Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը և ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի հունվարի 29-ին մասնակցել են ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլաֆորմի համաժողովին:
Համաժողովի ընթացքում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը սկզբում ներկայացրել է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում նախատեսվող հիմնական փոփոխություններն ու լրացումները, որի անհրաժեշտությունը բխում է ԱլԳ ՔՀՖ 2019 թվականի դեկտեմբերին ընդունված կանոնադրության փոփոխություններին ՀԱՊ-ի կազմակերպական սկզբունքները համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Այնուհետև քննարկումներ են ծավալվել հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված որոշ առաջարկությունների շուրջ։ Միաժամանակ, ԻՀԱ նախաձեռնությամբ պլատֆորմի անդամները հանձնառություն ստանձնեցին մյուս ՀԿ-ների կողմից ներկայացված մի շարք հիմնարար և մեծածավալ առաջարկություններ, ներառյալ՝ ԻՀԱ կողմից ներկայացվածները, որոնց քննարկումը առավել երկար ժամանակահատված էր պահանջելու, և ՀԱՊ կանոնադրական սկզբունքներում առավել լայնամասշտաբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն էր առաջացնելու, քննարկել ՀԱՊ պատվիրակների ընտրություններից հետո: Արդյունքում, ՀԱՊ կանոնադրական սկզբունքներով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները հաստատվեց ՀԱՊ համաժողովի կողմից:
Օրակարգային համարվող հաջորդ հարցով ներկայացվեց CEPA/ՀԸԳՀ-ի քաղհասարակության պլատֆորմի ձևավորման շուրջ ծավալվող բանակցությունների ընթացքը և ձեռք բերված համաձայնությունն այն մասին, որ ՀԿ-ները այդ պլատֆորմում ներկայացված կլինեն 4 ներկայացուցիչներով, ինչից հետո կազմակերպված քվեարկության արդյունքում ՀԱՊ համաժողովը տվեց իր համաձայնությունը, որպեսզի ՀԱՊ անունից բանակցողները շարունակեն պլատֆորմում ՀԿ-ների նման հարաբերակցությամբ ներկայացված լինելու հետագա բանակցությունները շահագրգիռ մյուս կողմերի հետ:
Համաժողովի վերջում տեղի է ունեցել նաև ՀԱՊ աշխատանքային խմբերի առանձին հանդիպումներ: