2019 թվականի նոյեմբերի 22-24-ը Թբիլիսիում կայացավ հայ-վրացական փորձի փոխանակման ձևաչափով եռօրյա հանդիպում: Հանդիպման օրակարգը ներառում էր դատական իշխանության անկախության և թափանցիկության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև՝ քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և հիմնական մարտահրավերները։
Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ պետական և քաղաքացիական հասարակության սեկտորից։ Իրավաբանների հայկական ասոցիացիան հանդիպմանը ներկայացնում էր Ասոցիացիայի ծրագրերի համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը։