Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) և Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 9 անդամներից։ Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 4-րդ կազմի անդամներ.
Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 9 անդամներից՝ հետևյալ կազմով.
1. Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
3. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
4. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա` ի դեմս Գևորգ Գրիգորյանի,
5. «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ` ի դեմս Սոնա Հարությունյանի,
6. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիտսակեսյանի,
7. «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
8. Հայաստանի համայնքների միություն` ի դեմս Էմին Երիցյանի,
9. Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ` ի դեմս Հայկ Մարգարյանի:
Հավելենք, որ Կոալիցիայի կառավարման խորհրդի ներկա 9 հոգիանոց կազմի 4 ՔՀԿ-ները առաջին անգամ են ընտրվել կառավարման խորհրդի կազմում: Այդ ՔՀԿ-ներն են` «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ը, Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ-ը և Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամը: Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներից 6-ը հանդիսանում են արական, իսկ 3-ը` իգական սեռի ներկայացուցիչներ: