«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող Արտյոմ Մեսրոպյանը սույն թվականի նոյեմբերի 20-ին մասնակցել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին: Համաժողովի առաջին նիստի ընթացքում քննարկվել է «Գործունեության բարենպաստ միջավայր կին իրավապաշտպանների, լրագրողների, դատավորների, հասարակական ու քաղաքական գործիչների համար» թեման, իսկ երկրորդ նիստի ընթացքում քննարկվել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեությանն առնչվող հարցեր:
Համաժողովը եզրափակվել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ: Դեսպան Վիկտորինը խրախուսել է պլատֆորմի անդամներին անհրաժեշտության դեպքում կառուցողականորեն աջակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և վերահսկել համաձայնագրի իրականացման ընդհանուր գործընթացը: Դեսպանը նաև առաջարկել է պլատֆորմի անդամներին օգտագործել համաձայնագիրը որպես հարթակ եվրոպական արժեքները, ինչպես նաև Հայաստանում վստահելի և արհեստավարժ քաղաքացիական հասարակություն խթանելու համար:
Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության