Հանդիպում ՔՀԿ-ների և Եվրոպական միության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀԸԳԸ շրջանակներում ՔՀԿ պլատֆորմի ձևավորման ընթացքը

2020 թվականի հունվարի 23-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի և Հայաստանի ՔՀԿ-ների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳԸ) շրջանակներում ձևավորվելիք ՔՀԿ պլատֆորմի աշխատանքները, այդ թվում նաև՝ պլատֆորմի կառուցվածք ու կազմը։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի անունից հանդիպմանը մասնակցել է ԻՀԱ ծրագրերի համակարգող/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա նաև ներկայացրել էր Կառուցողական երկխոսության ցանցը։ Վերջինս ընդգծել է, որ ՔՀԿ պլատֆորմը պետք է ստեղծվի հայաստանյան ՔՀԿ դաշտի սուվերեն որոշմամբ՝ ապահովելով ՔՀԿ դաշտի լայն ներգրավվածությունը և բոլոր դերակատարների մասնակցությունը։ Նա նաև կոչ է արել ՔՀԿ գործընկերներին՝  ձեռք բերել կոնսենսուս և համերաշխության հիման վրա ձևավորվել պլատֆորմը՝ նպատակ ունենալով իրականացնել արդյունավետ մոնիթորինգ ՀԸԳԸ իրականացման ուղղությամբ։

Եվրոպական գործընկերները հորդորեցին ՔՀԿ-ներին հնարավորինս շուտ ձեռնամուխ լինել այս գործընթացին և փորձել մինչև այս տարվա առաջին կիսամյակի ավարտը ձևավորել պլաֆտորմի կազմը։