Հետկանչի ինստիտուտը զսպումների ու հակակշիռների արդյունավետ մեխանիզմ է հանրության և պետական մարմինների միջև. Սյուզաննա Սողոմոնյան․ Infocom.am

RElection նախագծի շրջանակներում տեղական հանրաքվեների և հետկանչի մեխանիզմների թեմայով Infocom-ը զրուցել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ:

 
Ըստ նրա՝ տեղական հանրաքվեի անցկացումը Հայաստանում և Հայաստանի համայնքներում այդքան էլ տարածված մեխանիզմ չէ՝ չնայած այն հանգամանքին, որ սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և այս գործիքի միջոցով է, որ համայնքի բնակիչները իրավունք ունեն և կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի կառավարմանը, այդ թվում՝ նաև բարձրացնել հանրային նշանակության հարցեր, դրանց վերաբերյալ արտահայտել հստակ դիրքորոշում:
 
Անդրադառնալով հետկանչի ինստիտուտին, Ս․ Սողոմոնյանը կարծում է, որ հետկանչի ինստիտուտի վերաբերյալ իրավակարգավորումները պետք է սահմանադրական բարեփոխումների քննարկման առարկա լինեն, և ՀՀ-ում պետք է ներդրվի ընտրովի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց հետկանչի ինստիտուտը։ Այդ նպատակով հարկավոր է ունենալ հայեցակարգային դրույթներ՝ հասկանալու՝ արդյո՞ք մենք հետկանչի ինստիտուտը կիրառելու ենք պաշտոնատար անձանց նկատմամբ, թե՞ նաև ինստիտուտների նկատմամբ:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։