«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի մարտի 3-ին մասնակցել է ԵԽ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում կազմակերպվող «Բարեվարքության համակարգի վերաբերյալ հանրային ծառայողների իրազեկվածության բարձրացում և կոռուպցիայի կանխարգելում» թեմայով աշխատաժողովին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է հանրային ծառայողների բարեվարքության ամրապնդմանը և հակակոռուպցիոն գիտելիքների բարելավմանն ուղղված ծրագրի և ձեռնարկի բովանդակությունը, որի լրամշակումից և վերանայումից հետո այն կարող է հետագայում օգտագործվել հանրային ծառայողների հակակոռուպցիոն վերապատրաստումների ժամանակ:
Հանդիպման շրջանակներում ԻՀԱ ներկայացուցիչը ընդգծել է, որ կազմակերպությունը մեծապես կարևորում է բարեվարքության համակարգի ներդնումը Հայաստանում և այդ նպատակով իր կողմից գործարկվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի կրթական մոդուլով տարիներ շարունակ երիտասարդներին դասավանդվում է բարեվարքության համակարգը, իսկ հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման համար մշակված էլեկտրոնային ուսուցման հարթակում այդ թեմայով նաև առանձին կրթական մոդուլ է մշակվել։