«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովին:
Համաժողովի ընթացքում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 4-6-ը Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ տարեկան համաժողովի արդյունքները, ամփոփիչ հռչակագիրն ու դրանով շեշտադրված առաջնահերթությունները, ինչից հետո ԱԼԳ ՔՀՖ հայաստանյան պատվիրակները մանրամասն տեղեկատվություն են ներկայացրել իրենց աշխատանքային խմբերում ծավալված քննարկումների մասին:
Այնուհետև ներկայացվել է CEPA/ՀԸԳՀ-ի քաղհասարակության պլատֆորմի ձևավորման ընթացքը, անդրադարձ է կատարվել Հայաստանի համար կարևոր թեմաներով ՔՀՖ ռեգրանդինգային ծրագրերին դիմելու խնդիրներին, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների փոփոխությունների նախագծի որոշ դրույթներ՝ հաշվի առնելով, որ ՔՀՖ այս տարվա ֆորումի կողմից հաստատվել է նոր կանոնադրություն: Համաժողովի վերջում տեղի է ունեցել նաև ՀԱՊ էթիկայի խորհրդի 2 անդամների ընտրությունը: