Հայաստանում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Ծրագրի շրջանակներում, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի թվով 17 անդամներ ընդունել են Հայաստանում գործարար էթիկայի և համապատասխանության նախաձեռնության իրականացման նպատակով հայտարարություն:
Հայտարարության տեքստը հետևյալն է՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մենք, հանդիսանալով Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հայաստանում՝ գիտակցում ենք, որ բարեվարքությունը, թափանցիկությունը, էթիկան, ազնվությունը, հաշվետվողականությունը հակակոռուպցիոն արժեքներ են, որոնցով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և ապահովել բոլորի համար արդար և հավասար հնարավորություններ։
Աջակցելով հետագայում իրականացվող գործողություններին՝ մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը և մտադրությունը․
1. աջակցել և մասնակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը,
2. նպաստել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման և վերահսկման արդյունավետությանը,
3. նպաստել երկրում ՔՀԿ-կառավարություն կայուն, հետևողական և հաշվետու կերպով կառուցողական երկխոսության ձևավորմանը,
4. նպաստել հակակոռուպցիոն արժեքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը հասարակության մեջ, ներառյալ գործարար կազմակերպությունների համար,
5 ամրապնդել և տարածել հանրության մեջ՝ ներառյալ գործարար ոլորտի ներկայացուցիչների շրջանում, հակակոռուպցիոն ծրագրերի և արժեքների կարևորությունը, հետևողական լինել գործնականում դրանց պատշաճ կատարմանը,
6. զարգացնել մեր աշխատակիցների կարողությունները, ովքեր ներգրավված են մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված գործընթացներում,
7. արգելել մեր աշխատակիցներին, գործընկերներին և նրանց աշխատակիցներին ծավալել կոռումպացված, զեղծարար և անբարեխիղճ գործունեունեություն մասնավոր և պետական սեկտորների պաշտոնյաների ու կազմակերպությունների հետ,
8. միջազգային հաջողված փորձի հիման վրա նպաստել ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը՝ աջակցելով իրական սեփականատերերի գրանցամատյանների գործարկմանը, ինչպես նաև հրապարակելով մեր սեփականատերերի մասին օրենքով սահմանված անհրաժեշտ և պահանջվող տեղեկությունները,
9. ձեռք բերել հեղինակություն էթիկայի, կոմպետենցիայի և բարձր որակների դրսևորման միջոցով,
10. աջակցել համազգային նախաձեռնությանը, որը նպատակաուղղված է ստեղծել արդար շուկայական պայմաններ, խթանել բիզնես գործարքների թափանցիկությանը և ապահովել լավ կորպորատիվ կառավարում Հայաստանում։
Հայտարարությունն ընդունած ՔՀԿ-ների ցանկը հետևյալն է՝
1. «Արմավիրի զարգացման կենտրոն»ՀԿ,
2. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների հաշվապահների ասոցիացիա»ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
3. «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
4. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
5.«Հայաստանի երիտասարադ իրավաբանների ասոցիացիա», ՀԿ
6. «Աուդիո-Վիզուալ» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
7. «Աժդահակ» համայնքային զարգացման ՀԿ,
8. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
9. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
10. «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
11. «Տեղական ժողովրդավարության զարգացման և հետազոտման կենտրոն» ՀԿ,
12. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
13. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ,
14. Հայաստանի իրավաբանական հիմնադրամ,
15. «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ, Կոալիացիայի խորհրդի անդամ,
16. «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ,
17. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» ՀԿ,
18. Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ, Կոալիացիայի խորհրդի անդամ:
Ներկայումս «Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ-ն, Կոալիացիայի խորհրդի անդամ, գտնվում է հայտարարության ընդունման գործընթացում:
Վերոշարադրյալ ՔՀԿ-ները ողջունում են Կոալիցիայի այլ անդամների կողմից նման հանձնառությանը միանալու պատրաստակամությունը։