև 2001թ.-ի ամբողջ ընթացքում: Սույն ծրագրի շրջանակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող-իրավաբանների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ և դասընթացներ, հարակից հմտությունների (համակարգիչ, անգլերեն լեզու) ուսուցումներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Ծրագրի իրականացմանը աջակցել են հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

2. Իրականացրած գործունեության վիճակագրական տվյալներ

2001թ. տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում,
բ) իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում,
գ) Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում,
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2001 թ. ՀԵԻԱ իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 8523 մարդ, որից 5508 մարդ կամ 64.63 %-ը իրավաբանական գրականությունից, 3015 մարդ կամ 35.37%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):
Օգտվողներից 3921 հոգի կամ ընդհանուրի 46%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ 4602 հոգի կամ ընդհանուրի 54%-ը` իգական:

 

Տեսակ
Քանակ
%
իրավաբանական գրականություն
5508
64.63
էլեկտրոնային համակարգեր
3015
35.37
ընդամենը
8523
100

 

Սեռ
Քանակ
%
իգական
4602
54
արական
3921
46
ընդամենը
8523
100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ:
2001թ.-ի ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 30 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին և միջազգային իրավունքին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 50 իրավաբաններ:
բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել է մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 8 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
գ) Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են անգլերեն լեզվի ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
դ) Համակարգչային գիտելիքների ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են համակարգչային գիտելիքների ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:

2001թ. ՀԵԻԱ գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչական ծառայություններ, որոնցից ընդհանուր առմամբ օգտվել են 12995 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 5868-ը կամ ընդհանուրի 45.16%-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 7127-ը կամ ընդհանուրի 54.84%-ը` իգական:

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը`
ըստ ոլորտների
Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Կենսաթոշակներ
1254
9.65
Նպաստներ
1773
13.64
Բնակարանային
1031
7.93
Աշխատանքային
1164
8.96
Ամուսնաընտանեկան
1189
9.15
Սեփականության իրավունք
861
6.63
Պարտավորություններ
539
4.15
Ժառանգություն
1038
7.99
Գործարքներ և պայմանագրեր
822
6.33
Քրեական իրավունք
432
3.32
Զինապարտություն
333
2.56
Փախստականներ և
ապաստան հայցողներ
86
0.66
Իրավական այլ հարցեր
2473
19.03
ԸՆԴԱՄԵՆԸ
12995
100.00

Վիճակագրությունը ըստ շահառուների սեռերի

Սեռ
Քանակ
%
իգական
7127
54.84
արական
5868
45.16
ընդամենը
12995
100

3. Իրականացրած այլ գործունեություն

2001թվականի ընթացքում ՀԵԻԱ կողմից իրականացվել է նաև այլ գործունեություն, որից կարևորվում է հետևյալը.

ա) 2001թվականի հունվարին ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի և մարզային գրասենյակների ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի հրավերով ուսումնական այցով եղան Լեհաստանում և Չեխիայում, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման լեհական և չեխական փորձին:

բ) 2001թվականի մայիսին Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիայի հրավերով ՀԵԻԱ ներկայացուցիչները Բարսելոնում մասնակցեցին Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի հերթական համաժողովին և “Առևտրային և եվրոպական իրավունք” թեմայով սեմինարին:

գ) 2001թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի հրավերով ՀԵԻԱ ներկայացուցիչները Պրահայում մասնակցեցին խորհրդատվական կազմակերպությունների արևելաեվրոպական 1-ին համաժողովին:

դ) 2001թվականի նոյեմբերին ՄԱԿ ՓԳՀ-ի հրավերով ՀԵԻԱ ներկայացուցիչը Մոսկվայում մասնակցեց Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում փախստականների և քաղաքական ապաստանի ինստիտուտի փորձագետների հանդիպմանը:

ե) 2001թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՀԵԻԱ կողմից կազմակերպվեցին 2 սեմինար-քննարկումներ` ուղղված անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և սոցիալական ոլորտում ներգրավված կազմակերպությունների համագործակցության և հովանոց կառույցների ստեղծման հարցերին: Սեմինար քննարկումներին մասնակցեցին վերոնշյալ ոլորտներում ներգրավված բազմաթիվ կազմակերպություններ: Քննարկումների արդյունքում ստորագրվեցին ընդհանուր շահերի պաշտպանության և համագործակցության փաստաթղթեր: Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ստորագրված փաստաթղթի հիման վրա հետագայում ձևավորվեց Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոալիցիան:

ՀԵԻԱ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Իրականացրած գործունեություն

2002թ.-ին շարունակվեց նախորդ տարիներին սկսված մի շարք ծրագրերի իրականացումը, ինչպես նաև սկսվեցին նոր ծրագրեր.

ա) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվական կենտրոն”
ՀԵԻԱ այս հիմնական ծրագրերից մեկը, որը սկսվել էր 2000թ.-ին շարունակվեց նաև 2001թ.-ի ամբողջ ընթացքում: Սույն ծրագրի շրջանակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և իրավաբան-ուսանողների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ և դասընթացներ, հարակից հմտությունների (համակարգիչ, անգլերեն լեզու) ուսուցումներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Ծրագրի իրականացմանը աջակցել են հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

բ) “Իրավաբանական օգնություն փախստականներին և ապաստան հայցողներին”
Ծրագրի շրջանակներում շարունակվեց անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը փախստականներին և ապաստան հայցողներին, իրականացվեց նրանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն: Ծրագրի իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:

գ) “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Ծրագրի նպատակն էր երրորդ անգամ Հայաստանում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների թիմերի միջև կազմակերպել 2003թ.-ի “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան փուլը, որի հաղթող թիմը 2003թ.-ի սկզբին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած միջազգային փուլի եզրափակիչ մրցույթին: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

դ) “Անվճար իրավաբանական խորհրդատվություն ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքների սոցիալապես անապահով խավերին”
Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջանների սոցիալապես անապահով բնակչությանը: Ծրագրի իրականացմանը աջակցել է գերմանական “GTZ” կազմակերպութունը:

ե) “Համագործակցություն”
Ծրագիրն ուղղված էր դեռևս 2001թ.-ին ստեղծված Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոալիցիայի զարգացմանը: Ծրագրի շրջանակներում մշակվեց և կազմակերպված հավաքի ժամանակ կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ընդունվեց վերոնշյալ կոալիցիայի աշխատակարգը, պատրաստվեց և տեղակայվեց կոալիցիայի www.legalaid.am ինտերնետային կայքը: Ծրագրի իրականացմանը աջակցել է “Քեմոնիքս ինթերնեյշնըլ ինք.”-ը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

զ) “ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի կարողությունների ընդլայնում”
Ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում քաղաքացիական հասարակության կայացման նպատակով տարբեր խնդիրների լուծման համար ՀԵԻԱ-ի կողմից 8 հասարակական կազմակերպությունների տրվել է ենթադրամաշնորհներ և իրականացվել է ծրագրի ընդհանուր ղեկավարումը: ՀԵԻԱ-ի կողմից հիմնադրվել է ՀԵԻԱ Տավուշի (ք.Իջևան) մարզի իրավաբանական ուսուցման, օգնության և տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի իրականացմանը աջակցել է Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտը:

2. Իրականացրած գործունեության վիճակագրական տվյալներ

2002թ.-ին տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում:
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում:
գ)Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում:
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2002թ.-ին ՀԵԻԱ իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 9315 մարդ, որից 5935 մարդ կամ ընդհանուրի 63.71%-ը իրավաբանական գրականությունից, 3380 մարդ կամ ընդհանուրի 36.29%-ը ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):
Օգտվողներից 4471 հոգի կամ 48%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 4844 հոգի կամ 52%-ը` իգական:

 

Տեսակ
Քանակ
%
իրավաբանական գրականություն
5935
63.71
էլեկտրոնային համակարգեր
3380
36.29
ընդամենը
9315
100

 

Սեռ
Քանակ
%
իգական
4844
52
արական
4471
48
ընդամենը
9315
100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ:
2001թ.-ին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 116 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին և միջազգային իրավունքին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 200 իրավաբաններ:
բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել են մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած էր 8 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
գ) Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են անգլերեն լեզվի ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
դ) Համակարգչային գիտելիքների ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են համակարգչային գիտելիքների ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:

2002թ.-ին ՀԵԻԱ գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնից օգտվել են ընդհանուր առմամբ 8460 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 3561-ը կամ ընդհանուրի 42.09%-ը արական սեռի են, 4899-ը կամ ընդհանուրի 57.91%-ը` իգական:

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը`
ըստ ոլորտների
Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Կենսաթոշակներ
609
7.20
Նպաստներ
680
8.04
Բնակարանային
638
7.54
Աշխատանքային
1110
13.12
Ամուսնաընտանեկան
818
9.67
Սեփականության իրավունք
682
8.06
Պարտավորություններ
336
3.97
Ժառանգություն
680
8.04
Գործարքներ և պայմանագրեր
493
5.83
Քրեական իրավունք
343
4.05
Զինապարտություն
326
3.85
Փախստականներ և
ապաստան հայցողներ
148
1.75
Իրավական այլ հարցեր
1597
18.88
ԸՆԴԱՄԵՆԸ
8460
100.00

Վիճակագրությունը ըստ շահառուների սեռերի

Սեռ
Քանակ
%
իգական
4899
57.91
արական
3561
42.09
ընդամենը
8460
100

3. Իրականացրած այլ գործունեություն

2002 թվականի ընթացքում ՀԵԻԱ կողմից իրականացվել են նաև այլ գործունեություններ, որոնցից կարևորվում են հետևյալները:

ա) Բրիտանական “Էսեֆյան” հիմնադրամի ֆինանսական նվիրաբերության շնորհիվ ՀԵԻԱ Շիրակի մասնաճյուղի համար Գյումրիում գնվեց գրասենյակի տարածք:

բ) 2002 թվականի մայիսին Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիայի հրավերով ՀԵԻԱ ներկայացուցիչները Բոլոնիայում (Իտալիա) մասնակցեցին Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի հերթական համաժողովին և “Որակի և իրավունքների պաշտպանությունը Եվրոմիությունում” թեմայով սեմինարին:

գ) 2002 թվականի հունիսին Շվեդիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով ՀԵԻԱ ներկայացուցիչը Ուպսալայում (Շվեդիա), մասնակցեց Եվրոպայի հայկական կազմակերպությունների համաժողովին:

դ) 2002 թվականի սեպտեմբերի 12-ից 15-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, մասնակցությամբ և օժանդակությամբ Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիայի, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի,, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ՀՀ Սահմանադրական դատարանի, կազմակերպեց և անցկացրեց Իրավաբանների միջազգային հավաք և սեմինար` “Մարդու իրավունքների և իրավական պետության” թեմայով: Սեմինարի ընթացքում քննարկվեցին Հայաստանի սահմանադրական և դատաիրավական բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մասնավորապես արդար դատավարության և արտահայտվելու ազատության իրավունքներին, Ահաբեկչության դեմ պայքարի կոնտեքստում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Հայոց Ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերին վերաբերվող հարցեր: Զեկուցումներով հանդես եկան ճանաչված իրավաբաններ և գիտնականներ Հայաստանից, Եվրոպայի Խորհրդից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանից և այլն: Սեմինարին մասնակցեցին 85 հոգի Հայաստանից և Եվրոպական 5 երկրներից:

ե) 2002 թվականի սեպտեմբերի 17-ից 22-ը ՀԵԻԱ-ի կողմից անցկացվեց սեմինար` “Հասարակական կազմակերպությունների օրենսդրությունը” թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Ամերիկայի կրթության զարգացման ակադեմիայի Երևանի գրասենյակի և լեհ-ամերիկյան խորհրդատվական գործակալության հետ համատեղ: Սեմինարի լեհ փորձագետների կողմից ներկայացվեց Լեհաստանի հասարակական կազմակերպությունների օրենսդրությունը, այնուհետև համեմատական վերլուծությունների և քննարկումների արդյունքում նախանշվեցին Հայաստանի ՀԿ-ների օրենսդրության այն ոլորտները և օրենսդրական ակտերը, որոնք անհրաժեշտ են բարեփոխել: Սեմինարից հետո ձևավորվեց 17 հոգանոց խումբ, որը 2002 թվականի նոյեմբերին մեկնեց Լեհաստան և անմիջականորեն ծանոթացավ Լեհաստանում գործող ՀԿ-երի, համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-երով զբաղվող կազմակերպությունների գործունեությանը և օրենսդրությանը: Այցի արդյունքում մշակվեց գործողությունների պլան, որտեղ արտացոլվեցին Հայաստանի ՀԿ սեկտորի օրենսդրության բարեփոխումների ոլորտներն ու ժամանակացույցը: Սեմինարին և ուսումնական այցին մասնակցեցին Հայաստանում գործող իրավաբանական և փաստաբանական կազմակերպությունների, ՀԿ-ների հարցերով զբաղվող պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: