Տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը:
Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:
Նիստին մասնակցում էր Հանձնաժողովի անդամ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Նիստը վարում էր ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Լուսանկարը` moj.am-ի