Այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երևանի գրասենյակում «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների համար կազմակերպվել է կարողությունների զարգացմանը միտված սեմինար-դասընթաց՝ «Տեղեկատվության հավաքագրման անհրաժեշտ միջոցներ» թեմայով: Դասընթացը վարել է Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը, ով մասնակիցներին է ներկայացրել տեղեկատվության հավաքագրման որակական և քանակական մեթոդները, ֆոկուս խմբային, փաստաթղթերի վերլուծության, էքսպերտային հարցման, ինչպես նաև սոցհարցման տեսակները:
Հիշեցնենք, որ Կոալիցիայի անդամների կարողությունների զարգացմանը միտված սեմինար դասընթացները կազմակերպվելու են պարբերաբար և այնպիսի թեմաներով, որոնք ընտրվել են Կոալիցիայի անդամների կարիքների գնահատման հարցաթերթի արդյունքների ամփոփման արդյունքում: