«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը և ԻՀԱ-ի կողմից կազմակերպվող Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2019թ. հոսքի շրջանավարտ Դավիթ Սերոբյանը սույն թվականի դեկտեմբերի 13-15-ը Դիլիջանում մասնակցել են ՄԱԿ–ի հայստանյան գրասենյակի «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպված Integrity Islands (Բարեվարքության կղզյակներ) դասընթացին, որը նախատեսված էր հակակոռուպցիոն, բարեվարքության և էթիկայի հարցերով հետաքրքրվողների համար: Դասընթացն անցկացվում էր բուլղարացի միջազգային փորձագետներ Միլենա Մինկովայի և Վալենտինա Դոբրևայի կողմից, ովքեր տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի ներդրման մեծ փորձառություն ունեն: Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ապահովման ժամանակակից արդյունավետ գործիքները, կոռուպցիոն և բարեվարքության ռիսկերի վերհանման մեթոդները և դրանք կառավարելի դարձնելուն ուղղված քայլերը:
Լուսանկարները՝ Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում ՀԿ-ի ֆեյբուքյան էջից։