«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀԿ Կենտրոնի հրավերով Վանաձոր քաղաքում մասնակցել է «ՔՀԿ-պետություն աշխատանքային ձեւաչափերն ու հանրային միջոցների տրամադրման կարգը» աշխատաժողովին: Աշխատաժողովի առաջին նիստում, որպես ՔՀԿ-պետություն համագործակցության հաջողված օրինակ, ներկայացրել է ԻՀԱ-ի նախաձեռնությամբ և ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 14-ի թիվ 93-Ա հրամանով ստեղծված «ՀԿ-ների և հիմնադրամների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հետ կապված խնդիրները քննարկող աշխատանքային խմբի» գործունեության արդյունքները:
Երկրորդ նիստում ներակայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ԻՀԱ-ի կողմից կազմված կարծիք-դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման գործընթացում առկա խնդիրներին: