Սույն թվականի նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի N 1740-Ա որոշմամբ ստեղծվեց Կանանց հարցերով խորհուրդը: Խորհուրդը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Խորհրդի կազմում ներգրավված են ներկայացուցիչներ թե պետական մարմիններից, թե՝ հասարակական սեկտորից:
Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել բոլորովին վերջերս մեր կառույցի կողմից հրապարակված «Կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման հեռանկարները Հայաստանում» զեկույցը: Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և նվիրաված է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ինչպես համակարգային խնդիրների վերհանմանը, այնպես էլ ոլորտային՝ կանանց տնտեսական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, կանանց առողջապահական (վերարտադրողական) իրավունքների պաշտպանությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը ընտանիքում, ներառյալ՝ սեփականության իրավունքի համատեքստում, և կանանց քաղաքական մասնակցությանը: