«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի նոյեմբերի 27-ին մասնակցել է «ՀԿ-ների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում» ԵԽ Միջազգային կազմակերպությունների համաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: ԵԽ ՄՀԿ համաժողովը ԵԽ հաստատություն է, որը քաղաքացիական հասարակության հենասյունն է Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ ունեցած ԵԽ քննարկումներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ազգային և տեղական մակարդակներում ի՞նչ տարբեր մեխանիզմներ, կանոնակարգեր և հարթակներ կան (առկա կամ նորերը), որոնք ՀԿ–ներին թույլ են տալիս ազատորեն մասնակցելու հանրային քաղաքականությունների մշակման, բանավեճերի և որոշումների կայացման գործընթացին, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում պետություն-հասարակական կազմակերպություններ երկխոսությունը, ո՞ր փուլում և ինչպե՞ս են ընթանում այդ խորհրդակցությունները և թե արդյո՞ք հաշվի են առնվում ՀԿ-ների տեսակետները: