«ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթաց Լոռու մարզում

ՔՀԿ-ների հարգելի գործընկերներ,

Կարևորելով ՔՀԿ-ի կարողությունների շարունակական զարգացումը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սույն թվականի հունվարի 22-ին ժամը 14։00-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում (հասցե` ք. Վանաձոր, Վարդանանց 82/1) նախատեսում է իրականացնել «ՔՀԿ-ների ռազմավարական պլանավորում» թեմայով սեմինար-դասընթաց, որի շրջանակներում մարզային ՔՀԿ-ի ներկայացուցիչներին կներկայացվեն ռազմավարական պլանավորման գործընթացներին, մեթոդաբանությանն ու մշակման հետ կապված առանձնահատկությունները։ Տեղեկացնում ենք, որ դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կանցկացվեն այնպիսի թեմաներով սեմինար-դասընթացներ, որոնք կնպաստեն ՔՀԿ-ի գործունեության ճիշտ կազմակերպմանն ու կարողությունների հզորացմանը:

Գրանցման համար մարզային ՔՀԿ-ները կարող են զանգահարել՝ 2-23-17 կամ 077-30-04-97 հեռախոսահամարներով:

Սեմինար-դասընթացը իրականացվում է «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում։