Հարգելի՛ գործընկեր,
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում շարունակում է հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը միտված դասընթացների կազմակերպումը և սույն թվականի մարտի 13-ին ժամը 14։00-ին կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում (հասցե` ք․Գյումրի, Տիգրան Մեծի 1 բն. 2) հերթական անգամ իրականացնելու է դասընթաց «ՔՀԿ-ի ինքնագնահատման գործընթացը և զարգացման պլանը» թեմայով:
Դասընթացի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվի ՔՀԿ-ի ինքնագնահատման մասնակցային գործընթացը, ինքնագնահատման գործընթացի մեթոդաբանությունը և փուլերը, ՔՀԿ-ի ենթահամակարգերը, ինչպես նաև ՔՀԿ-ների ամենամյա զարգացման պլանի առանձնահատկությունները։
Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել ԻՀԱ Գյումրիի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Գայանե Գևորգյանին՝ 5-82-36 կամ 098-936-652 հեռախոսահամարներով: