Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի որոշում

Հաշվի առնելով 2020 թվականի հունվարի 21-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդին «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության կողմից ուղղված դիմումն այն մասին, որ Կոալիցիայի կառավարման խորհուրդը  քննարկի և դիքորոշում հայտնի Կարեն Զադոյանին՝ որպես «Իրավաբանների հայկական ասոցիացիա»  հասարակական կազմակերպության կողմից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի, լիազորել նրան հանդես գալ նաև որպես Կոալիցիայի կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամի թեկնածու.

ՈՐՈՇԵՑ՝

Պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ նաև, որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի թեկնածու:

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ

 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ

 «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ

«Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ

«Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող

22.01.2020թ.