Հարգելի գործընկերներ,
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը, «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 6-ին ժամը 14։00-ին կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն. 2) հրավիրում է մասնակցելու «Բարեխղճության ազգային համակարգը» թեմայով հերթական սեմինար-դասընթացին, որի ընթացքում ներկայացվելու է բարեխղճության ազգային համակարգը, էությունը և տարրերը, մասնավորապես՝ թափանցիկության, հաշվետվողականության, արհեստավարժության, էթիկայի բնորոշումները, կոռուպցիայի հասկացությունն ու դրա կանխարգելման մեխանիզմները:
Դասընթացին կարող են մասնակցել Բուհերի իրավագիտություն ֆակուլտետի 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ, իրավաբաններ, փաստաբաններ:
Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները, փաստաբաններն ու պրակտիկ իրավաբանները կարող են զանգահարել Գյումրու գրասենյակի պատասխանատու/իրավաբան Գայանե Գևորգյանին՝ (0312) 5-82-36 կամ 098-936-652 հեռախոսահամարներով: