«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանը սույն թվականի դեկտեմբերի 10 և 11-ին մասնակցել են Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման 2019-2021» ծրագրի շրջանակում իրականացվող «Փաստաբանների մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպմանը և ծրագրի շրջանակում կազմակերպված «Փաստաբանների գործունեության ընթացակարգային և ինստիտուցիոնալ ձևաչափի առկա մարտահրավերներն ու հնարավորությունները» գիտաժողովին:
Ծրագրի տեխնիկական հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել է ծրագրի մեկնարկից՝ 2019թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները, 2020թ. հունվար-հունիս ամիսների ծրագրի աշխատանքային պլանը և ծրագրված գործողությունները։
Հաջորդ օրը կազմակերպված գիտաժողովի սկզբում ելույթով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձիք, այնուհետև ներկայացվեց և քննարկվեց մասնակից հինգ երկրներում փաստաբանների գործունեության ընթացակարգային և ինստիտուցիոնալ ձևաչափի համեմատական վերլուծության նախնական տարբերակը, որի վերջնականացված տարբերակը հաջորդ տարվա հունվարին կուղարկվի հանդիպման մասնակիցներին:
Համաժողովին մասնակցում էին ծրագրում ներգրավված հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) փաստաբանների միությունների նախագահները, իրավաբանական միությունների և ասոցիացիանների ներկայացուցիչներ: