2019 թվականի հոկտեմբերի 23-25-ը Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների 12-րդ ֆորումը։ Ֆորումին մասնակցում էին մեկ հարյուրից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ։ Մասնակցում էր նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը։
Ֆորումը լայն հնարավորություն ընձեռեց մասնակից ՀԿ-ներին ծանոթանալ տարածաշրջանում առկա նույնական խնդիրներին, փնտրել համատեղ ընդունելի լուծումներ և գտնել նոր գործընկերներ։ Ֆորումի հիմնական նպատակն էր՝ համախմբել Սևծովյան հասարակական կազմակերպություններին՝ կայուն զարգացման ապահովման համար։