2020 թվականի մարտի 12-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «ՔՀԿ-ի ինքնագնահատման գործընթացը և զարգացման պլանը» թեմայով հերթական սեմինար-դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր թվով՝ 8 մասնակից։
Բացման խոսքով հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Կապանի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող՝ Վաչե Բաղդասարյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար:
Սկզբում մասնակիցներին պրեզենտացիա ներկայացվեց ՔՀԿ-ի ինքնագնահատման մասնակցային գործընթացի և ինքնագնահատման գործընթացի մեթոդաբանության վերաբերյալ, այնուհետև ներկայացվեց ինքնագնահատման գործընթացի փուլերը, ՔՀԿ-ի ենթահամակարգերը, ՔՀԿ-ի ամենամյա զարգացման պլանի մշակման առանձնահատկություններն ու կատարողականը:
Սեմինար-դասընթացի ավարտին մասնակիցները զեկուցողին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերվում էին ՔՀԿ-ի ինքնագնահատման մասնակցային գործընթացի և ՔՀԿ-ի ամենամյա զարգացման պլանի մշակման առանձնահատկություններին, ինչպես նաև արժևորեցին նոր ստացած գիտելիքները՝ բարձր գնահատելով դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը: Միջոցառման գնահատման թերթին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն մարզային ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը: