Հարգելի գործընկերներ,
Կարևորելով ՔՀԿ-ների կարողությունների շարունակական զարգացումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 16։00-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Վանաձոր, Վարդանանց 82/1) նախատեսում է իրականացնել «ՔՀԿ-ի կառավարման ենթահամակարգը» թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացվեն ՔՀԿ-ի գործադիր մարմնի կազմակերպչական կառուցվածքը և մշակույթը, մարդկային ռեսուրսների, ֆինանսական գործունեության և նյութական ռեսուրսների, աշխատանքային առաջադրանքների, կառույցի ներսում ինֆորմացիայի կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև ՔՀԿ-ի հաշվետվողականությունը և թափանցիկությունը՝ որպես ՔՀԿ-ի գործունեության հենասյուներ։
Տեղեկացնում ենք, որ դասընթացները կազմակերպվում են «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և կրելու են շարունակական բնույթ:
Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել ԻՀԱ Վանաձորի գրասենյակի պատասխանատու/իրավաբան Զարինե Հովհաննիսյանին՝ 2-23-17 կամ 077-30-04-97 հեռախոսահամարներով: