«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացնող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ սույն թվականի դեկտեմբերի 20-ին մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից ոչ առևտրային կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում նախ ներկայացվել է ՀՀ ՊԵԿ-ի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի 2019 թվականին կատարած աշխատանքները, ներառյալ՝ 2019 թվականի փետրվարի 14-ի ՊԵԿ նախագահի թիվ 93-Ա հրամանով ստեղծված ՊԵԿ-ՔՀԿ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, ինչը պետություն-քաղաքացիական հասարակություն գործակցության լավ օրինակ կարող ենք համարել (առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ): Այնուհետև Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցները ներկայացրել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները, նշված կազմակերպությունների կողմից չարաշահման միջոցով ահաբեկչության ֆինանսավորումը, կասկածելիության չափանիշները: Ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։